USD
EUR
RUB

Տիգրան Համասյանն ու «Հավատամքը» համատեղ համերգ կունենան

 
 

Դեկտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա ինքնատիպ համերգ՝ հանրահայտ ջազային երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու «Հավատամք» հոգեւոր միության համանուն երգչախմբի մասնակցությամբ:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու եւ «Հավատամք» հոգեւոր միության հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, ներկայիս երգչախումբը «Հավատամք» հոգեւոր միության ենթակառուցվածքներից է:

«Հավատամք» երգչախումբը դեռեւս 2009թ. ստեղծված «Արարատ» երգչախումբն է, որը 2013 թ վերանվանվեց «Հավատամք»: Երգչախումբը, բացի եկեղեցում երգելուց, պատարագի արարողության երգեցողությունից, ամեն երեքշաբթի խոկման արարողությանն է մասնակցություն ունենում:

Այն մասնակցել է բազմաթիվ փառատոների ՀՀ տարածքում եւ մեր երկրի սահմաններից դուրս: Մի քանի տարի առաջ Բելառուսից վերադարձել է առաջին մրցանակով, երգել է տերունական վայրերում, Սուրբ երկրում, բազմաթիվ սոցիալական հաստատություններում:

Հայաստանյան փառատոներին այն նույնպես մրցանակների է արժանացել»,-ասաց տեր Հակոբը: Նա նշեց, որ երգչախմբի անդամները բավականին հմտացել են, խումբը համալրվել է ձայնային եւ որակական տվյալներ ունեցող նոր անդամներով:

«Նաեւ բարեբախտություն ունենք, որ մեր խմբավար Լիլիթ Եդիգարյանը բազմափորձ է եւ պրոֆեսիոնալ»,-ասաց տեր Հակոբը: Նա համերգային ծրագիրը որակեց կուլմինացիոն, նման ծաղկման շրջանի. «Համերգի բովանդակությունն էլ յուրահատուկ է, կլինեն ընտրված համարներ, ընդ որում մի մասն առաջին անգամ է հնչելու, ծրագրում եւ հայ եւ եվրոպացի կոմպոզիտորների գործեր են, որոնք ժամանակին չեն ընտրվել բարդ լինելու պատճառով:

Տիգրան Համասյանի մասնակցությունը կարեւոր է մեզ համար, դրանով նա արտահայտում է իր վերաբերմունքը թե խմբավարի աշխատանքի, թե երգող խմբի եւ թե եկեղեցու ու մշակույթի նկատմամբ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Լրահոս
Ձայն է գալիս Ով հրեղեն փայլն է կրում իմ կարոտի… Կինոյի պատմության մեջ լավագույն չարագործները Տեսնել իրականությունը․ երազանքները և մենք Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի թրեյլերն արդեն պատրաստ է Եգիպտոսում բացել են ամենախոշոր չվնասված սարկոֆագը Չորս կամերային վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ առաջին անգամ ներկայացվեցին հայ ունկնդրին Բրիտանացի պատմաբանը գիրք է գրել, թե ինչպես խորհրդային զինվորներին թույլ չտվեցին ուտել ձիերին Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչ Հովհաննես Զարդարյանի արվեստանոց Երևանում առաջին անգամ կանցկացվի ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց Լատվիան սկսել է իր «Նոր ալիքը» Մոլլա Մասրադնի պղինձը Վահեի նամակները Մոցարտին Գրչընկերներիս ի հիշատակ Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ Արմեն Սարգսյանն այցելել է Մինաս Ավետիսյանի արվեստանոց «.. Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ» «Սփյուռքի հայ համայնքների մշակութային օրերը Հայաստանում»«Սփյուռքի հայ համայնքների մշակութային օրերը Հայաստանում» Երախտագիտության համերգ՝ հայրենյաց պաշտպանին Խաչատուր Աբովյան․ Պարապ վախտի խաղալիք Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 10 Դու զսպում ես, որ չթրջես երջանկության այս կատարյալ ցամաքը Ֆրանսահայ ռեժիսոր. «Ծնված լինելով Ֆրանսիայում՝ ես խորապես կապված եմ Հայաստանի հետ» Լեոնարդո դի Կապրիոն և Բրեդ Փիթը հրաժարավել են նկարահանվել «Սապատավոր լեռը» ֆիլմում Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը» թեմային Անահիտ Բախշյանը բարձրաձայնել է զորակոչված բալետի պարողի մասին «Մեղադրական նամակի և սխալ վերագրումների համար ներողություն է խնդրել» պարզաբանում Այս էր գարունը Ռոզենբաումը արձագանքել է քաղցկեղի մասին Կոբզոնի հայտարարությանը Լոռըցիք Էս գրքի ճամփի խրատը Շների երկիրը Էդգար Հակոբյան․ Ծիծեռնակ Բոլոր ծառերը խարշափում են Ինչպես ճապոնացի վարպետի ֆիլմը Կաննից Երեւան հասավ Ի հիշատակ Նոբելյան մրցանակի դափնեկիր Մանդելայի Ամեն Հայր Սուրբ Հետհամագումարյան մտորումներ Հանիր մատանիդ․․․
website by Sargssyan