USD
EUR
RUB

Ո՞ւմ անունն է հնչեցրել իրենից հետո Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Ալեքսանդր Գրիգորյանը

Արդեն մեկ ամիս է՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնն իր գործունեությունը շարունակում է առանց գեղարվեստական ղեկավարի: Թե ինչով է պայմանավորված նման դանդաղկոտությունն այս որոշման հարցում, տնօրեն Ֆրեդ Դավթյանը պատասխանեց՝ այժմ թատրոնը շարունակում է Ալեքսանդր Գրիգորյանի գործը, նոր ղեկավարի բացակայությունը թատրոնի աշխատանքին բոլորովին չի խոչընդոտում: Բոլորը գործ ունեն, հանգիստ աշխատում են իրենց ներկայացումների շրջանակներում:

«Բեմադրությունները շարունակվում են, առաջնախաղ ունեցանք, շուտով նաև ամանորյա ներկայացումը կլինի բեմում: Մեր գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը միշտ ասում էր՝ ես կարող է չլինեմ, բայց եթե իմ գործը ապրի, ուրեմն ես իզուր չեմ ապրել: Մենք այդ բառերը շատ լավ ենք հիշում և շարունակում ենք իր աշխատանքը: Այնպես որ, ամեն ինչ արված է, որպեսզի թատրոնն իր գործունեությունը ոչ մի վայրկյան չդադարեցնի», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ֆրեդ Դավթյանը:

Տնօրենի համոզմամբ՝ թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարի ընտրությանը կանդրադառնան հաջորդ տարի: Հարցին՝ արդյոք արդեն իսկ կան թեկնածուներ, ո՞ւմ անունն է առավել շրջանառվում Ստանիսլավսկու անվան դրամատիկականի պատերից ներս և որքանո՞վ են հավանական այն խոսակցությունները, որ հնարավոր է՝ գեղարվեստական ղեկավար դառնա նախկին ղեկավարի դուստրը՝ նույն թատրոնի երիտասարդ ռեժիսոր Նորա Գրիգորյանը, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Մենք այդ բոլոր հարցերին կանդրադառնանք մի քանի ամիս անց: Մեր թատրոնը հիմա ծանրաբեռնված վիճակում է՝ ներկայացումներ, շրջագայություններ, նաև վերանորոգման աշխատանքներ: Շատ-շատ անուն-ազգանուններ կան, ինչ որ խոսակցություններ, ասեկոսեներ են տարածվում, բայց ես թեկնածուների անուններ բարձրաձայնելու հարցում առայժմ զերծ կմնամ, ժամանակը կգա, թատրոնը կկողմնորոշվի: Տաբերակները բազմազան են, բայց նորից կկրկնվեմ՝ թատրոնն առայժմ շարունակում է Ալեքսանդր Սամսոնիչի գործը»:

Aysor.am-ն՝ իր իսկ հավանական թեկնածու լինելու խոսակցությունների մասին հետաքրքրվեց նաև Նորա Գրիգորյանից: Վերջինս միայն նշեց, որ հայրը՝ Ալեքսանդր Գրիգորյանը, իր մահից առաջ ժողով է հրավիրել՝ հայտնելով, թե իրենից հետո ում է տեսնում այդ պաշտոնում:

«Հայրս ժողով հրավիրեց, որին ներկա էին մեր թատրոնի տնօրենն ու բոլոր աշխատակիցները: Նա ասաց, որ միայն ինձ է վստահում այդ թատրոնը, պաշտոնը, քանի որ հավատում է ինձ, իմ գաղափարներին, բեմադրական բարձր ճաշակին ու կարգուկանոնին: Բոլորն էլ ծանոթ են իր ցանկություն-խնդրանքին, իր պնդմանը, ու համաձայնություն են տվել: Բայց թե ի՞նչ կլինի, չեմ կարող ասել: Ինչ վերաբերում է որոշման հետաձգմանը, կարծում եմ՝ եթե ղեկավարությունն այդպես է գտնում, ուրեմն դրա կարիքը կա», - եզրափակեց Նորա Գրիգորյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Լրահոս
Ովքեր են Աստծո որդիները. Աստվածաշունչը մեկնում է Ամերիկյան աշխարհահռչակ HBO հեռուստատեսային ցանցը կգնի և կցուցադրի «Վերջին բնակիչը» ֆիլմը Արևելյան Եվրոպայում Վանաձորի կերպարվեստի թանգարան. Վայր, որտեղ բոլորը խոնարհվում են «Մանկական վշտի» առջև Եվ բերեմ սերմեր Վերջին արարը Տոնախմբվեց ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակը Հողի չորս որդիները Հայաստանցի մեներգիչը հավակնում է դառնալ «Բրիտանական օպերային թատրոնի տարվա բեկում»-ը Հացին երգը Չի լինի բանաստեղծություն Նորից դեկտեմբեր Ուշադիր՝ վտանգավոր է «Երևույթը» այլ աստղերի հետ հանդես կգա Հայաստանում «Հայերն ու իտալացիները նման են մշակույթով, արտաքինով և անկեղծ զրույցի մեջ ներքաշելու արվեստով» Հռոմի պապը ցանկանում է փոխել «Հայր մեր» աղոթքը «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը փաստում է՝ Ստամբուլի ճարտարապետական դիմագիծը կերտել են Պալյանները Ծաղկամանի գաղտնիքը Սովորենք ողորմության ճիշտ ձեւը. մատաղ. Աղբ Կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Բրոնևոյը Ես այդքան ուժեղ չէի, որովհետև մեղավոր էի, ինչպես ձեզնից յուրաքանչյուրը Երանի Երեքս էլ որոշել ենք այս գիշեր քնել երջանիկ Խամրած աստղերի ստվերներով Մայր Աթոռը Էջմիածնում կբացի «Երեխաների խնամքի և աջակցության կենտրոն» Հայաստանում սա առաջին մասշտաբային, հետաքրքիր էֆեկտներով ու լուծումներով ամանորյա մյուզիքլ-շոուն կլինի. Սունդուկյանի թատերախմբի ղեկավար Ռուդոլֆ Խառատյանը կորեացիների համար «Արքայական» բեմադրություն է անում Առակ կյանքի մասին Բանաստեղծությունը պետք է մի քիչ ծուռմռտիկ լինի` լավը լինելու համար. Լույս է տեսել «Թռչող տունը» բանաստեղծությունների ժողովածուն Ինչու է ուղտը սապատավոր Հոլիվուդյան «Փառքի ծառուղում» իր անվանական աստղն ունեցավ նաև Սուպեր Սաքոն «Ով չի լսում աստղերի երգը, նա չի երազում» Նելի Ավակեվայի գրքերի շնորհանդեսը Ես քեզ սիրահարվել եմ Դավադիր, դավադիր մի կարոտ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի վերջին զարգացումներին Ճապոնացին Տոկիոյում կատարել է Ալ․ Սպենդարյանի գործերը Դա Վինչիի ամենաթանկ նկարը տեղ կգտնի ԱՄԷ-ում Չարաճճի Մոխրոտ, թափթփված փերի, անհոգ արքա ու հոգսաշատ արքայազն Առակ հպարտ ծառի մասին
website by Sargssyan