USD
EUR
RUB

«Երևույթը» այլ աստղերի հետ հանդես կգա Հայաստանում

Վերդիի «Ռեքվիեմը» նվիրվում է ցեղասպանության հանցագործության զոհերի միջազգային օրվան

Դասական երաժշտության սիրահարներն անհամբերությամբ են սպասում «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 9-ին կայանալիք համերգին: Պատճառը միայն ծրագիրը չէ՝ Վերդիի Ռեքվիեմը, այլ դա հայ հանդիսատեսի առաջին հանդիպումն է օպերային արվեստի աստղերի՝ սոպրանո Էրիկա Գրիմալդիի (Իտալիա), մեցցո սոպրանո Օլեսյա Պետրովայի (ՌԴ), տենոր Գեորգի Վասիլեւի (ՌԴ) եւ բաս Ռոբերտո Սկանդիուցիի (Իտալիա) հետ: Նրանք մոնումենտալ հիշյալ երկի կատարմամբ հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Ազգային կապելլայի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Մաեստրո Թոփչյանն «Առավոտին» հավաստիացրեց, որ Էրիկա Գրիմալդին այսօր ամենապահանջված սոպրանոներից է, Թուրինի Teatro Regio օպերային թատրոնի եւ Մյունխենի, Նեապոլի, Մոնպելիեյի եւ այլ ճանաչված մշակութային օջախների հրավիրյալ երգչուհի. «Սոպրանոյի խաղացանկում են համաշխարհային օպերային երկացանկի առաջատար դերերգերը, այդ թվում՝ Դեզդեմոնա, Միմի, Նեդդա, Միքայելա եւ այլն: Օլեսյա Պետրովայի երկացանկն էլ ընդգրկում է Վերդիի օպերաներից «Աիդա», «Նաբուկո», «Տրուբադուր», «Ռիգոլետտո», մինչեւ Բիզեի «Կարմեն», Մասկանիի «Գեղջկական պատիվ» եւ այլ հեղինակների օպերաների առաջատար դերերգեր: Իսկ Գեորգի Վասիլեւի դերերգերի թվում են Ֆաուստը, Հերցոգը, Լենսկին, Ռոմեոն, Նեմորինոն եւ այլք»:

Հետաքրքրությանը՝ ինչո՞ւ, թեկուզ հակիրճ, չի ներկայացնում Ռոբերտո Սկանդիուցիին, Թոփչյանը հատուկ շեշտեց. «Այս բասը երեւույթ է…»: Ռոբերտո Սկանդիուցին: Հարցրինք՝ իրենց ինչպե՞ս է հաջողվում պահանջված մնալ, երբ մասնագետների ձեւակերպմամբ, աշխարհը լեցուն է հրաշալի ձայներով: Դա մենեջերի հետ համագործակցությա՞ն արդյունք է, թե՞ կան այլ հանգամանքներ եւս: Ի պատասխան՝ մեր զրուցակիցներն առաջին հերթին կարեւորեցին մենեջերական կազմակերպությունների եւ իմպրեսարիոների դերը: Իսկ Էրիկա Գրիմալդին հավելեց. «Կան հիանալի ձայներ, որոնք չունեն ագենտներ: Իհարկե, նման երաժիշտներն աննկատ չեն մնում, բայց շատ դժվար է եւ հաճախ տեւական ժամանակ է պահանջվում, որպեսզի նրանք էլ, ինչպես ասացիք՝ լինեն պահանջված»:

Հետաքրքրությանը՝ խիտ գրաֆիկ ունեցող երգիչներին ուղղորդում է միայն իմպրեսա՞րիոն, Օլգա Պետրովան պատասխանեց. «Անկասկած: Օրինակ՝ ստեղծագործական իմ յուրաքանչյուր քայլը համաձայնեցնում եմ ագենտիս հետ: Երեւանի ֆիլհարմոնիկից հրավերը ստանալուն պես համացանցով ծանոթացա նվագախմբին, տեղեկացա, որ այս կոլեկտիվը նույնիսկ ավանդաբար կազմակերպում է միջազգային փառատոն, որի ծրագրերում հանդիպեցի իմ գործընկերներից ճանաչված անունների:

Անձամբ ծանոթ եմ ու բարեկամական շփման մեջ եմ, օրինակ, մոսկվաբնակ տենոր Խաչատուր Բադալյանի հետ…»: Գեորգի Վասիլեւն ու Էրիկա Գրիմալդին միաժամանակ հնչեցրին ֆրանսաբնակ Վարդուհի Աբրահամյանի անունը: Զրույցի ընթացքում վոկալիստները հայտնեցին, թե շատ են լսել հայ մշակույթի եւ կոմպոզիտորական արվեստի մասին, թեեւ նշեցին միայն Խաչատրյանի, Բաբաջանյանի, Տերտերյանի անունները եւ հատուկ շեշտցին, թե առաջին անգամ է, որ մասնակցում են Ռեքվիեմի մի կատարման, որը նվիրվում է ցեղասպանության հանցագործության զոհերի միջազգային օրվան: Էդուարդ Թոփչյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ փորձին ներկա չէ Ռոբերտո Սկանդիուցին: Դիրիժորը պարզաբանեց, որ նա դեռ չի հասցրել ժամանել Երեւան, սակայն անպայման ներկա կգտնվի գլխավոր փորձին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Իսկ ինչու՞ ներել… Շնչե հովիկ Եթե հարցնես Ինչու է եկեղեցին խաչը վստահում աստվածաշնչյան պատվիրաններ խախտողին. հարցազրույց «Կրկնակի հերոս է նա, ով հաղթում է ոչ միայն զենքով, այլև խելքով» Յիրիկյան. Նորն ու նորարարությունը երբեք հեշտ ու արագ չեն ձևավորվում Նախարարի հետ տեղում գնահատվեց Գյումրու Ս․ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնան, տարածքի վերակարգման ավարտական փուլի ծրագիրը Ի՞նչ անուններով մկրտել մեր երեխաներին «Առաջին ու հիմնական գույնը ծնվում է գույների քաոսից» Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի վիճակի մասին Տղան և օձը «Պետք է լինի կենտրոնացված պետական կազմակերպություն» «На улице Мира». Նորա Գրիգորյանը և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը Սումգայիթի ջարդերի մասին փաստագրական ներկայացում են պատրաստում Սիրում եմ մի փոքր «չարչարել» հանդիսատեսին. Շարլ Ազնավուր Բացվեց Գումբուրդո գյուղի նորակառույց հանրային դպրոցը Սուրբ Սարգիս զորավարի Անվան հետ կապված ՈՒխտատեղիները և սովորույթները Ռուբեն Սևակ․ Հոգիս Լավ զրույցը Իբր Զարդ Հորովել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար․ «Միլիանավոր եվրոնոներ կուղղվեն մշակույթի ոլորտ» «Թաբոր լեռան վրայ» Պյոտր Սվիտալսկի․ «Սարյանը Հայաստանի այցեքարտն է Եվրոպայում» Freedom House. «Ազատությունն աշխարհում-2018». Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը «մասամբ ազատ» են, Ադրբեջանը՝ ոչ ազատ Մենք հաճախ կենտրոնանում ենք բաժակի վրա՝ մոռանալով վայելել սուրճի համը Ռուբեն Սևակ․ Դուն Հրաշքն ես Սերժ Սարգսյանը՝ ՀՀ ապագա նախագահի մասին․ «Նա պետք է վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել» Նախագահ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Հայոց եկեղեցու կացությունը Սովետական իշխանության արշալույսին ՈՒրիշ ձկներ են ջրում Սոս Ջանիբեկյանը, Մաց Լանգբական, Տատյանա Սպիվակովան ու Նաիրա Զաքարյանը՝ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմում Քելե, քելե Սարկավագուհիների ավանդույթի վերականգման հարցում պետք է զգույշ լինել. Վահրամ քահանա Մելիքյան Արտերկրում գործող միակ պետական հայկական թատրոնի դերասանները հնրավորություն կունենան հանդիսատեսին ներկայանալ սեփական, վերանորոգված թատրոնի շենքում Էլ իմաստ չունի... Ընտրուեց Գերմանիոյ Հայոց Թեմի համար Առաջնորդական Տեղապահը Երկնագույն լուսացույցը Նախանձի մասին (բարոյախրատական պատում) Դեպի բանակ ճանապարհը անցնում է եկեղեցով Շքեղ հայկական թատրոն Հայաստանի սահմաններից դուրս․ Տիգրան Վիրաբյանի գրառումը
website by Sargssyan