USD
EUR
RUB

Ընտանեկան կարծրատիպերի դերը ծնող-երեխա փոխհարաբերությունների կառուցվածքում

«Մի՛ փոփոխիր քո հայրերի դրած հավիտենական սահմանները»:
(Առակներ ԻԲ 28)

Կարծրատիպը գիտակցության կառուցվածքի անբաժանելի տարրն է: Այն խմբի որոշակի կուտակված, ստանդարտացված փորձն է, որն ուսուցման գործընթացի և այլոց հետ շփման շնորհիվ արմատացած է անհատի մեջ, օգնում է նրան կողմնորոշվել կյանքում և որոշակի ձևով ուղղորդում է նրա վարքագիծը:

Կարծրատիպը կարող է լինել ինչպես իրական, այնպես էլ կեղծ: Այն կարող է առաջացնել և՛ դրական« և՛ բացասական ապրումներ՝ արտահայտելով տվյալ սոցիալական խմբի հաստատուն վերաբերմունքը որոշակի երևույթի նկատմամբ:

Մենք ապրում ենք կարծրատիպերի աշխարհում: Հենց դրանք են զգալի չափով սահմանում բարոյական նորմերը, ձևավորում քաղաքական և աշխարհայացքային կոնցեպցիաները: Վարքագծային կարծրատիպերը շատ բազմազան են և շատ հարցերում որոշում են մեր վարքագիծը, համոզմունքները և վերաբերմունքը շրջապատի նկատմամբ:

Դրանց շնորհիվ մենք հստակ գիտենք` ինչպես մեզ դրսևորել այս կամ այն դեպքում: Ճանաչողության մեխանիզմում կարծրատիպերի գոյությունը կրում է երկու՝ միմյանց հակադիր բնույթ: Մի կողմից կարծրատիպերը զգալիորեն հեշտացնում են իմացության գործընթացը՝ թույլ տալով լայնորեն օգտագործել գոյություն ունեցող գիտելիքները և կարողությունները, մյուս կողմից` հենց դրանք են սահմանափակում իրենց հակասող կամ իրենց շրջանակներից դուրս եկող նոր հասկացությունների ճանաչման հնարավորությունները:

Գոյություն ունեն կարծրատիպերի բազմազան տեսակներ: Մասնավորապես, առանձնացնում են ավտոստերեոտիպերը, որոնք արտացոլում են մարդկանց պատկերացումները հենց իրենց մասին, և հետերոստերեոտիպերը, որոնք արտացոլում են մեկ այլ ժողովրդի, սոցիալական խմբի մասին պատկերացումները: Շատ կարծրատիպեր մարդիկ ընդունում են որպես օրինակներ, որոնց պետք է համապատասխանել: Այդ պատճառով այդպիսի ամրագրված պատկերացումները բավական մեծ ազդեցություն են գործում մարդկանց վրա` խթանելով բնավորության այնպիսի գծերի ձևավորմանը, որոնք արտացոլված են կարծրատիպերում:

Կարծրատիպերի վերլուծության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել դրանց ինչպես բացասական, այնպես էլ դրական հոգեբանական հետևանքները: Մի կողմից այլ մարդու մասին կարծրատիպից դուրս եկող դատողությունների համակարգը հաճախ գործում է որպես զգուշացում: Առաջանալով տեղեկատվության պակասի պայմաններում` կարծրատիպը հաճախ կեղծ է և խաղում է պահպանողական դեր՝ ձևավորելով սխալ պատկերացումներ տեղի ունեցող իրադարձությունների մասին, ձևափոխելով տեղի ունեցող իրադարձության կամ միջանձնային փոխհարաբերությունների բնույթի մեկնաբանման գործընթացը:

Ցանկացած սոցիալական կարծրատիպ, որը ճիշտ է մի իրավիճակում, կարող է համարվել ոչ ճիշտ մեկ այլ իրավիճակում, և հետևաբար, ոչ արդյունավետ շրջապատող սոցիալական աշխարհում անձի կողմնորոշման խնդրի լուծման համար:

Մյուս կողմից, սոցիալական կարծրատիպերի գոյությունը կարևոր դեր է խաղում կյանքում այն պարզ պատճառով, որ տեղի ունեցող իրադարձության մասին համակողմանի տեղեկատվության բացակայության դեպքում հնարավոր չէր լինի դրա համարժեք գնահատումը, կանխատեսումը:

Ծնողների վարքը կարող է հանդիսանալ ուրույն չափանիշ, որի հիման վրա երեխաները համեմատում և կառուցում են իրենց վարքագիծը: Ծնող-երեխա փոխհարաբերությունների կառուցման մեջ ակտիվ կողմը հասուն մարդն է՝ ծնողը: Նա նպատակաուղղված կազմակերպում է փոխգործակցումը, ուղղորդում է այն՝ ենթարկելով կոնկրետ նպատակի: Կարևորն այստեղ այն է, թե ինչպիսի պայմանների վրա է ուշադրությունը կենտրոնացնում ծնողը հարաբերությունները կառուցելիս: Ծնող-երեխա հարաբերությունների և երեխայի մոտ անձնային որակների ձևավորման միջև գոյություն ունի ուղիղ կապ, քանի որ ընտանեկան միջավայրը ծնողների անհատական առանձնահատկությունների, ընտանիքի բնակության պայմանների և դաստիարակության ոճերի համակցություն է:

Երեխաների վրա ազդում են ոչ միայն կանխամտածված և նպատակաուղղված դաստիարակչական ներգործությունները, այլ ավելի շատ ծնողների վարքագծի առանձնահատկությունները: Ընտանիքը երեխայի համար ստեղծում է սոցիալական վարքի որոշակի մոդելներ: Գնահատելով այն, ինչ տեղի է ունենում հասարակությունում, երեխան առաջին հերթին հենվում է մոտ հարազատների հետ շփման փորձի վրա:

Հետագայում նա իր փոխհարաբերություններն այլ անձանց հետ կառուցում է՝ զգալիորեն օգտագործելով ընտանեկան հաղորդակցման մոդելները: Ընտանիքում երեխաների սկզբնական սոցիալիզացիան, հատկապես ծնող-երեխա հարաբերությունների ոլորտում, նմանատիպը չունի ռեֆերենտային խմբերի այլ տեսակներում: Եթե նույնիսկ կրթական համակարգը լիներ կատարյալ, այն չէր կարող երեխայի համար ապահովել այն հատուկ ծնողական հոգատարությունը և սերը, որը գոյություն ունի ընտանիքում:

(շարունակելի)
Արմինե ՎԱՀԱՆՅԱՆ
Շողակն Արարատյան

Լրահոս
Ովքեր են Աստծո որդիները. Աստվածաշունչը մեկնում է Ամերիկյան աշխարհահռչակ HBO հեռուստատեսային ցանցը կգնի և կցուցադրի «Վերջին բնակիչը» ֆիլմը Արևելյան Եվրոպայում Վանաձորի կերպարվեստի թանգարան. Վայր, որտեղ բոլորը խոնարհվում են «Մանկական վշտի» առջև Եվ բերեմ սերմեր Վերջին արարը Տոնախմբվեց ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակը Հողի չորս որդիները Հայաստանցի մեներգիչը հավակնում է դառնալ «Բրիտանական օպերային թատրոնի տարվա բեկում»-ը Հացին երգը Չի լինի բանաստեղծություն Նորից դեկտեմբեր Ուշադիր՝ վտանգավոր է «Երևույթը» այլ աստղերի հետ հանդես կգա Հայաստանում «Հայերն ու իտալացիները նման են մշակույթով, արտաքինով և անկեղծ զրույցի մեջ ներքաշելու արվեստով» Հռոմի պապը ցանկանում է փոխել «Հայր մեր» աղոթքը «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը փաստում է՝ Ստամբուլի ճարտարապետական դիմագիծը կերտել են Պալյանները Ծաղկամանի գաղտնիքը Սովորենք ողորմության ճիշտ ձեւը. մատաղ. Աղբ Կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Բրոնևոյը Ես այդքան ուժեղ չէի, որովհետև մեղավոր էի, ինչպես ձեզնից յուրաքանչյուրը Երանի Երեքս էլ որոշել ենք այս գիշեր քնել երջանիկ Խամրած աստղերի ստվերներով Մայր Աթոռը Էջմիածնում կբացի «Երեխաների խնամքի և աջակցության կենտրոն» Հայաստանում սա առաջին մասշտաբային, հետաքրքիր էֆեկտներով ու լուծումներով ամանորյա մյուզիքլ-շոուն կլինի. Սունդուկյանի թատերախմբի ղեկավար Ռուդոլֆ Խառատյանը կորեացիների համար «Արքայական» բեմադրություն է անում Առակ կյանքի մասին Բանաստեղծությունը պետք է մի քիչ ծուռմռտիկ լինի` լավը լինելու համար. Լույս է տեսել «Թռչող տունը» բանաստեղծությունների ժողովածուն Ինչու է ուղտը սապատավոր Հոլիվուդյան «Փառքի ծառուղում» իր անվանական աստղն ունեցավ նաև Սուպեր Սաքոն «Ով չի լսում աստղերի երգը, նա չի երազում» Նելի Ավակեվայի գրքերի շնորհանդեսը Ես քեզ սիրահարվել եմ Դավադիր, դավադիր մի կարոտ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի վերջին զարգացումներին Ճապոնացին Տոկիոյում կատարել է Ալ․ Սպենդարյանի գործերը Դա Վինչիի ամենաթանկ նկարը տեղ կգտնի ԱՄԷ-ում Չարաճճի Մոխրոտ, թափթփված փերի, անհոգ արքա ու հոգսաշատ արքայազն Առակ հպարտ ծառի մասին
website by Sargssyan