Հոլիվուդյան «Փառքի ծառուղում» իր անվանական աստղն ունեցավ նաև Սուպեր Սաքոն

Հոլիվուդյան «Փառքի ծառուղում» իր անվանական աստղն ունեցավ նաև Սուպեր Սաքոն

Հոլիվուդյան «Փառքի ծառուղում» իր անվանական աստղը ստացավ նաև ազգությամբ հայ ամերիկաբնակ ռեփեր Սուպեր Սաքոն: Այդ մասին ինստագրամի իր էջում տեղեկացրել է երգչուհի Էմմին՝ նկարին կից անելով հետևյալ գրառումը.

«Երբ ուզում ես շատ բան ասել, բայց իմաստ չունի: Ուրախությանս սահման չկա: Շնորհավոր Սաքո»:

Երգչուհին հետգրությամբ նաև նշել է՝ պետք է պարզապես շատ ցանկանալ:

Նշենք, որ «Փառքի ծառուղում» իր աստղն ունի նաև աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում