Ես քեզ սիրահարվել եմ

Ես քեզ սիրահարվել եմ

Հազար ու մի ուղի անցնես
Տրված է ի վերուստ մի սեր
Այն մեկ է գտնելու է քեզ
Տանի հասնի դեպի աստղեր
Աստղեր, որոնց միայն տեսնում են,
Աչքեր սիրահարված, զգացմունքով լցված․
Ես, քեզ սիրահարվել եմ՝ սիրում եմ քեզ,
Երազս կատարվել է՝ սրտումս ես,
Ես քեզ սիրահարվել եմ, ինչքան հոգիս ուժ ունի
Սիրելիս․․․
ես քեզ սիրահարվել եմ՝ սիրում եմ քեզ,
Երազս կատարվել է՝ սրտումս ես,
Ես քեզ սիրահարվել եմ, ինչքան հոգիս ուժ ունի։

Սրտին չես թելադրի երբեք,
Զարկերը չի լինում կեղծել․
Երկուսը, երբ դառնում են մեկ
Կարեղ են տիեզերք ստեղծել՝
Աշխարհ, որի վրա ապրում են,
Սրտեր սիրահարված, զգացմունքով լցված
Ես քեզ սիրահարվել եմ՝ սիրում եմ քեզ,
Երազս կատարվել է՝ սրտումս ես,
Ես քեզ սիրահարվել եմ, ինչքան հոգիս ուժ ունի
Սիրելիս․․․
ես քեզ սիրահարվել եմ՝ սիրում եմ քեզ,
Երազս կատարվել է՝ սրտումս ես,
Ես քեզ սիրահարվել եմ, ինչքան հոգիս ուժ ունի։

Խոսք՝ Ավետ Բարսեղյան
Երաժշտություն և կատարում՝ Հայկո 

Հետևեք մեզ նաև Telegram-ում