USD
EUR
RUB

Ների՛ր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես

«Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ» (Ելք Ի 12): Երբեմն թվում է՝ սա Աստվածաշնչի ամենահեշտ իրագործելի պատվիրանն է, որևէ լուրջ ջանքեր չի պահանջվում այն ամեն օր կյանքի կոչելու համար: Ինչպե՞ս չպատվել ծնողներին, չէ՞ որ նրա՛նք են մեր կյանքի կարևորագույն մարդիկ, մեր սկիզբը, մեր սիրտը…

Դարեր շարունակ մեզանում իշխել ու ամրացել է այն մոտեցումը, որ պիտի սիրել ու հարգել ծնողներին՝ անկախ ամեն ինչից: Երբեմն նույնիսկ չենք նկատում, որ մեր կրած անհաջողությունների, անձնական-ընկերական հարաբերություններում ունեցած խնդիրների զգալի մասը գալիս են մանկության տարիներին ստացած վերքերից: Առանց այդ վերքերը բուժելու՝ մենք բանտված ենք մնում մեր կյանքի այդ փուլում: Հետագա կյանքը նմանվում է անվերջ վերադարձի դեպի վրդովմունքն ու ցավը: Սեփական ծնողներին ներելու առիթները յուրաքանչյուր մարդու դեպքում տարբեր են՝ բավարար հոգատարության պակասից մինչև բռնություն… Երբեմն ծնողներն իրենք էլ չեն պատկերացնում, որ իրենց դրսևորած յուրաքանչյուր քայլը մնում է երեխայի հիշողության մեջ՝ ձևավորելով նրան. և՛ լավը՝ գործած բարիքները, ցուցաբերած հոգատարությունն ու իմաստությունը, և՛ վատը…

Այդ ամենը երեխան կուտակում է իր ներսում որպես ամբողջ կյանքի պաշար ու հետո սնվում է դրանով: Ի՞նչ պաշար ենք մենք կուտակել: Եկե՛ք սկսենք մաքրել մանկությունից մնացած վերքերն ու ցավերը: Սա հնարավոր չէ առանց ներողամտության: Ներելու համար պետք է ընդունել, որ մեր ծնողները անպայմանորեն կրում են իրենց ծնողների սխալները, ունեն իրե՛նց ցավերը, որոնք կրում են երբեմն ոչ գիտակցաբար, երբեմն՝ իրենց հաշիվ չտալով, ու մե՛զ վրա է ընկած շղթան կոտրելու, ներելու պատասխանատվությունը: Ծնողներին ներելը շատ դժվար է, որ երբևէ կարելի է անել, որովհետև ամեն ինչ չափազանց խորքում է գտնվում, բայց դրանով դու ներում ես բոլո՛ր մարդկանց:

Աստված ասում է, որ ծնողներին պատվելիս մենք բարիք ենք գտնելու: Այլ խոսքերով ասած՝ մեր կյանքում շատ են լինելու բարին, լուսավորը, սերը: Բայց այս ամենը կյանքի կոչելու, ծնողներին ի սրտե պատվելու (ոչ թե պարտքի զգացումից մղված) համար մեզանից պահանջվում է լիակատար ներում, ըմբռնում, գիտակցություն: Այս ամենից է կախված մեր կյանքի որակը: Նույնիսկ քիչ քանակի վրդովմունքը ցավերի տեղիք է տալիս ու ազդում մարդկանց հետ հարաբերությունների, աշխարհում սեփական տեղը գտնելու, խաղաղություն ու բարօրություն գտնելու վրա… Դրա համա նախ պետք է ընդունել, որ կորցրած կյանքը վերականգնել հնարավոր չէ, բայց հնարավոր է ապրել մնացած կյանքը սիրո, ներողամտության ու խաղաղության մեջ՝ բաց թողնելով տարիների վիրավորանքը, ցավը… Սա հնարավոր է անել նաև այլ մարդկանց տալով այն, ինչի կարիքն ինքներս ենք ունեցել մանկության տարիներին կամ հիմա էլ ունենք: Այս քայլը մարդուն այնպիսի հույզերով է պարուրում, որ զգալիորեն հեշտանում է ներելու ճանապարհը:

Ոչ ոք կատարյալ չէ, և նրանք, ովքեր դեռ երեխա չեն ունեցել, չգիտեն՝ ինչպիսի ծնողներ են լինելու, ինչ սխալներ են թույլ տալու ու ինչքան ցավ են զգալու, երբ տեսնեն, որ իրենց երեխաների ներողամտությանը չեն արժանանում…

Ներելը մարդկային չէ, գերմարդկային է, աստվածային սկիզբ ունի: Ուստի մենք պետք է ապավինենք Աստծուն՝ ներելու շնորհ խնդրելով: Միայն Նա կարող է մեզ շնորհել բավարար ուժ, իմաստություն և լույս՝ մեր սրտում ներողամտության սերմերն աճեցնելու, խնամելու և դրանցից ստացած առաջին պտուղներն առաջին հերթին մեր ծնողներին բաշխելու համար:

Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Լրահոս
«Թաբոր լեռան վրայ» Պյոտր Սվիտալսկի․ «Սարյանը Հայաստանի այցեքարտն է Եվրոպայում» Մենք հաճախ կենտրոնանում ենք բաժակի վրա՝ մոռանալով վայելել սուրճի համը Ռուբեն Սևակ․ Դուն Հրաշքն ես Սերժ Սարգսյանը՝ ՀՀ ապագա նախագահի մասին․ «Նա պետք է վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել» Նախագահ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Հայոց եկեղեցու կացությունը Սովետական իշխանության արշալույսին ՈՒրիշ ձկներ են ջրում Սոս Ջանիբեկյանը, Մաց Լանգբական, Տատյանա Սպիվակովան ու Նաիրա Զաքարյանը՝ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմում Քելե, քելե Սարկավագուհիների ավանդույթի վերականգման հարցում պետք է զգույշ լինել. Վահրամ քահանա Մելիքյան Արտերկրում գործող միակ պետական հայկական թատրոնի դերասանները հնրավորություն կունենան հանդիսատեսին ներկայանալ սեփական, վերանորոգված թատրոնի շենքում Էլ իմաստ չունի... Ընտրուեց Գերմանիոյ Հայոց Թեմի համար Առաջնորդական Տեղապահը Նախանձի մասին (բարոյախրատական պատում) Դեպի բանակ ճանապարհը անցնում է եկեղեցով Շքեղ հայկական թատրոն Հայաստանի սահմաններից դուրս․ Տիգրան Վիրաբյանի գրառումը Երաժշտական դեգերումներ՝ Դանիել Երաժիշտի հետ Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում, ինձ օգնեցին մարդ տեսակին ճանաչելու ավելի խորը. Մովսես Նիկողոսյան Սբ. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն Ամեն ինչ խաղ է: Ես դուրս մնացի խաղից Մարդու իմաստությունը ինչո՞ւ Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը հայերեն թարգմանությամբ կներկայացվի ընթերցողին Նապաստակն ու դերձակները Պատրանք Հայկական գինու երեկո Մինսկում Կյանքը մահվան շեմին Մարդ Հույս «Թե մի ճյուղ ես անգիտակցաբար կոտրել՝ տասը ծառ տնկիր» Ցուցահանդեսում որպես Մոդիլիանիի աշխատանք ներկայացված 20 գեղանկար կեղծ է ճանաչվել Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվանակոչությունը. հունվարի 13-ին Օպերային թատրոնը 2018-ի խաղաշրջանը կբացի փետրվարի 4-ին՝ «Անուշ» օպերայով Ես դրսում ո՛չ ապրելու, ո՛չ էլ բնակարան ձեռքբերելու նպատակ չունեմ. Ավետ Բարսեղյանը Հայաստանում նոր գործ է պատրաստում Ամերիկյան կինոակադեմիան ավարտել է «Օսկար»-ի թեկնածուների ընտրությունը Ինչու Ռուզան Վիթը չի վերադառնում թատրոն Արյան կանչը «Մեծապատիվ մուրացկաններ»․ ռեժիսորը և ժամանակը Հիսուսի անվան մասին
website by Sargssyan