USD
EUR
RUB

Շուշիի գորգերի թանգարանը Արցախի գորգագործության հարուստ ավանդույթների մասին վկայող անգնահատելի հաստատություն է

 
 

Հայկական ընտանիքում գորգը տարիներ շարունակ եղել է որպես տան արժեքավոր զարդարանք։ Ավանդույթի համաձայն հաճախ նորապսակներին գորգեր են նվիրել, տոներին պատշգամբները զարդարել են գորգերով: Հնում գորգագործ աղջիկները համարվել են լավագույն հարսնացուները, ինչը պատիվ է բերել տվյալ ընտանիքին:
Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը։

Բազմաթիվ են դեպքերը, երբ հայկական գորգերը տարբեր առիթներով նվիրվել են թագավորների, օտարերկրյա բարձրաստիճան ղեկավարների ու պատվարժան հյուրերի:

Վերջին տասնամյակում կրկին մեծացել է գորգարվեստի նկատմամբ պետական մակարդակով ուշադրությունը, ավելացել է նաև գորգագործությամբ հետաքրքրվողների թիվը։ Ով գոնե մեկ անգամ եղել է չնաշխարհիկ ու հեքիաթային Արցախ աշխարհում, անշուշտ այցելել է Շուշիի արվեստի կենտրոն, որը հիմնադրվել է 2012 թ. Մոսկվայում բնակվող հայ բարերար Կարո Սարգսյանի ջանքերով: Թանգարանի շենքի առաջին հարկը 2013թ. օգոստոսին անհատույց հատկացվել է արցախյան գորգերի և կենցաղային հին իրերի պահպանմանն ու ցուցադրմանը։

2013 թվականին Շուշիի արվեստի կենտրոնում մեծ հանդիսությամբ բացվել է գորգերի թանգարանը, որտեղ ներկայացված են 17-20-րդ դարերին ստեղծված մոտ 300 ձեռագործ գորգեր, դրանք արցախյան գորգագործության լավագույն ավանդույթների վկաներն են:

Գորգարվեստի թանգարանը հիմնելու նպատակը եղել է փրկել արցախյան ավանդական գորգը մոռացությունից, ինչպես նաև հարևան Ադրբեջանի յուրացումից։ Շուշիի գորգերի թանգարանի ստեղծման նախաձեռնության հեղինակ, բարերար Վարդան Ասծատրյանը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է մտահղացել արցախյան գորգերի թանգարան ստեղծելու գաղափարը և ինչպես է մեկտեղվել մոտ 300 գորգը։ «Դեռ մանկուց մեր տանը միշտ գորգեր եմ տեսել: Երիտասարդ տարիներից սկսել եմ հետաքրքրվել գորգերի ստեղծման պատմությամբ ու տարբեր հասցեատերերից հավաքել դրանք։ Մշտապես տատիցս, պապիցս ու ծնողներիցս լսել եմ բազմաթիվ պատմություններ, թե ինչպես էին թուրքերը հայկական գյուղերից հավաքում հին հայկական գորգերը, դրանք փոխանակում նորերով կամ այլ ապրանքով։ Ականատես եմ եղել, թե շատերն ինչպես էին թաքցնում իրենց տների հին գորգերը, իսկ որոշ մարդիկ էլ պարզապես կուլ էին տալիս նոր ապրանք ունենալու թուրքերի խայծը։ Այդպիսով` թուրքերը նպատակադրված ուզում էին ոչնչացնել գորգարվեստում հայկական ձեռագիրը՝ իրականացնելով հայերի հանդեպ պանթուրքիզմի գաղափարախոսությունը։ Այս թանգարանում է ցուցադրվում է նաև տատիս գործած գորգը՝ մեղուներով, փեթակներով․․․»,- պատմել է Վարդան Ասծատրյանը:

Մշակույթի հանդեպ սերն ու նվիրումը մշտապես ուղեկցել է Վարդան Ասծատրյանին: Ի վերջո նա սկսել է խորությամբ ուսումնասիրել հայկական մշակույթը, կերպարվեստի տարբեր ճյուղեր և ստեղծել է անձնական հրաշալի հավաքածու: Նա աշխարհի տարբեր երկրներից` Ավստրիա, Շվեյցարիա, Ստամբուլ, Գերմանիա, գտել ու գնել է մի քանի հարյուր գորգ: Արցախի հայտնի գորգագործների հին գորգերը գտել ու մեկտեղել է նաև Հայաստանի ու Արցախի տարբեր գյուղերից: Այսօր դրանք ցուցադրվում են Շուշիի գորգերի թանգարանում։ Մոտ 300 գորգերից կազմված թանգարանի մշտական ցուցադրությունը ներառում է 120-ը՝ «Վիշապագորգ», «Խնձորեսկ», «Աստղագորգ», «Ծաղկագորգ», «Արծվագորգ», «Ծաղկած խաչեր», «Պատկերագորգ» և այլն:

Հավաքածուից վերականգնվել են առավել վնասված գորգերը։ Շուշիի գորգերի թանգարանը Արցախի գորգագործության հարուստ ավանդույթների մասին վկայող անգնահատելի հաստատություն է, որը նաև հրաշալի հնարավորություն է Արցախի հայտնի գորգագործությունն ուսումնասիրելու ու միաժամանակ այն վերածելու գորգարվեստի զարգացման կենտրոնի։

Լրահոս
Դիլիջանի երեխաները և «կորած» եկեղեցիները Հովհաննես Շիրազ․ Հանճարեղ խելագարը Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմի ու գրքի շնորհանդես «Սոսե» կինոփառատոնի արտամրցութային ծրագրում Առաջին անգամ ներկայացվեց «Խաչատրյան նոն-ստոպ» համերգային ծրագիրը Դանիայի պատկերասրահի հավաքածուն՝ հանրային տիրույթում Անպտուղ թզենու մասին առակը Լուսինե Զաքարյան․ Միակ պահպանված հարցազրույցը Եգիպտոսում գտել են դամբարաններ՝ մումիֆիկացված կենդանիներով Համերգ՝ նվիրված Կամերային նվագախմբի հիմնադիր Զարեհ Սահակյանցի 85-ամյակին Գերմանաբնակ հայուհի Կարմենը երաշխավորել է գերմանաբնակ ռուսազգի Էսկամիլիոյին Եվրոպայի լավագույն ֆիլմ-2018-ի հավակնորդները Աղոթք օրվա ավարտի Սբ. Անտոն Մեծ - Խրատներ 5.1-15 Էրմիտաժը «զավթել» է առեւտրի կենտրոնը ՃՇՀԱՀ-ը հերթական անգամ ձեռնամուխ է եղել պատմության հավաքագրմանը և հրատարակմանը Վարդան Հակոբյան Ինչու Քրիստոնյաներն Ամեն Կիրակի Պետք Է Մասնակցեն Սուրբ Պատարագին Հատկացումների համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ. Մշնախի պարզաբանումը՝ Թովմաս Պողոսյանի ահազանգին Հայկ Մելիքյան. հայ եւ արտասահմանցի ժամանակակից կոմպոզիտորների երկերի տարածող զուսպ դաշնակահարը Միշտ նույն խոհերի շշուկին հլու Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ «Անկախության և ազատության հոգևոր խորհուրդը».Տ.Ասողիկ ք.Կարապետյան Բարձր առնեմ զՔեզ Այվազովսկու պակերասրահը մնում է Ղրիմի սեփականությունը Նորին Սրբությունն աղոթում է զոհված չորս քաջարի զինվորականների հոգու հանգստության համար Արվեստակիրներ. Արթուր Գրիգորյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին Ջազային անմոռանալի հրավառություն՝ Երեւանում Ֆլեյտահար Ալեքսեյ Մազուրը՝ առաջին անգամ Հայաստանում Միխայիլ Պիոտրովսկի. «Թանգարանը պահեստ չէ» ԱՄՆ-ում ցուցադրելու են Հայաստանի կողմից «Օսկարի» առաջադրված «Սպիտակ» ֆիլմը Խղճիդ հետ զրույց արա Ալեքսանդր Չաուշյան․ Չակերտներ «Գրեթե ամեն օր ստանում ենք բոթ, որ հերթական գրադարանն է փակվել» Մեկնարկում է «ԴասA» նախագիծը. հեղափոխական մոտեցում մշակութային կրթության ոլորտում Ռուբեն Սևակ- Վարդուհի Վարդերեսյան Սերը ծաղկում, վավերացվում և սրբացվում է ընտանիքում Լոնդոնում ցուցադրվել է Քադիր Աքընի՝ ցեղասպանության մասին պատմող «RED» ֆիլմը. Ermenihaber Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը Կոմիտաս․ Քելե, Քելե «Երբեք չմեռնես․․․»
website by Sargssyan