Կոմիտաս-Ձմեռնամուտ

Կոմիտաս-Ձմեռնամուտ

Երբ երկիրը պատեց
Վերմակ-վերմակ ու թեթևիկ-թեթևիկ,
Ճերմակ-ճերմակ ու թիթեռնիկ-թիթեռնիկ,
Ձյունիկն իջավ արծաթ երկնքով,
Եվ երկիրը պատեց
Վերմակ-վերմակ ու թեթևիկ-թեթևիկ,
Հողիկը շիջավ ոսկի երկունքով, և աչուկները փակեց:
Արգանդ-արգանդ ու դարավանդ-դարավանդ,
Ջրիկը պառկեց հողի գրկին
Եվ ըստինքը սառեց:
Մարմանդ-մարմանդ ու ադամանդ-ադամանդ
Արևը զարկեց պաղի սրտին,
Եվ աստղուկները շարեց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում