USD
EUR
RUB

Ազգային կինոկենտրոնի գեղխորհրդի անդամներին ստիպում են «ստորացուցիչ պարտավորագիր» ստորագրել. մեկնաբանում է Արսեն Բաղդասարյանը

 
 

Տեղեկություն է տարածվել, թե Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական խորհրդի անդամներին «ստիպում են ստորացուցիչ պարտավորագիր ստորագրել», ինչը գեղխորհրդի անդամներին զրկելու է խոսքի կամ կարծիք հայտնելու իրավունքից:

Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար, ֆիլմ-հանձնակատար Արսեն Բաղդասարյանը մեկնաբանում է.

«Այսօր Գեղխորհրդի անդամների հետ քննարկմանը որոշվեց, որ չբացահայտված տեղեկությունը չհրապարակելու մասին նշված պարտավորագիրը վերաբերելու է ֆիլմերի հայտերն ընդունող տեխնիկական անձնակազմի անդամներին: Ընդունված հայտի գաղտնիության վերաբերյալ պարտավորագիրը քաղաքակիրթ աշխարհում ընդունված ձևաչափ է, որովհետև հայտը՝ թվեր, մի շարք տեղեկություններ պարունակող բիզնես ծրագիր է նաև, որի «գաղտնազերծումը» կարող է լուրջ խնդիրներ առաջացնել՝ ինչպես հայտըն ընդունողի, տվյալ դեպքում, Ազգային կինոկենտրոնի, այնպես էլ հայտի հեղինակի համար: Քանի որ մեզանում նման պարտավորագրի ստորագրման փորձը նոր է կիրառվում, փաստաթուղթը ներկայացվել է գեղխորհրդի անդամներին՝ նրանց կարծիքը լսելու ակնկալիքով»:

Ինչ վերաբերում է պետական աջակցությամբ նկարահանվելիք ֆիլմերի հայտերն ընդունելու և հաստատելու կարգին, ձևաչափը հետևյալն է.

«Հայտն ընդունելուց հետո տեխնիկական անձնակազմը որոշում է, թե որքանով է այն համապատասխանում սահմանված չափորոշիչներին: Չբավարարելու դեպքում նրանք հայտատուի հետ աշխատում են, հնարավորության դեպքում օգնում՝ շտկելու թերությունները: Եթե հայտը համապատասխանում է ընդունված տեխնիկական չափորոշիչներին, ապա հեղինակի անունը հանվում է, և անանուն հայտն ուղարկվում է Գեղխորհրդի քննարկմանը: Վերջինը կարծիք է հայտնում միայն ներկայացված հայտի գեղարվեստական չափորոշիչների վերաբերյալ՝ առանց իմանալու, թե ում կողմից է ներկայացված հայտը: Հաստատված հայտերի ցանկը հրապարակվում է Ազգային կինոկենտրոնի պաշտոնական կայքէջում»:

Դիտարկմանը, թե գեղխորհրդի անդամն էլ կարող է, օրինակ, նկարել սցենարն ու տարածել կամ օգտագործել՝ վերը նշված վնասը հասցնելով հայտատուին և Կինոկենտրոնին, Արսեն Բաղդասարյանի պատասխանն է.

«Տեխնիկական անձնակազմը ընդունում է միայն այն հայտերը, որոնցում ներկայացված սցենարները գրանցված են համապատասխան հեղինակային իրավունքով: Իսկ այդ իրավունքը պաշտպանված է օրենքով»:

Սկզբնաղբյուր՝ Aysor.am:

Լրահոս
Արթիկում որմնանկար է հայտնաբերվել Ես Հայաստան, ես քարե․․․ Ամեն. Հայր Սուրբ. Ֆեդերիկո Մոնդելչի Մահվան տեսիլ Դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ Հազվադեպ ներկայացվող ինքնատիպ ստեղծագործություններ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ Ֆորշ․ Կառապան Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ծրագրերը Մոսկվայում հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. նրա վիճակը միջին ծանր է Երկու տների առակը «Գուցե գլխումս մի երկ ծագի, որտեղ իր տեղը կունենա հայկական մեղեդին» Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին Պետրոս Դուրյան․ «Դրժել» Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը Զար զընգը, Կոմիտաս վարդապետ Տասը կույսերի առակը Պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը կառանձնանա «Մայքլ Ջեքսոն» նախագծով Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր Պողոս Ադրիանապոլսեցի՝ «Խրատի թանգարան» Արցունքներս Պարապություն «Առաւօտ լուսոյ»․ «Գեղարդ» երգչախումբ Հովհաննես Բադալյան․ «Գարեգին Նժդեհ» «Չախու» Ռաֆայել Պատկանյան.«Արաքսի արտասուքը» «Սպարտակը» կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում Համերգ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության մասնակիցներին Նիկոլա Ազնավուր. Իմ հայրը գերմարդ էր Հայաստանյան պրեմիերա՝ Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ»-ի համերգին Մոնթե Մելքոնյան Տէր ողորմեա. Հայր Աղան Երնջակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Ո՞ւր Մնաց Օրօր Մանրադիտակային քանդակների հեղինակների աշխատանքները՝ կողք-կողքի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». Էրմենիհաբեր
website by Sargssyan