Դու ես միակը

Դու ես միակը

Քրքրվել է մայրամուտը
Աստղերն են հատ-հատ ծաղկում
Հեռացող սիրո իմ հուրը
Թափառում է անցիալում։
Ես այրված թևերս պարզել եմ,
Որ սրտիդ հեռվից հպվեմ․
Ես գիշերը արտասվել եմ
Ես երգել եմ, ես լացել եմ։
Ես կրքից անէացել եմ
Գիշերվա հետ մերկացել եմ
Կրակի պես վերջացել եմ
Բայց սրտիցդ ջերմացել եմ
ՈՒ հանդարտ հոսել եմ
Սրտիդ հետ խոսել եմ
Սիրուս մասին կիսվել եմ
Սրտիդ ձայնին հասել եմ
Մերժված անլույս սպասել եմ
Գժված անհույս ասել եմ,
Որ աշխարհում դու ես միակը․․․
Քրքրվել էր մայրամուտը
Աստղերն են հատ-հատ ծաղկում
Փոթորկող սիրո իմ հուշը
Տարածվել է ներկայում
Ես տտիպ կյանքը ըմպում եմ
Շուրթերիս անունը քո
ՈՒ նորից ես արտասվում եմ
Ես երգում, ես աղեթում եմ
Ես ցավից անէանում եմ,
Կրակի պես վերջանում եմ։
Ասուպի պես այրվում եմ
Բայց սրտիցդ ջերմանում եմ
ՈՒ նորից հոսում եմ
Սրտիդ հետ խոսում եմ
Սիրուս մասին կիսվում եմ
Սրտիդ ձայնին հասնում եմ
Մերժված անլույս սպասում եմ
Գժված անհույս ասում եմ
Որ աշխարհում դու ես միակը․․․

Արմեն ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում