Times.am | Դղյակ
USD
EUR
RUB

Դղյակ

 
 

Լիներ քարաշեն մի դղյակ
Իսկ դու ներսում դիցուհի
Ես էլ լինեի շրջող մի ասպետ
Որ այս կողմերում չէի եղել։

Ու դղյակում քո այդ շքեղ
Վազվզեր մի սև կատու
Չար մարդիկ էլ չամաչեին
Չարությունից իրենց ազդու։

Թող որ կախվեր տանիքներին ամեն օր
Արծաթ լուսին
և ինչպես չքնաղ մի երազ կլինեի միայն քեզնով արբած
Գիշերներով կերգեի ես քեզ սիրելիս

Կսահեր մի օր լիալուսին
Ու կկանգներ քո տանիքին
Երազիդ մեջ երգը կլսեիր
Թափառական ասպետի

Խավար հագած դղյակում ձեր
Կպտտվեի ողջ գիշեր
Սև կատուն էլ իր մռռոցով
Մինչ լուսաբաց ինձ կուղեկցեր

Թող որ կախվեր տանիքներին ամեն օր
Արծաթ լուսին
և ինչպես չքնաղ մի երազ կլինեի միայն քեզնով արբած
Գիշերներով կերգեի ես քեզ

Պատուհանից դուրս կնայեիր
Ու քո մեջ մի բան կփոխվեր
Գուցե սիրեիր դու այն ասպետին
Որ քեզ համար է միշտ երգել

Նույն այդ գիշեր քեզ կտանեի
Հեռու հեռու չար մարդկանցից
Սև կատվին էլ ամուր գրկած
Կհեռանայինք շքեղ դղյակից

Ինչքան լուռ է գիշերն այս պաղ փողոցում
Միայն նա գնացքից ուշացած մի անցորդ
Սուլում է մեր երգը շատ ծանոթ
Սև կատուն էլ մռռում է կողքից

Ինչքան լուռ է գիշերն այս պաղ փողոցում
Ինչքան լուռ է գիշերն այս պաղ փողոցում
Ինչքան լուռ է գիշերն այս պաղ փողոցում։

Բամբիռ խմբի նոր սերնդի (Բամբիռ 2) համանուն ալբոմից է

Լրահոս
Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Միքայել Պողոսյան․ Խոսքեր Պարույր Սևակին Ինձանից այնքան ես բացակա եղել Ջրերի վրայով քայլողը Ծառատակի խնձորը նոր ջրհեղեղ է… «Շնորհակալություն մեր երջանիկ մանկության համար». «Սոյուզմուլտֆիլմ»-ը 2 հոլովակ է հրապարակել՝ նվիրված մանկագիր Ուսպենսկիի հիշատակին Հարվածել Եկեղեցուն կնշանակի վերացնել այլասերման տարածման հիմնական արգելքը. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան Հենրիկ Էդոյան․ Հենման կետ Տիգրան Համասյան․ Նոր ծաղիկ Ամբոխները խելագարված Բրիտանացի երաժիշտները տեսահոլովակ են նկարահանել Չեռնոբիլում Սուրբ Սուրբ Մի մոռացեք ձեր խիղճը Խոհեմ եղիր և ընտրիր չափավոր կյանքը. Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետ Գուգարաց թեմում վերաօծվեց Քարինջի Սուրբ Կարապետ եկեղեցին Լրատվամիջոցներն անդրադարձել են փոստատար Պեչկինի էկրանային կերպարի հայազգի ստեղծողին Լիլիթ Սողոմոնյանն առաջին հայուհին է՝ Չիլիի օպերային թատրոնում Նիկոլայ Նիկողոսյանը հայ և համաշխարհային կերպարվեստի երախտավորներից էր, որի ստեղծագործությունները գրանցվել են համաշխարհային արվեստի տարեգրության ոսկե մատյանում «Տիրոջ առաջ պատվական երեք գործ կա» 76 տարեկանում կյանքից հեռացել է «սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը ԿԳ նախարարը կատակեց. «Մնում է որոշել, թե մեզանից ով է մնում նախարար» Գունավոր մատիտներ Սոնայի հոգսը Բարի այգեպանը Քսենյա Կիրիլովան՝ լրտեսության, «սառը պատերազմի» եւ չիրականացած հնարավորությունների մասին «EPIC EYE» խորագրով փառատոնը ներկայացուցիչներ կունենա Գերմանիայից, Ֆրանսիայից, Բրիտանիայից «Թիկնոցը» և «Պայացներ». համերգային կատարումներ՝ հայ և օտարազգի մենակատարների մասնակցությամբ Հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ Սիամանթոյի ծննդյան օրն է Գառնուկը Հայկուհու պարը Խաղաղական ժամերգութիւն Անպատասխան Հաղթահարել փորձությունները Նահապետ Քուչակ. Հայրեններ Հավատալ հասկանալու համար «Սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը մահամերձ է 1 վայրկյանում՝ 10,3 վանկ. Էմինեմը գերազանցել է ռեփ կարդալու սեփական ռեկորդը Ավստրալիայում 457 երաժիշտ միաժամանակ նվագել է Highway to Hell-ը Հարություն Խաչատրյանը նախագահում է «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի «Կոպրոդուկցիա» ծրագրի ժյուրին
website by Sargssyan