Հռոմի պապը ցանկանում է փոխել «Հայր մեր» աղոթքը

Հռոմի պապը ցանկանում է փոխել «Հայր մեր» աղոթքը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ անհրաժեշտ է փոխել «Հայր մեր» աղոթքը : Նա ասել է, որ ելնելով աղոթքի անգլերեն և մի շարք այլ լեզուներով թարգմանությունից, կարելի կարծել, թե «Աստված ընտրում է՝ փորձության ենթարկի մեզ, թե՞ ոչ»:

«Դա լավ թարգմանություն չէ, որովհետև ակնարկում է, որ Աստված դրդում է գայթակղության»,- հայտարարել է Հռոմի պապը: Ֆրանցիսկոս պապը հիշեցրել է, որ Ֆրանսիայում արդեն փոխել են աղոթքի տեքստը, որն այժմ ասում է՝ «թույլ մի՛ տուր մեզ փորձության ենթարկվել»:

Նա նշել է, որ այդ թարգմանության մեջ գայթակղության ամբողջ մեղքն ընկած է մարդու վրա:

«Հայր մեր» աղոթքը, Ավետարանի համաձայն, իր աշակերտներին տվել է Հիսուս Քրիստոսն` ի պատասխան նրանց աղոթք սովորեցնելու խնդրանքի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում