Երգը խղճի

Երգը խղճի

Վախցիր, երբ սիրտդ կարյունի`
վերքը խղճի չունի դարման,
օր ու գիշեր պիտի բանի,
մինչև հատնի կյանքի ճամփան…
Քեզ չեն կարող էլ վշտակցել,
խիղճը ծակող ցավի համար,
խղճի արյան ամեն կաթիլ
կիյնա ծածուկ և աննշմար…
Վախցիր, երբ խիղճդ ամբասիր,
մեղապարտի պես կարյունի,
և կդառնա տեր ու դպիր,
կյանքն արյունող ամեն ցավի…
Աչքերիդ դեմ խղճահարի,
պիտի հորդի մեղքը մարդոց,
պիտի քայլի զորքը չարի,
աշխարհի մեջ տառապակոծ…
Վախցիր, երբ դեմքդ է միշտ ժպտում,
բայց կարյունի խիղճդ ներսեն
երբ կկիսես հացը մարդու,
բայց արյան համ կգա հացեն:

Խոսք՝ Մուշեղ Իշխան
Երաժշտություն՝ Արթուր Մեսչյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում