USD
EUR
RUB

Պույ-պույ մկնիկը

Մի երկիր կա՝ Հնդստան,
Մի մուկիկ կար՝ ճստճստան,
Հնդստանի անտառում,
Կոկոս ծառի ծակուռում։

Ապրում էր նա իր համար,
Բարիքներում անհամար,
ՈՒ մի օր լավ, մի օր վատ՝
ՈՒներ ապրուստ քիչ թե շատ։

Օրը մի ճանճ, մի միջատ,
Մի ծեղ, արմատ, ցերնի հատ։
ՈՒտում էր ու քեֆ անում,
Խաղում, ապրում իր բնում։

Իր անունը Պույ-պույ էր,
Ազգանունը՝ Ճստունի,
Լացը՝ վայ-վայ, վույ-վույ էր,
Երգը տարայ-նայ-նի-նի։

Էսպես մուկիկն ապրում էր,
Վազվզելով վար ու վեր,
ՈՒ մի օր էլ ծանր ու մեծ
Իրեն-իրեն միտք արեց․

-Տունս կոկոս ծառի տակ,
Բերան չունե՞մ, թե՞ ճաշակ,
Ճանճ կերել եմ, ծեղ կերել,
Տեսնեմ կոկոսի համն էլ։

Այս ասելն էր, մեկ էլ դո՜մփ,
Ծառից կոկոսն ինչպես բոմբ
Ընկավ նրա առաջին։
-Կոկո՜ս, կաղին չէ՜ չնչին։

Միջուկն անու՜շ, յուղալի՜,
Բայց կեղևն է միայն հաստ,
Ահա ինչն է ցավալի․․․

Վրա ընկավ մուկիկը,
Բացեց իր սուր ճանկիկը,
Կծեց, կծեց, կծոտեց,
Բան դուրս չեկավ, չհաջողվե՜ց։

ՈՒ կոկոսի չորս կողմը
Ման է գալիս Պույ-պույը,
Կեղևն հաստ է, ոնց անի,
ՈՒ սկսեց վույ-վույը։

-Ախր ի՞նչ է, ի՞նչ կլի,
Տեսնեմ դրա համն էլի,
Մի քիչ կոկոս, մի քիչ ջուր,
Գոնե մի կում, մի պուճուր։

Դու մի ասի, ընկնելուց
Ծակ էր բացվել կոկոսում,
Էդ որ տեսավ, հմի էլ
Ծակից մտնել էր ուզում։

Բայց տեսեք ինչ պատահեց,
Ծակն էր պստիկ, ինքը մեծ,
Ծակիցը ներս չի մտնում,
Սովից էլ ուշքն է գնում։

Լաց է լինում մուկիկը,
Ո՞նց լաց չլնի մուկիկը․․․
Սիրտն ուրիշ բան չի ուզում,
Նայում է ու նվազում։

Էսպես լացեց սուգ արեց,
Էնքան լացեց սուգ արեց,
Հետն էլ սովից լղարեց։

Մեկ էլ ըհը ճանճի պես
Ծակից մտավ, գնաց ներս։

Էս ի՞նչ էր, տո, ո՞նց եղավ,
Էս ծակից ո՞նց ներս մտավ,
Ո՞նց, այ, նայիր, էս մուկը,
Էս կոկոսն ու միջուկը։

Դե քեֆ արա, օխա՜յ, օխա՜յ,
Դե պար արի, տարա՜յ, նանա՜,
Դե, միջուկը կեր ու կրծիր,
Կ՜եր միջուկը, հյութը խմի՜ր։

Համ ուտում է, համ էլ պարում,
Համ պարում է, համ էլ երգում,
- Ինքս Պույ-պույ, պարս տույ-տույ,
Էլ ի՞նչ վայ-վայ, էլ ի՞նչ վույ-վույ։

Էսպես թռչում, ծափ էր տալիս,
Պար էր գալիս, ռանգի, յալլի,
Գոռում էր ջա՜ն, տարայ-նի-նի,
Այ թե քեֆը ինչպես կլնի։

Էս որ էսպես կերավ մաքրեց,
Առաջ փոքր էր, հիմա տռզեց,
Տռզեց դառավ խոշոր մի մուկ,
Ընկավ կողքին, քնեց խորունկ։

Մեկ օր անցավ, եկավ նոր օր,
Էհ, մուկիկը վեր կացավ, որ
Փուչ կոկոսի ծակից դուրս գա,
Ախր դուրսը գործ կա, տուն կա։

- Լավ էր, կերանք բավականին,
Հիմա գնանք մենք մեր բանին։
Հեշտ էր ասել․․․Ապա՞ փորձիր,
Մի կոկոսի ծակից անցիր։

Մոտոցավ, որ ծակից դուրս գա,
Պահո՜․․․Տեսավ ճանփա չկա,
Ինքը խոշոր, ծակը պուճուր․․․
Այդ է, մնաց, բայց մնա ու՞ր․․․

Լաց է լինում մուկիկը,
Ո՞նց լաց չլինի մուկիկը։

Տռզել է կոկոսում,
Մնացել է նեղ փոսում։

- Ինչի՞ս էր պետք կոկոսը,
Լավ չե՞ր իմ տունը, իմ փոսը,
Վայ, վայ, վայ, վայ, վույ, վույ, վույ,
Հիմի տե՜ղն է, քեզ, Պույ-պույ։

Ա՜խր ի՜նչ բան ունեիր,
Գայիր կոկոս ուտեիր,
Չոռ ուտեիր՝ լավ չէ՞ր, հը՞,
Ցավ ուտեիր, լա՞վ չէ՞ր, հը՞․․․

Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, զահրումա՜ր,
Դե լաց, մնա քեզ համար։

Էսպես լացեց մուկիկը,
Էնքան լացեց մուկիկը,
Հետն էլ սովից լղարեց։
Որ լղարեց, բարակեց,
Մեկ էլ ըհը, սուս ու փուս
Ծակից նորից ելավ դուրս։

Վահ, էս ի՞նչ էր, էս ո՞նց եղավ,
Բա էս ծակից ո՞նց դուրս եկավ,
Ո՞նց․․Այ, նայիր, էս ես՝ մուկը,
Էն՝ կոկոսը, էն՝ միջուկը։

Տեսա՞ր լավ բան, կեցցե՜ս, Պույ-պույ,
Տո էլ ի՞նչ վայ, էլ ինչ վույ-վույ,
Տո, քեֆ արա, օխայ, օխայ,
Դե պար արի, տարա՜յ-նի-նա՜յ․․․

Համ թռչում է, համ պարում է,
Համ երգում է, համ կանչում է,
Ջա՜ն, քեֆ արա, տարա՜յ-նի-նի՜
Ա՜յ թե քեֆը ինչպես կլինի։

Դերենիկ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Լրահոս
Իսկ ինչու՞ ներել… Շնչե հովիկ Եթե հարցնես Ինչու է եկեղեցին խաչը վստահում աստվածաշնչյան պատվիրաններ խախտողին. հարցազրույց «Կրկնակի հերոս է նա, ով հաղթում է ոչ միայն զենքով, այլև խելքով» Յիրիկյան. Նորն ու նորարարությունը երբեք հեշտ ու արագ չեն ձևավորվում Նախարարի հետ տեղում գնահատվեց Գյումրու Ս․ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնան, տարածքի վերակարգման ավարտական փուլի ծրագիրը Ի՞նչ անուններով մկրտել մեր երեխաներին «Առաջին ու հիմնական գույնը ծնվում է գույների քաոսից» Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի վիճակի մասին Տղան և օձը «Պետք է լինի կենտրոնացված պետական կազմակերպություն» «На улице Мира». Նորա Գրիգորյանը և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը Սումգայիթի ջարդերի մասին փաստագրական ներկայացում են պատրաստում Սիրում եմ մի փոքր «չարչարել» հանդիսատեսին. Շարլ Ազնավուր Բացվեց Գումբուրդո գյուղի նորակառույց հանրային դպրոցը Սուրբ Սարգիս զորավարի Անվան հետ կապված ՈՒխտատեղիները և սովորույթները Ռուբեն Սևակ․ Հոգիս Լավ զրույցը Իբր Զարդ Հորովել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար․ «Միլիանավոր եվրոնոներ կուղղվեն մշակույթի ոլորտ» «Թաբոր լեռան վրայ» Պյոտր Սվիտալսկի․ «Սարյանը Հայաստանի այցեքարտն է Եվրոպայում» Freedom House. «Ազատությունն աշխարհում-2018». Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը «մասամբ ազատ» են, Ադրբեջանը՝ ոչ ազատ Մենք հաճախ կենտրոնանում ենք բաժակի վրա՝ մոռանալով վայելել սուրճի համը Ռուբեն Սևակ․ Դուն Հրաշքն ես Սերժ Սարգսյանը՝ ՀՀ ապագա նախագահի մասին․ «Նա պետք է վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել» Նախագահ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Հայոց եկեղեցու կացությունը Սովետական իշխանության արշալույսին ՈՒրիշ ձկներ են ջրում Սոս Ջանիբեկյանը, Մաց Լանգբական, Տատյանա Սպիվակովան ու Նաիրա Զաքարյանը՝ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմում Քելե, քելե Սարկավագուհիների ավանդույթի վերականգման հարցում պետք է զգույշ լինել. Վահրամ քահանա Մելիքյան Արտերկրում գործող միակ պետական հայկական թատրոնի դերասանները հնրավորություն կունենան հանդիսատեսին ներկայանալ սեփական, վերանորոգված թատրոնի շենքում Էլ իմաստ չունի... Ընտրուեց Գերմանիոյ Հայոց Թեմի համար Առաջնորդական Տեղապահը Երկնագույն լուսացույցը Նախանձի մասին (բարոյախրատական պատում) Դեպի բանակ ճանապարհը անցնում է եկեղեցով Շքեղ հայկական թատրոն Հայաստանի սահմաններից դուրս․ Տիգրան Վիրաբյանի գրառումը
website by Sargssyan