Օրացույց

Օրացույց

Ինչքա՜ն օրեր կան քո գրկում պահված՝
Կանաչ ժպիտով, խինդով ողողված․․․
Անձրևից ծնված ծաղիկներ ցողոտ,
Փոշոտ թիթեռներ, գիշերներ աղոտ։
Քո նուրբ թերթերում՝ ոսկեհասկ ամառ,
Արևոտ մանուկ ու զով Վարդավառ։
Եվ անուշաբույր քամի հևիհև,
Ծառերից կաթող մրգեր ու տերև։
Փաթիլվող, ձյունոտ Նոր տարի ճերմակ,
Որ դու պահել ես վերջին թերթիդ տակ․․․
Օրերդ հերթով անցնում են, ծնվում
Եվ այդպես անվեր՜ջ, անվեր՜ջ կրկնվում։

Վրեժ ՎԱՐԴՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում