Քելեր, ցոլեր

Քելեր, ցոլեր

Քելեր, ցոլեր իմ յարը,
Արևի տակին
Քելեր, ցոլեր իմ յարը:
Սարի սովոր,
Մեն-մենավոր,
Շեկ տղա,
Շող արեգակ,
Թո՛ղ արեգակ,
Ե՛կ, տղա:

Քելեր, ցոլեր իմ յարը,
Աղբյուրի տակին
Քելեր, ցոլեր իմ յարը:
Կանաչ ճամբով,
Ճանաչ առվով,
Ե՛կ, տղա,
Բաղովն արի,
Շողովն արի,
Շեկ տղա:

ԿՈՄԻՏԱՍ
Կատարումը՝ Ծիրանի անսամբլ

Հետևեք մեզ նաև Telegram-ում