USD
EUR
RUB

Ռուբեն Բաբայանն առաջարկում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը կոչել Ալեքսանդր Գրիգորյանի անունով

 
 

Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո արդեն մեկ ամիս է՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը մնացել է թափուր: Թատրոնի տնօրինությունն այդ հարցում չի էլ շտապում, այդ մասին երեկ Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց տնօրեն Ֆրեդ Դավթյանը:

«Թե որքանո՞վ է ճիշտ, որ թատրոնն ամիսներ շարունակ առանց գեղարվեստական ղեկավարի մնա, դժվարանում եմ պատասխանել, քանի որ այդ թատրոնի ներքին խոհանոցին այնքան էլ ծանոթ չեմ: Իհարկե, վերջնական որոշումը կարող է լինել ամիսներ հետո, բայց այսօր էլ, թեկուզ ժամանակավոր, թատրոնի գեղարվեստական մակարդակի համար հստակ մեկը պետք է պատասխանատվություն կրի», - մեզ հետ զրույցում անդրադառնալով այդ հարցին՝ նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Մեր զրուցակիցը ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնին հավակնողների անուններ դժվարացավ նշել: Բայց նկատեց՝ պետք է առաջնորդվել ոչ թե անուններով, այլ ներկայացրած ծրագրերով:

«Կարծում եմ՝ Ալեքսանդր Գրիգորյանը շատ մեծ աշխատանք է կատարել, և դա իր թատրոնն է: Բայց թատրոնն այնպիսի բան է, որը չի կարող ապրել միայն անցյալով, այլ պետք է ապրի ներկայով և ապագայով: Եկել է ժամանակը, որ այս թատրոնը հադես գա նոր կարգավիճակով ու նոր որակով: Իսկ թե ինչպիսի՞ն դա կլինի՝ կախված է հավակնորդներից: Ես սովորություն չունեմ խառնվել ուրիշ թատրոնների գործերի մեջ, բայց կարծում եմ, որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի նա, ով ունի այդ թատրոնի ապագայի հետ կապված հստակ ծրագիր: Ցավոք սրտի, մենք հաճախ որոշումներ ենք կայացնում՝ առանց պահանջելու, որ դիմացինը ծրագիր ներկայացնի», - հավելեց նա:

Aysor.am-ի հետ զրույցում ռուսական թատրոնի երիտասարդ բեմադրիչ Նորա Գրիգորյանը, ով նաև Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն է, տեղեկացրել էր, որ մահից առաջ հայրը ժողով է հրավիրել ու թատրոնի ամբողջ կոլեկտիվին հայտնել, որ իրենից հետո Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում տեսնում է միայն իր դստերը, քանի որ հավատում է վերջինիս գաղափարներին, բեմադրական բարձր ճաշակին ու կարգուկանոնին… Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ թատրոնը կարող է ժառանգաբար փոխանցվել, և արդյոք տարիքը չի՞ խանգարի երիտասարդ բեմադրիչին, Ռուբեն Բաբայանը պատասխանեց.

«Նախ հարցին չպետք է նայել ժառանգական փոխանցման տեսանկյունից: Բեմադրիչ Նորա Գրիգորյանին շատ լավ եմ ճանաչում, իմ ուսանողուհին է եղել, բարձր կարծիք ունեմ իր մասին: Նաև պետք է ընդգծեմ, որ երիտասարդ տարիքը բոլորովին թերություն չի թատրոնի համար, չէ՞ որ թատրոնն ինքն իր էությամբ երիտասարդ է: Իհարկե, շատ կարևոր է ու պետք է հաշվի առնել Ալեքսանդր Գրիգորյանի ցանկությունը, բայց մեկտեղ՝ հաշվի առնել շատ ու շատ այլ հանգամանքներ: Գուցե կրկնվեմ, բայց ես առաջին հերթին կառաջնորդվեի ոչ թե տարիքով, ցանկությամբ, այլ հավակնորդների ներկայացրած ծրագրերով: Կարելի է նրանց համար որոշակի ժամկետներ նշել, թող ներկայացնեն, թե ի՞նչ կարելի է անել և ինչի՞ հասնել կես կամ մեկ տարվա ընթացքում: Կարելի է նույնիսկ ժամանակավոր գեղարվեստական ղեկավար ընտրել: Թատրոնը պետք է լուրջ ծրագրով առաջ շարժվի, չի կարելի որևէ մեկին հենց այնպես՝ համակրանքով կամ լավություն անելու ցանկությամբ աշխատանքի ընդունել: Ինքս էլ ժամանակին ծրագիր եմ ներկայացրել, ու չորս հավակնորդներից իմ ծրագիրն է հավանության արժանացել: Մյուս երեքի հետ առ այսօր նույն թատրոնում աշխատում ենք խաղաղ ու առանց կոնֆլիկտների: Գիտեք, մեր երկրում մրցույթները հաճախակի ձևական բնույթ են կրում, բայց լավ կլիներ, որ սա լիներ իրական մրցույթ, հաղթեր ծրագիրը, ոչ թե անհատը»:

Տիկնիկային թատրոնի ղեկավարը Հայաստանում Ռուսական թատրոնի ապագայի հետ կապված սեփական պատկերացումներն ու ցանկություններն ունի: Անդրադառնալով մշակութային այդ կառուցի դերին ու նշանակությանն՝ ընդգծեց.

«Մի բան է ունենալ ռուսական թատրոն, երբ Սովետական միության կազմում ես, մեկ այլ բան, երբ անկախ պետություն ես: Ֆունկցիաները որոշակիորեն փոխվում են: Ես շատ բարձր եմ գնահատում ռուսական մշակույթը՝ թատրոնը, գրականությունը, կինոն, երաժշտությունը, գեղանկարչությունը: Ռուսական թատրոնը պետք է դառնա այդ ռուսական մշակույթը Հայաստանում ներկայացնող մի օղակ: Իհարկե, լավ կլիներ, որ Հայաստանում ունենայինք նաև ֆրանսիական, ամերիկյան և այլ մշակույթներ ներկայացնող թատրոններ: Բայց դե գոնե ռուսականն արդեն պատրաստի ունենք, մենք լավ ժառանգություն ենք ստացել Ալեքսանդր Գրիգորյանից, ու իր նկատմամբ ունեցած ամենալավ հիշատակը կլինի այն, որ իր ժառանգած թատրոնը լինի էլ ավելի ժամանակակից, հետաքրքիր, հանդիսատեսին գրավող ու ռուսական մշակույթի հետ ծանոթացնող թատրոն: Գուցե դրա սահմաններն առավել ընդլայնվեն, այստեղ հրավիրվեն հետաքրքիր ռուսական ներկայացումներ, մեր հանդիսատեսը կարիք ունի ռուսական բարձր մշակույթի հետ շփվելու, որպեսզի կարծիք չձևավորի, թե ռուսական մշակույթը «պոպսա»-ն է: Իհարկե, մեկտեղ հետաքրքիր է նաև ժամանակակից թատրոնը՝ իր ձևով ու ժամանակակից դերասանի որակով, ով հոյակապ տիրապետում է և՛ խոսքին, և՛ մարմնին, և՛ վոկալին»:

Առիթն օգտագործելով՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչն առաջարկով հանդես եկավ՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը վերանվանել Ալեքսանդր Գրիգորյանի անվան:

«Այդ թատրոնի կայացման մեջ մեծ դեր է ունեցել Ալեքսանդր Գրիգորյանը, իր կյանքի 50 տարիները նվիրել է դրան, ու շատ ճիշտ կլիներ, որ թատրոնն այսուհետ լիներ իր անունով: Ստանիսլավսկու անվան թատրոնները շատ են նախկին Սովետական միության տարածքում, բայց թատրոնը պետք է կրի այն մարդու անունը, ով այն ստեղծել ու կայացրել է: Այդկերպ մենք ունենք Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոն, Սոս Սարգսյանի անվան թատրոն…Նա այդ թատրոնի հեղինակն է, դեմքն է, հոգին, ով Հայաստանում բարձր մակարդակի վրա է պահել ռուսական թատերական մշակույթը: Պետք է անկեղծ ասենք, որ բոլոր հանրապետություններում գտնվող ռուսական թատրոններից ամենալավը, հետաքրքիրն ու պահանջվածը Հայաստանի ռուսական թատրոնն է: Շատ ճիշտ կլիներ՝ ռուսական թատրոնի կոլեկտիվը նման նախաձեռնություն դրսևորեր», - զրույցը եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Լրահոս
«Թափառող պատեր»-ը՝ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Անքուն գիշերին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն Գաղտնագիր հղումներ Կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատարը՝ Կաննի կինոշուկայում ՀՀ բացակայության մասին․ «Դա սարսափելի քայլ էր» Մեկնարկել է «Հայաստանում ռուսական կինոյի շաբաթ» ծրագիրը Գա ու գնա Քիշնևից և Մինսկից հետո՝ նույն նպատակով Երևանում Իսրայելում բուժվելուց հետո Մոսկվայում հոսպիտալացվել է դերասան Նիկոլայ Կարաչենցովը Նոր հրատարակություններ Թողեք ճախրեն Հավքի երգը Լացող ուռենին Հայր մեր Արևոտ անձրև Թանգարանների գիշերվա ընթացքում «Էրեբունի» թանգարանի այցելուները կճաշակեն ուրարտական խոհանոցի ճաշատեսակներ Որպեսզի մշակույթը ինքնահոսի չմատնվի և չհանձնվի ազատ շուկայի քմահաճույքներին Նոր նախարարից շատ դրական տպավորություն ստացա. Զգացի` շատ է ուզում օգտակար լինել մշակույթին. Վահան Արծրունի Վիկտոր Ուզուր. «Խաչատրյանի մրցույթն ապացուցել է, որ կազմակերպչական և գեղարվեստական առումներով ամենաբարձր մակարդակն ունի» Այս տարի կնշվի Սուրբ Հռիփսիմե վանքի հիմնադրման 1400-ամյա հոբելյանը Նախարարն ու կինոոլորտի մասնագետները խոսել են «Կինոյի մասին օրենքի» նախագծից Շիրակի մարզում անցկացվեցին «Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում» խորագրով համերգ-դասախոսույուններ Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենան Եվրոպայի լավագույն բեմերում Սևանի թերակղզու մուտքին տեղի ունեցած բողոքի ցույցի վերաբերյալ պարզաբանում Մոլախոտի բողոքը Ագռավը Մետաքս Ճակատամարտ պատի հետ Տուր բռնեմ քո ձեռքը Թանգարանների գիշերն այս տարի նաև ոչ ավանդական միջոցառումների շարքով կներկայանա Ամենայն Հայոց Կաթողիկոսը hանդիպում ունեցավ Իտալիայի նորանշանակ դեսպանի հետ Կառավարական մակարդակով ո՛չ մի առաջարկ ու քննարկում չի եղել. Վահան Արծրունին՝ Մշակույթի նախարար դառնալու առաջարկի ու ներքաղաքական զարգացումների մասի ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է Հայաստանում Բրիտանական խորհրդի ղեկավարին Ինչ է տվել ՀՀ նախագահի մրցանակը օպերային երիտասարդ երգիչներին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ճապոնիայի դեսպանին Քույրիկիս Խաղողի որթը Երանի․․ Մի կյանք արժե Չինար ես
Ամենաընթերցված
website by Sargssyan