Յուրաքանչյուր վախից կարելի է ազատվել Նրա միջոցով

Յուրաքանչյուր վախից կարելի է ազատվել Նրա միջոցով

Սերը ու վախը չեն կարող միատեղ ապրել: Իրենց բնույթով իսկ նրանք պարզապես անկարող են կողք կողքի գոյություն ունենալ: Չարը ուժեղ է, և ՎԱԽԸ չարի ամենահզոր ուժերից մեկն է: Հետևաբար թույլ ու անհաստատ սերը կարող է շուտով արմատախիլ իլնել վախի ազդեցությունից. մինչդեռ կատարյալ սերը, հաստատուն սերը Հաղթող է դուրս գալիս ամեն դեպքում, և պարտության մատնված վախը հեռանում է շփոթահար:

Ահավասիկ ԵՍ ՍԵՐ ԵՄ, որովհետև ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է. և Ես ու Հայրը Մեկ ենք: Նշանակում է` վախը վանելու և կատարյալ Սեր ձեռք բերելու համար հարկավոր է Ինձ ներս առնել կյանքի մեջ և էլ ավելի մոտենալ Ինձ: Դուք կարող եք հեռու վանել երկյուղը Իմ ներկայությամբ և Իմ Անունով:

Ինչո՞ւ վախենալ ապագայից – երբ Հիսուս ձեզ հետ է լինելու:
Ինչո՞ւ վախենալ աղքատությունից – Հիսուս հոգալու է ձեր բոլոր կարիքները: Եվ այսօրինակ պատասխան կա ձեր յուրաքանչյուր վախի հաամար:

Չպետք է թույլ տալ, որ վախը ներս խուժի: Խոսեք Ինձ հետ: Մտածեք Իմ մասին: Սիրեք Ինձ: Այդժամ Իմ Զորության գիտակցությունը այնքան ուժգին կհամակի ձեզ, որ այլևս ոչ մի վախ չի կարողանա տիրել ձեր մտքին: Իմ Սիրո մեջ լինելով` Զորավոր եղեք:

Սկզբնաղբյուր՝ henaran.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում