Օրը գալիս է

Օրը գալիս է

Օրը գալիս է, օրը գնում է,
Վազքս արագ,բայց ես ուշանում եմ,
Դուռը բացած փակել մոռանում եմ,
Շուրթս շրթիդ անգութ կործանում եմ։
Մենք մեր ազատ հոգիները կողպում ենք,
Մեր չարարված արարքները ողբում ենք,
Ո՞նց մենք մեզ հասկանանք։

Օրը գալիս է, օրը գնում է,
Մեր մանկության ժպիտները մարում են,
Հին օրերի արձագանքը կանչում է,
Մեր կիսապրած րոպեները հանգչում են։
Սերն օրհնություն է, և հալածանք է,
Բայց ավետում է նրա կախարդանքը,
Որ մենք միշտ չենք մենակ։

Ժամանակ՝ կյանքի անհատույց պարգև, անցողիկ հրաշք,
Ես հարցեր ունեմ դարերով եկած, ցավերով կնքված։
Ես հուշեր ունեմ մատյանում փակված,
Ես հույզեր ունեմ երգերում չերգված,
Ուժ տուր թև առնեմ, արևին հասնեմ։

Օրը գալիս է, օրը գնում է,
Եվ երկնքում հեքիաթները գրվում են,
Ու բազմագույն երազները իջնում են,
Մեր սրտերին հեքիաթները պատմում են,
Որ երբ սիրում ես, դավադրում ես,
Սերը խաչվում է և համբարձվում է,
Որ մենք մեզ հասկանանք։

Ժամանակ՝ կյանքի անհատույց պարգև, անցողիկ հրաշք,
Ես հարցեր ունեմ դարերով եկած, ցավերով կնքված։
Ես հուշեր ունեմ մատյանում փակված,
Ես հույզեր ունեմ երգերում չերգված,
Ուժ տուր թև առնեմ, արևին հասնեմ։

Կատարում է Լիլիթ ՊԻՊՈՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում