USD
EUR
RUB

Մշակույթը պետք է հասանելի դառնա բնակչության բոլոր խավերին․ Սերգեյ Շահվերդյան

 
 

Մշակույթը բնակչության բոլոր խավերին հասանելի դարձնելու ուղղությամբ վերջին տարիներին բավական մեծ աշխատանքներ են կատարվել: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը:

«Մեր ստեղծագործական կոլեկտիվները կանոնավոր շրջայցեր են կազմակերպել շրջկենտրոններ և գյուղեր: Մենք պարզապես շատ ավելի ուշադիր պետք է լինենք այդ հարցում` նկատի առնելով սահմանամերձ և վերաբնակեցված գոտիների բնակչությանը»,- նշում է նախարարը: Ըստ նրա՝ մշակութային քաղաքականության մեջ պետք է փորձել հավասար ֆինանսավորում և հնարավորություններ ապահովել մշակութային տարբեր ժանրեր ներկայացնող ստեղծագործական կոլեկտիվներին` ինքնադրսևորվելու համար:

«Մենք նաև հաջորդ տարվա բյուջեի մեջ նախատեսել ենք բավականին գումարներ, որպեսզի նյութատեխնիկական բազայով ապահովենք նաև մի շարք համույթների:

Մշակութային քաղաքականության հիմքում դրված է դասական մշակույթը: Մենք պետք է փորձենք դասական մշակույթը դարձնել հասանելի, ինչը բավականին դժվար գործ է»,- նկատում է Ս. Շահվերդյանը: Խոսելով շրջանային արվեստի դպրոցների մասին՝ նախարարը նշում է, որ դրանց հիմնումը մեծ ձեռքբերում է մեր երկրի համար. «Արվեստի դպրոցները հնարավոր դարձրեց շրջանների բնակչության ուղղակի առնչվելու մշակույթի հետ, մշակութային կրթություն ու դաստիրակություն ստանալու համար և այս ծրագիրը մենք պետք է շարունակենք ընդլայնել»:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Հո՞ երթաս, մարդ Աստծո Վահագն Դավթյան․ Անկեզ մորենի Սփյուռքի նախարարության կենսական պահանջը կա. Սամվել Կարապետյան Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Կինոյի տաճարը» ծրագիրը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին Երուսաղեմում նշվեց Սուրբ Ծնունդը «Օսկարի» հավակնորդները Աշոտ Ալեքսանյան․ Փորձեր և փորձություններ «Արարող ձեռքերը»՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում 1920-ականների գերմանական կինոն՝ Երևանում Հովհաննես Թումանյան․ Սպասում Մարդիկ բարի են գիտակցաբար Կոնստանտին Օրբելյան․ «Ծրագրերը շատ են, ակնկալում ենք աջակցություն թե՛ մասնավոր հատվածից, և թե՛ մեր պետությունից» «Հայկական մշակույթի շաբաթ»՝ Կիևում «Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներկայացվել է ընթերցողներին Վահան Տերյան․ Բանաստեղծությունների հավաքածու Վահան Տերյան․ Սին խոսքերի մեջ «Մաշան և արջը» մուլտֆիլմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում Ռիո դե Ժանեյրոն հռչակվել է 2020թ. ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք Լևոն Խեչոյան․ Շաբաթ, կիրակի Ռազմիկ Դավոյան․ Քամիները բոլոր Հայրենասիրական բանաստեղծություններ Դեյվիդ Բոուին՝ 20-րդ դարի մեծագույն էստրադային արտիստ Մկրտիչ Պեշիկթաշլյան. Բանաստեղծություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին Տարցին թագաւորի կուսանք Պահանջում են կենտրոնացնել կինոյին տրվող պետական միջոցները այդ կառույցում. բաց նամակ «Ես չկարողացա աշխատել մարդկանց հետ, որոնք փող են տալիս ու քեզնից հիմարություններ են պահանջում» Բոլորն անխտիր ներքաշված են մի մեծ կեղծիքի մեջ Եղել են դագաղ բռնող, Ա տղամարդ, Բ տղամարդ, Ճ կին «Կինն Աստծու էակ է» Հրեշտակային Ռեժիսորը` նախարարության եւ թատրոնի փոխհարաբերության մասին. «Մամա ջան, գուցե ինձ կերակրեի՞ր» Հենրիկ Էդոյան․ Բանաստեղծությունների հավաքածու Պարանոյա Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Արմեն Սարգսյան Մարդ չի կարող սուրբ լինի իր խոհանոցի մեջ... «Մեր ջահելության ռաբիսն անգամ չես համեմատի այսօրվա էժանագին երաժշտության հետ» Մեկնարկում են Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները Գյումրու բաց երկնքի տակ գտնվող հուշարձանների պահպանության համար ոչ մի աշխատանք չի արվել. Վ. Ղուկասյան ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով
website by Sargssyan