USD
EUR
RUB

Ամեն մարդ կյանքում ձգտում է ունենալ երեք կարևոր արժեքներ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

 
 
 

Ամեն մարդ կյանքում ձգտում է ունենալ երեք կարևոր արժեքներ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ:

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ իբրև մարդու խոսքի ու գործի միջև ճշտություն, կոչվում է ճշմարտախոսություն, անկեղծություն կամ ուղղամտություն: Արդարև Սուրբ Գիրքը վկայում է, թե Աստված ակունքն է ամեն ճշմարտության:

Ամեն մարդ, ուր որ էլ ապրի, ինչ պայմաններում էլ, որ լինի, պարտավոր է իր կյանքի օրինակով ու իր խոսքի վկայությամբ ցույց տալու ճշմարտությունը, պարկեշտությունն ու անկեղծությունը:

Բարոյական գեղեցկությունը և բարիքի գործադրությունը ընկերակցում են ճշմարտությանը: Այս պատճառով Աստծու պատկերով ստեղծված մարդը Նրա հետ ճշմարտության կապը արտահայտում է նաև իր գեղարվեստական գեղեցկությամբ: Այս ուղղությամբ արվեստը ճշմարիտ է և գեղեցիկ, երբ իր ծնունդով համապատասխանում է հատուկ կոչման, որ է՝ հավատքով ու երկրպագությամբ հիշել և փառավորել Աստծու գերակա խորհուրդը: Այն գեղեցկությունն է վսեմ անտեսանելի ճշմարտության, սիրո ու պայծառությունը Աստծու փառքի: Արվեստը ձգտում է Աստծու անհուն գեղեցկության և օժանդակելու մարդկային հոգիների դարձը դեպի Աստված:

Ուրեմն ճշմարտությունը, բարությունն ու գեղեցկությունը իրար հետ կապված են և կախում ունեն իրարից:

Այս պատմությունը արվեստի ուժի մասին է, որն անշուշտ կապված է Աստծու զորության հետ: Բանաստեղծը առանց Աստծու ներշնչման, չի կարող գլուխգործոցներ ստեղծել: ՆՐԱ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ` ԱՍՏՎԱԾ Է: Առանց Աստծու, բանաստեղծի միտքը չի կարող լուսավորվել; ՆՈՒՅՆԻՍԿ ԲՌՆԱԿԱԼՆԵՐԸ ԱՍՏԾՈՒ ԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ԾՆԿԻ ԵՆ ԳԱԼԻՍ, ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀԱՖԻԶԻ ՄԻՋՈՑՈՎ; ԿԱՐԴԱՑԵ’Ք ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԿԶԳԱՔ, ԹԵ ԱՍՏՎԱԾ ԻՆՉՔԱ՜Ն ՈՒԺԵՂ Է:

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՎԱՐԴԵՐԸ

Այս պատմությունը Պարսկաստանի հայտնի բանստեղծներից մեկի` ՀԱՖԻԶԻ ՄԱՍԻՆ Է: Նա հրաշալի վարդերի պարտեզ ուներ և ամեն օր մի աղջիկ մի փունջ վարդ էր գողանումՙ վաճառում և խնամում էր մի հիվանդ կնոջ: Հաֆիզը զայրանում է, սակայն հետևելովՙ տեսնում է աղջկա բարի գործը, գնահատում է նրան ու որդեգրում, քանի որ աղջիկը որբ էր:

Որոշ ժամանակ հետո լուր է տարածվում, թե Լենկթեմուրը արշավում է Պարսկաստանի վրա: Նա ավերելով գալիս ու շրջապատում է Շիրազ քաղաքը: Պարզվում է, որ այդ արյունարբուն ծանոթ լինելով Հաֆիզի բանաստողծություններին, սիրում էր դրանք:

Լենկթեմուրը ոչ մի խնդրանք հաշվի չառնելով պատրաստվում էր հրաման տալու, որ երկրի երեսից ջնջեն Շիրազ քաղաքը: Մեկ կողմում կանգնած էին անվանի քաղաքացիները, որոնք խնդրում էին խնայել քաղաքը, հարկ վերցնել, ինչքան իր ցանկությունն է; Այնտեղ էր նաև բանաստեղծ Հաֆիզը: Սակայն Լենկթեմուրը անդրդվելի էր: Հանկարծ աղջիկը դիմում է ծերունուն ու խնդրում, որ ինքը դիմի նրան: Ծերունին ու աղջիկը մոտենում են բռնակալին. — Ո՞վ է այդ ծերունին,- հարցնում է Լենկթեմուրը:

- Բանաստեղծ Հաֆիզն է.- պատասխանում է աղջիկը:

Լենկթեմուրի դեմքը մեղմանում է: Նրա աչքերն այնպես սպառնալից չէին: Տիրում է մի րոպեաչափ լռություն: Վերջապես բռնակալն ասում է,

- Հաֆիզ, ես վաղուց էի ուզում քեզ տեսնել: Ամբողջ աշխարհում ես և դու ենք մեծ դու քո բանստեղծություններով, ես իմ հաղթություններով: Մի բան կարդա ինձ համար:

Այլայլված բանաստեղծը չէր իմանում ի՞նչ ընտրեր: Այդ ժամանակ փոքրիկ Դանիան շշնջում է,

- Թո’ղ վարդը իր թփին,,,

Հաֆիզը հասկանում է աղջկա միտքը, ուժ է առնում ու սկսում,

- «Թո’ղ վարդը իր թփին: Եթե քաղվի նա կմեռնի, և դու չես տեսնի նրա գեղեցկությունը և հոտը չես առնի: Թո’ղ վարդը իր թփին: Մի՞թե դու չես կարող չքաղած հիանալ նրանով:

Թո’ղ’ վարդը իր թփին: Եթե չքաղես’ քեզ համար կասեն’ դու իմաստուն ես, դու ողորմած ես: Բայց եթե քաղես’ կասեն, որ քո ձեռքերը վայրագ են և քո սիրտը անողորմ: Թո’ղ վարդը իր թփին»:

Բանաստեղծը լռում է:

- Քո բանաստողծությունը ինձ դուր է գալիս, Հաֆիզ,- ասում է Լենկթեմուրը, բայց քո խորհուրդը ինձ համար չէ: Ես նրանցից չեմ, որոնք բավականության համար են վարդ քաղում:

Հաֆիզը բարձրացնում է ձեռքը և ցույց տալիս Շիրազը ու ասում,

- Հիշիր, հաղթողդ, որ այս քաղաքը Պարսկաստանի վարդն է:

Լենկթեմուրը շրթունքները կծում է: Նա սկզբում գրգռված էր երևում, բայց մի քիչ մտածելուց հետո, ձայն է տալիս իր զորքին,

- Մնացե’ք այստեղ, գիշերեցե’ք պատերի տակ:
Զորքը քաղաք չի մտնում:

Լենկթեմուրը միայն ինքն է մտնում քաղաք և այն առնում իր հպատակության տակ:

Շիրազն անվնաս է մնում, շնորհիվ բանաստեղծ Հաֆիզի:

Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

Լրահոս
Գարեգին Նժդեհի հզոր մտքերից Հայրենի հող Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արցախի Նախագահի հետ «Լավ տեմպերացված շանսոնը»․ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Սերգեյ Ստադլերի ղեկավարությամբ Պետք չէ զարմանալ. դժգոհ են, որովհետև տեղ ունեն դժգոհելու. Մկրտիչ Արզումանյանն իր աջակցությունն է հայտնել պայքարի մասնակիցներին Էռնա Յուզբաշյանը հրաժարվում է վաստակավոր արտիստի կոչումից Տեր ողորմեա Գևորգ Հակոբյան, Քելե լաո Ո՞ւր ես, մայր իմ Նկարիչը, որ չհեռացավ հայրենի Արթիկից Ֆրանսիայում հայ երեխաները երգեցին հայ երեխաների համար Մահացել է քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը Իսկ ինձ ասում են թե խելոք մնա Ես ձեզ ասում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ մեծահամբավ դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկու ղեկավարությամբ Հայկական արդարադատության առաջին «Գրաբուս» կտրամադրվի Շիրակի մարզային գրադարանին Սերժ Սարգսյանի կողմից սխալ քայլ էր վարչապետի պաշտոնը ստանձնելը, Նիկոլ Փաշինյանին էլ ղեկավար դեռևս չեմ տեսնում. Սարգիս Գրիգորյան Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 5 Երևանում կկայանա տենոր Դավիթ Հովհաննիսյանի մենահամերգը Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը Շատ կուզեի, որ ավարտը լիներ խաղաղ ու արդար. Սիրուշոն՝ Փաշինյանի կազմակերպած հավաքների մասին Սերը պարտականություն չէ Հոգևոր երգի էկումենիկ երեկո Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում Մի՛ մրսիր, Երկի՛ր… Լորկայի վերջին խոսքը դահիճներին Վաղը կայանալիք «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը տեղափոխվում է հունիսի 16-ին Խաչատրյանի հոբելյանին նվիրված համերգով Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը՝ վերջին օրերերի իրադարձությունների առիթով ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԻՆ Ցուցադրություն՝ «Գառնի» արգելոց-թանգարանում Խիզախը կամ Աներկյուղը Ակունք համայնքում գնվող Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրի տարածքը մաքրվել և բարեկարգվել է Վշապին հաղթողը Արցախցի բանաստեղծուհին իր անդրանիկ ժողովածուում անդրադարձել է քառօրյա պատերազմին Արծիվը Հայկական երգն ու երաժշտությունը բազմազգ լսարանին ներկայացնելու համար պատրաստվում են մեծ բծախնդրությամբ Աշխարհի լավագույն սոպրանոներից Բարբարա Ֆրիտոլին վաղը հանդես կգա Երևանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է նորընտիր ՀՀ վարչապետին Պեղվելու են Աղձքում հայտնաբերված «պալատի» ստորին շերտերը Կոստան Զարյան․ Նոր Հայաստանում
website by Sargssyan