USD
EUR
RUB

Մերոնք ներկայացվել են «Գրեմմիի»

 
 
 

Նյու Յորքում 2018թ. կայանալիք «Գրեմմի» հոբելյանական 60-րդ մրցանակաբաշխությանն առաջին անգամ ներկայացված է Հայաստանն իր երկու արվեստագետներով: Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունն առաջադրվել է 2 անվանակարգերում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» եւ «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»:

Ներկայացված է նաեւ կոմպոզիտորի պրոդյուսերը՝ Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր՝ դասական ոճում»: Կոնստանտին Օրբելյանը եւ վաղամեռիկ աշխարհահռչակ օպերային բաս Դմիտրի Խվորոստովսկին ներկայացված են «Լավագույն դասական մեներգեցողության ալբոմ» անվանակարգում՝ «Sviridov: Russia Cast Adrift» CD-ով:

Մաեստրո Օրբելյանը տենոր Լոուրենս Բրաունլիի հետ առաջադրված է եղել նաեւ 2015թ.: Հետաքրքրությանը՝ ինչքանո՞վ եք վստահ, որ այս անգամ կհաղթեք, թեպետ ասում են, որ «Գրեմմիին» առաջադրվելն արդեն մեծ նվաճում է, պարոն Օրբելյանը պատասխանեց. «Ոչ մի առաջադրվող, այդ թվում նաեւ ես, չի կարող կանխատեսել: Մնում է ասել՝ Աստված մեզ հետ»: Երաժշտարվեստի այս «Օսկարը» տարբեր տարիների նվաճել են մեր հայրենակիցներ՝ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը, ռոք երգիչ Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը եւ այլք:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Ազատություն ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ Ֆիլհարմոնիկի «Նոր կամերատա» անսամբլը կնշի տասնամյակը Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցին առնչություն չունի ոստիկանների գործողությունների հետ. պարզաբանում Գարեգին Նժդեհի հզոր մտքերից Հայրենի հող Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արցախի Նախագահի հետ «Լավ տեմպերացված շանսոնը»․ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Սերգեյ Ստադլերի ղեկավարությամբ Պետք չէ զարմանալ. դժգոհ են, որովհետև տեղ ունեն դժգոհելու. Մկրտիչ Արզումանյանն իր աջակցությունն է հայտնել պայքարի մասնակիցներին Էռնա Յուզբաշյանը հրաժարվում է վաստակավոր արտիստի կոչումից Տեր ողորմեա Գևորգ Հակոբյան, Քելե լաո Ո՞ւր ես, մայր իմ Նկարիչը, որ չհեռացավ հայրենի Արթիկից Ֆրանսիայում հայ երեխաները երգեցին հայ երեխաների համար Մահացել է քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը Իսկ ինձ ասում են թե խելոք մնա Ես ձեզ ասում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ մեծահամբավ դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկու ղեկավարությամբ Հայկական արդարադատության առաջին «Գրաբուս» կտրամադրվի Շիրակի մարզային գրադարանին Սերժ Սարգսյանի կողմից սխալ քայլ էր վարչապետի պաշտոնը ստանձնելը, Նիկոլ Փաշինյանին էլ ղեկավար դեռևս չեմ տեսնում. Սարգիս Գրիգորյան Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 5 Երևանում կկայանա տենոր Դավիթ Հովհաննիսյանի մենահամերգը Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը Շատ կուզեի, որ ավարտը լիներ խաղաղ ու արդար. Սիրուշոն՝ Փաշինյանի կազմակերպած հավաքների մասին Սերը պարտականություն չէ Հոգևոր երգի էկումենիկ երեկո Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում Մի՛ մրսիր, Երկի՛ր… Լորկայի վերջին խոսքը դահիճներին Վաղը կայանալիք «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը տեղափոխվում է հունիսի 16-ին Խաչատրյանի հոբելյանին նվիրված համերգով Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը՝ վերջին օրերերի իրադարձությունների առիթով ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԻՆ Ցուցադրություն՝ «Գառնի» արգելոց-թանգարանում Խիզախը կամ Աներկյուղը Ակունք համայնքում գնվող Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրի տարածքը մաքրվել և բարեկարգվել է Վշապին հաղթողը Արցախցի բանաստեղծուհին իր անդրանիկ ժողովածուում անդրադարձել է քառօրյա պատերազմին Արծիվը Հայկական երգն ու երաժշտությունը բազմազգ լսարանին ներկայացնելու համար պատրաստվում են մեծ բծախնդրությամբ
website by Sargssyan