Օրհնվեց նորակառույց մատուռ

Օրհնվեց նորակառույց մատուռ

Դեկտեմբերի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանն օրհնեց Երևանի «Արաբկիր» զբոսայգու հարևանությամբ նոր կառուցված մատուռը: Արարողության ավարտին Տեր հայրը մատուռն անվանակոչեց Ս. Աստվածածնի անունով: Սկզբնաղբյուր՝ armchurch.info։

Oրհնության արարողությանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մատուռի կառուցումն ու հարակից տարածքի բարեկարգումը նախաձեռնել և իրականացրել է Երևանի բնակիչ Արամ Մարգարյանը՝ ընկերների և եղբայրների հետ:

Նրանք համոզված են, որ Հրազդանի կիրճի հարևանությամբ գտնվող մատուռը շուտով կդառնա երևանցիների սիրված ուխտատեղիներից մեկը: Բարերարները մատուռը հանձնելու են Արարատյան Հայրապետական թեմին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում