USD
EUR
RUB

Աղտոտ մեղքից բազում ախտեր

 
 

Թույլ կտա՞ք ստել

Երևանի քաղաքապետարանը վերջերս մեր մայրաքաղաքի կենտրոնից հեռացրեց համասեռամոլության սոցիալական գովազդ-պաստառները: «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպությունը բողոքեց այդ որոշման դեմ՝ հայտարարելով, որ քաղաքապետարանի նշած տեխնիկական անհամապատասխանությունը վերացնելուց հետո այդ պաստառները վերադարձնելու են իրենց տեղերը, և պետական մարմիններն իրավունք չունեն դրանք չտեղադրել: Նշված պաստառների վրա, ինչպես սովորաբար լինում է նման սոցիալական գովազդներում, իրար ձեռք բռնած կամ իրար հիացմունքով նայող տղամարդիկ են. նպատակն է քիչ-քիչ մեր աչքը, միտքը, սիրտը, հոգին սովորեցնել, որ լինում է նաև այսպես, որ սա էլ նորմալ է, իսկ եթե նորմալ է, ուրեմն դրա նկատմամբ նորմալ (նորմայի՝ բնականի կամ ընդունված կարգի համապատասխան) վերաբերմունքն է ճիշտ:

Որքան դժգոհությունն այդ առումով քիչ դրսևորվի, այնքան շուտ և շատ կհայտնվեն գովազդներ, որ համասեռամոլությունը կներկայացնեն՝ որպես հասարակության կողմից «չհասկացված սեր»:

Մեղքի հիվանդությունները

Ես դեմ չեմ` իմ քաղաքի թեկուզև կենտրոնում թող լինեն այդ գովազդները, միայն թե հարկ է, որ այդ պաստառների վրա, ինչպես ծխախոտի տուփերի ներքևում, նշված լինի նաև համասեռամոլության բացասական հետևանքների մասին և բերվի համապատասխան վիճակագրություն: Իսկ տվյալները (բերված փաստերի սկզբնաղբյուրները հեշտությամբ կարելի է գտնել համացանցում. օգտվել ենք արևմտյան երկրների վիճակագրական ծառայությունների զեկույցներից) համասեռամոլության արդյունքում ձեռք բերվող կամ առավել հաճախ հանդիպող հիվանդությունների մասին բավական խոսուն են:

Համասեռամոլները շատ ավելի հաճախ են տառապում անորեքսիայով (ծայրահեղ և անկառավարելի դարձած նիհարությամբ), բուլիմիայով (ուտելիքի ընդունման անկառավարելիությամբ՝ ծայրահեղ թերսնությամբ կամ շատակերությամբ, որի արդյունքում մարդը ձգտում է մեխանիկական միջամտություններով կարգավորել քաշը), ինչպես նաև որոշակի տեսակի սննդից կախվածությամբ. այս հիվանդությունները բնորոշ են իրենց կերպարի կամ մարմնի հետ հաշտ ապրելու անկարողությամբ տառապողներին:

Համասեռամոլների մեջ սիրտ-անոթային հիվանդություններն ավելի երիտասարդ են և ավելի տարածված: Նրանք ավելի հաճախ են դառնում ծխամոլ, գինեմոլ ու թմրամոլ, առավել շուտ և անհամեմատ շատ են դառնում մարմնավաճառ: Շուրջ երկու անգամ ավելի հաճախ են կրում օնկոլոգիական հիվանդություններ, և այս ցուցանիշն առավել բարձր է նրանց մոտ, ովքեր սեռափոխության են դիմում:

Թե՛ տղամարդ, թե՛ կին համասեռամոլներին են վերաբերում ծանր հիվանդությունների հանգեցնող վիրուսային, բակտերիալ և սնկային բազմապիսի վարակների, ինչպես նաև հարյուրավոր անգամներ առավել հավանական ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի մասին ահազանգերը:

Համասեռամոլները շատ հաճախ են ընկնում խորն ընկճախտի (դեպրեսիայի) մեջ, ունենում են բարդույթներ ու ագրեսիվ վարքագիծ, երբեմն էլ՝ այլևս կյանքը փոխելու անկարողությունից և սերունդ ունենալու հնարավորության կորստի ըմբռնումով իրենց համարում են առհավետ դժբախտ մարդիկ, ինքնասպանությամբ հեռանում կյանքից:

Հոգեկան հիվանդությունների շարքից ԱՄՆ-ում համասեռամոլությունը դուրս բերվեց 1973 թ: Այդ ժամանակվանից արդեն Արևմուտքում ակտիվորեն տարվում էր այն նորմա ճանաչելու քարոզչությունը: Այնուամենայնիվ, 1978 թ. առաջատար հոգեբույժների շրջանում անցկացված հետազոտությունը հեռու էր ընտրված ուղու ճշմարտացիությունը փաստելու ծիրից. մասնագետների 68%-ը շարունակում էր համասեռամոլությունը համարել հիվանդություն, որ ենթակա է բուժման: Այսօր էլ բազմաթիվ կլինիկաներ և անհատ բժիշկներ հավաստում են, որ այս ախտից կարող են ամենատարբեր մեթոդներով ազատել մարդուն, եթե նա ինքնակամ դիմի իրենց: Բուժման ցուցանիշները տատանվում են 70%-100%-ի միջև: Համացանցը լի է բուժված մարդկանց պատմություններով թե՛ տեսաուղերձների և թե՛ հարցազրույցների ձևով:

Սիրել մեղավորին, ատել մեղքը

Նրանք հանդուրժողականություն են պահանջում: Մենք՝ որպես քրիստոնյա, պիտի ոչ միայն հանդուրժենք, այլև սիրենք համասեռամոլներին և աղոթենք նրանց համար: Բայց դա բնավ չի վերաբերում համասեռամոլությանը:

Սիրել մեղավորին և ատել մեղքը. դա է քրիստոնեական մոտեցումը, իսկ այս երևույթն անկասկած մեղք է, «սխալ» չորակված և ժամանակին չկանխված ցանկություն է, ինչպես օրինակ՝ ծուլությունն ու փողասիրությունը, որ հանգեցնում են գողության, կամ էլ՝ ցանկասիրությունը, որ դրսևորվում է պոռնկությամբ: Աստվածաշունչն ասում է. «Չգիտէ՞ք, թէ անիրաւներն Աստծու արքայութիւնը չեն ժառանգում. մի՛ խաբուէք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ…. ո՛չ էլ յափշտակողներ Աստծու արքայութիւնը չպիտի ժառանգեն» (Ա Կորնթացիներին Զ 9):

Պատկերացնո՞ւմ եք՝ մի օր նախանձ մարդիկ ամենայն լրջությամբ պնդեին, որ նախանձությունը մարդկային կերպարի լիովին հարգելի առանձնահատկություն է, բնական, և մանկուց պետք է երեխաներին սովորեցնել, որ ոչ ոք չի կարող իրենց արգելել նախանձ լինել, որ դա իրենց իրավունքն է: Բնականաբար, սրտերը կկարծրանային, մեղքի ծիլերն աճելու պարարտ հող կունենային, և մանկուց կրքերի ու վատ մտքերի դեմ պայքարել սովորելու փոխարեն, նրանք կտրվեին դրանց՝ ինքնակամ պարտվելով չարին:

Նրանք, ովքեր հասնում են համասեռամոլության, ըստ հոգեբանների, մեծամասամբ ունեցած են լինում մանկապատանեկան տարիքում անառողջ հարաբերություններ ծնողների հետ կամ ընկերական շրջապատում, ստացած են լինում սխալ՝ հակառակ սեռի համար նախատեսված դաստիարակություն, մերժված են լինում կամ անհաջող կապ են ունեցած լինում հակառակ սեռի ներկայացուցչի հետ: Ոմանք էլ ունենում են կենտրոնական նյարդային համակարգի պաթոլոգիա կամ այդպիսի հակումով ժառանգականություն: Որևէ կերպ հնարավոր չէ հիմքում գտնել նորմա. և այդ դեպքում, ի վերջո, ինչպե՞ս կարող է սոմատիկ, հոգեկան կամ սոցիալական պաթոլոգիայի արդյունքում որևէ «նորմալ երևույթ» ձևավորվել: Այն, ինչ ձևավորվում է արդյունքում, բազմաթիվ բժիշկների մասնագիտական բացատրությամբ, հիվանդություն է, աստվածաբանական հայացքով՝ մեղք՝ անձը վնասող վիճակ, որին մարդը հասնում է իր հույսերը, հիասթափությունները, ցանկություններն ու իրականությունը ճիշտ չգնահատելու, դրանց նկատմամբ ճիշտ վերաբերմունք չդրսևորելու՝ իր կյանքում կատարվող ամեն բան խոնարհությամբ ընդունել չցանկանալու, Աստծո կամքը չփնտրելու արդյունքում:

«Ճանաչեցին Աստծուն, բայց իբրեւ Աստուած չփառաւորեցին կամ գոհութիւն չմատուցեցին նրան, այլ իրենց մտածումների մէջ նանրացան, եւ նրանց սրտերը անմտութեամբ խաւարեցին. իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում եւ յիմարացան… նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտութիւնը ստով… նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով: Նոյնպես և արուները… և իրենց անձերի մէջ ընդունում էին իրենց մոլորութեան հատուցումը» (Հռոմեացիներ Ա 21-22,25,27):

Սոսկալի չար են նրանք, որ համասեռամոլություն են քարոզում՝ թաքցնելով այն բոլոր խնդիրները, որոնցով տառապում են այս ուղին ընտրած մարդիկ, որ ամեն գնով փորձում են սա հիվանդություն չհամարել՝ անտեսելով նաև դրանից բուժվելու, և այդպիսով՝ լիարժեք կյանքով ապրելու, մարդկային երջանկություն վայելելու և Աստծուն մերձենալու հնարավորությունը:

Մկրտության ժամանակ քահանան խնդրում է Աստծուն զերծ պահել մկրտվողի աչքերը անվայել տեսարաններից, ականջները՝ ստից, բամբասանքից, քանի որ մարմնի այս դարպասներով են լավ ու վատ խորհուրդները ճամփա գտնում դեպի միտք, սիրտ ու հոգի:

Վարժեցնելով մեր աչքերը նույնասեռականների պատկերների, և ականջները՝ դրանք նորմա համարողների զրույցների՝ մենք դեպի մեր միտք ու սիրտ ճամփա ենք հարթում այդ ստի, այդ ախտածին մեղքի համար՝ թույլ տալով նրան վարակել մեր հոգին:

Խնդրում եմ` հիշեք այս տվյալները և համասեռամոլության մասին բանավեճերում հենվեք դրանց վրա: Կարևոր է, որ մարդիկ նաև այս կողմից ճանաչեն համասեռամոլությունը, և գիտակցեն, որ նույնիսկ այս մեղքի մեջ հարատևելուց հետո հետդարձի ճամփա կա՝ աղտից ու ախտերից մաքրվելն անհրաժեշտ է, երջանկությունն ու հոգու անդորրը վերագտնելը՝ լիովին հնարավոր:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Լրահոս
Արթիկում որմնանկար է հայտնաբերվել Ես Հայաստան, ես քարե․․․ Ամեն. Հայր Սուրբ. Ֆեդերիկո Մոնդելչի Մահվան տեսիլ Դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ Հազվադեպ ներկայացվող ինքնատիպ ստեղծագործություններ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ Ֆորշ․ Կառապան Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ծրագրերը Մոսկվայում հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. նրա վիճակը միջին ծանր է Երկու տների առակը «Գուցե գլխումս մի երկ ծագի, որտեղ իր տեղը կունենա հայկական մեղեդին» Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին Պետրոս Դուրյան․ «Դրժել» Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը Զար զընգը, Կոմիտաս վարդապետ Տասը կույսերի առակը Պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը կառանձնանա «Մայքլ Ջեքսոն» նախագծով Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր Պողոս Ադրիանապոլսեցի՝ «Խրատի թանգարան» Արցունքներս Պարապություն «Առաւօտ լուսոյ»․ «Գեղարդ» երգչախումբ Հովհաննես Բադալյան․ «Գարեգին Նժդեհ» «Չախու» Ռաֆայել Պատկանյան.«Արաքսի արտասուքը» «Սպարտակը» կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում Համերգ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության մասնակիցներին Նիկոլա Ազնավուր. Իմ հայրը գերմարդ էր Հայաստանյան պրեմիերա՝ Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ»-ի համերգին Մոնթե Մելքոնյան Տէր ողորմեա. Հայր Աղան Երնջակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Ո՞ւր Մնաց Օրօր Մանրադիտակային քանդակների հեղինակների աշխատանքները՝ կողք-կողքի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». Էրմենիհաբեր
website by Sargssyan