USD
EUR
RUB

Հոգևոր անդաստան․ Իրական հրաշքն այն կլիներ, եթե մարդկությունը հրաշքի ակնկալությամբ չապրեր

«Գնա՛, և ինչպես հավատացիր, այնպես թող լինի քեզ»:
(Մատթեոս Ը 13)

Հիսուս Քրիստոս մարդկության փրկագործության առաքելության ընթացքում բազմաթիվ հրաշքներ գործեց: Այդ հրաշքներ անկյալ տիեզերքի աստվածադիր օրենքների խախտում չէին, այլ Աստծո սիրո, զորության ու նախախնամության դրսևորում: Դրանք այն զորեղ երևույթներն էին, որոնց հաղորդակիցն ու մասնակիցն էր դառնում հենց ինքը՝ մարդը՝ հանդիսանալով այդ հրաշքների առանցքն ու կրողը: Անցնելով մարդկային մտքի, տրամաբանության ու ըմբռնման սահմանագիծը՝ հրաշքներն աստվածհայտնության ու աստվածային փրկագործության յուրահատուկ դրսևորումներ էին:

Շուրջ 2000 և ավելի տարիներ մարդկության մեջ կատարված Հիսուս Քրիստոսի հրաշքներն այսօր էլ աշխարհին ասելիք ունեն: Սակայն մարդկությունն ապրում է այն թերահավատությամբ, որ հրաշքները մեր օրերում միանգամայն անիրական են թվում: Մարդն իր կյանքը շարունակում է ապրել աչքերի համար տեսանելի հրաշքներ փնտրելով՝ միևնույն ժամանակ մտածելով, որ այլևս չկան այն մարդիկ, որոնց միջոցով Աստված հրաշք կգործեր: Իսկ միգուցե մե՞նք թյուր ընկալում ունենք աստվածային հրաշքների նկատմամբ:

Մեր Տիրոջ զարմանահրաշ գործերը մարդկային բնությանը բնորոշ հետաքրքրասիրությունը բավարարելու նպատակ չէին հետապնդում: Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր արարքի ետևում փրկագործական խորիմաստ ու հեռատես ծրագիր էր թաքնված: Մարդկային սահմանափակ միտքն անընդունակ է չափելու Աստծո սիրո և ողորմության խորությունն ու անհունությունը, այդուհանդերձ հրաշքները՝ որպես աստվածային սիրո և ողորմության դրսևորում, բոլորի վրա չէին տարածվում․ հրաշագործությունները պատահական ողորմության արարքներ չէին:

Հիսուս Քրիստոս Աստծուն բնորոշ իմաստությամբ հրաշքներին մասնակից էր դարձնում նրանց, որոնց համար դրանք նոր՝ ճշմարիտ կյանքի սկիզբն էին ազդարարելու: Դրանով հրաշքները գալիս էին ծառայելու Տիրոջ փրկագործական ծրագրին: Աստվածային ամենատեսությամբ մարդկության պատմության մեծագույն Ուսուցիչը շատ լավ գիտեր, որ մարդկային հետաքրքրությունը բավարարող հրաշքը չպիտի արժևորվեր և ծառայեր իր նպատակին, քանզի հրաշքների վրա հիմնված հավատքը նորանոր հրաշքներ էր պահանջելու՝ մնալով անհաստատ ու անկայուն: Քրիստոնեության պատմությունը լի է զարմանահրաշ սքանչելիքներով ու մեծամեծ հրաշքներով, որոնք տրվնել են քրիստոնյաներին որպես հավատքի վկայություններ, որպես Աստծո զորավոր ներկայություն նրա կյանքում:

Հրաշքները եղել են, կան և կլինեն՝ որպես աստվածահաճո ընթացքի վարձատրություն: Տերն աշխարհ էր եկել ոչ թե ամենուր հրաշքներ գործելու« այլ մարդուն ցույց տալու դրանց արժանանալու ճանապարհը՝ միաժամանակ նրան հեռու պահելով հրաշքների կախյալ անհրաժեշտությունից, որպեսզի մարդկությունը հրաշքներ տեսնելու մշտատև ակնկալությամբ չապրեր: Հիսուս Քրիստոսի հրաշքների, մասնավորապես հրաշք-բժշկությունների առանցքը մարդու մեծագույն թուլության՝ մեղքը մատնացույց անելն էր:

Մարդու ուշադրությունը սևեռելով ու կենտրոնացնելով մեղքի գիտակցության վրա՝ Հիսուս Քրիստոս բացահայտում էր հրաշքի էության ճշմարիտ ընկալման աներևակայելի գաղտնիքը՝ մեծագույն հրաշքն այն կլիներ, եթե հրաշք գործելու անհրաժեշտություն չլիներ: Հրեական ընկալման համաձայն՝ ցանկացած հիվանդություն մեղքի արդյունք է: Պատահական չէր, որ Աստծո Որդին մեղքերը ներելով էր հրաշք-բժշկություններ կատարում՝ անուղղակիորեն մատնացույց անելով, որ իրական հրաշքը ոչ թե այն կլիներ, որ հիվանդը բժշկվեր, այլ այն, որ նա չհիվանդանար:

Տ․ Հովսեփ քահանա ՍԱՐԳՍՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Լրահոս
«Թաբոր լեռան վրայ» Պյոտր Սվիտալսկի․ «Սարյանը Հայաստանի այցեքարտն է Եվրոպայում» Մենք հաճախ կենտրոնանում ենք բաժակի վրա՝ մոռանալով վայելել սուրճի համը Ռուբեն Սևակ․ Դուն Հրաշքն ես Սերժ Սարգսյանը՝ ՀՀ ապագա նախագահի մասին․ «Նա պետք է վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել» Նախագահ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Հայոց եկեղեցու կացությունը Սովետական իշխանության արշալույսին ՈՒրիշ ձկներ են ջրում Սոս Ջանիբեկյանը, Մաց Լանգբական, Տատյանա Սպիվակովան ու Նաիրա Զաքարյանը՝ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմում Քելե, քելե Սարկավագուհիների ավանդույթի վերականգման հարցում պետք է զգույշ լինել. Վահրամ քահանա Մելիքյան Արտերկրում գործող միակ պետական հայկական թատրոնի դերասանները հնրավորություն կունենան հանդիսատեսին ներկայանալ սեփական, վերանորոգված թատրոնի շենքում Էլ իմաստ չունի... Ընտրուեց Գերմանիոյ Հայոց Թեմի համար Առաջնորդական Տեղապահը Նախանձի մասին (բարոյախրատական պատում) Դեպի բանակ ճանապարհը անցնում է եկեղեցով Շքեղ հայկական թատրոն Հայաստանի սահմաններից դուրս․ Տիգրան Վիրաբյանի գրառումը Երաժշտական դեգերումներ՝ Դանիել Երաժիշտի հետ Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում, ինձ օգնեցին մարդ տեսակին ճանաչելու ավելի խորը. Մովսես Նիկողոսյան Սբ. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն Ամեն ինչ խաղ է: Ես դուրս մնացի խաղից Մարդու իմաստությունը ինչո՞ւ Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը հայերեն թարգմանությամբ կներկայացվի ընթերցողին Նապաստակն ու դերձակները Պատրանք Հայկական գինու երեկո Մինսկում Կյանքը մահվան շեմին Մարդ Հույս «Թե մի ճյուղ ես անգիտակցաբար կոտրել՝ տասը ծառ տնկիր» Ցուցահանդեսում որպես Մոդիլիանիի աշխատանք ներկայացված 20 գեղանկար կեղծ է ճանաչվել Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվանակոչությունը. հունվարի 13-ին Օպերային թատրոնը 2018-ի խաղաշրջանը կբացի փետրվարի 4-ին՝ «Անուշ» օպերայով Ես դրսում ո՛չ ապրելու, ո՛չ էլ բնակարան ձեռքբերելու նպատակ չունեմ. Ավետ Բարսեղյանը Հայաստանում նոր գործ է պատրաստում Ամերիկյան կինոակադեմիան ավարտել է «Օսկար»-ի թեկնածուների ընտրությունը Ինչու Ռուզան Վիթը չի վերադառնում թատրոն Արյան կանչը «Մեծապատիվ մուրացկաններ»․ ռեժիսորը և ժամանակը Հիսուսի անվան մասին
website by Sargssyan