Դա Վինչիի ամենաթանկ նկարը տեղ կգտնի ԱՄԷ-ում

Դա Վինչիի ամենաթանկ նկարը տեղ կգտնի ԱՄԷ-ում

Ֆրանսիական Լուվր արվեստների թանգարանի՝ Աբու Դաբիում բացված առաջին մասնաճյուղը պլանավորվում է իր հավաքածուում ներառել Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը նոյեմբերին աճուրդում վաճառվել է ռեկորդային 400 մլն դոլարով, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչն» ուղարկվում է Աբու Դաբիի Լուվր», – ասված է թանգարանի պաշտոնական Twitter-ի էջում:

Ինչպես հայտնել է New York Times թերթը, հղում անելով հրատարակության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերին, աճուրդում նկարը ձեռք է բերել սաուդացի արքայազն Բադեր բին Աբդուլա բին Մոհամեդ բին Թարխան ալ Սաուդը:

Հրատարակության տվյալով՝ նա գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի ընկերն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում