Չինար ես

Չինար ես

Չինար ես, կեռանալ մի,
Յա՛ր, յա՛ր, յա՜ր,
Մե՛ր դըռնեն հեռանալ մի.
Յա՜ր, յա՜ր, յա՛ր.
Յա ր, նա նա՛յ, նայ, նա՛յ, նա՜յ, նա՜յ։
Նայ նա՜յ, նայ, նա՜յ, նա՛յ։

Յա՛ր, քո աստված կըսիրես,
Յա՜ր, յա՛ր, յա՛ր։
Հեռու ես, մոռանա՛լ մի։
Յա՛ր, յա՛ր, յա՛ր։
Յա՛ր, նա նա՜յ, նայ, նա՛յ, նա՛յ, նա՚յ
Նայ նա՛յ, նայ, նա՛յ, նա՛յ։

Ձեր բաղի դուռը բաց ա,
Ոտներըս շաղով թաց ա.
Ինձանից հեոացել ես՝
Աչքերըս լիքը լաց ա։

Էս գիշեր երազ տեսա,
Հերկերըս վարած տեսա,
Ամոթ քեզի, ա՚յ տըղա,
Քու յարը տարած տեսա։

Մշակումը՝ ԿՈՄԻՏԱՍԻ
Կատարումը՝ Իզաբել ԲԱՅՐԱԿԴԱՐՅԱՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում