Նոր տարվա նվերը

Նոր տարվա նվերը

-Ա՛յ Նոր Տարի, գա՛լդ բարի,
Դու մեզ նվեր ի՞նչ ես բերել:
Քաղցր խնձո՞ր, չի՞ր ու սալո՞ր,
Թե տա՞նձ ու նու՞ռ, չամիչ մի բո՞ւռ…
-Ջա՜ն, մանուկնե՜ր, թո՛ղ ձեզ մրգեր
Մայրիկը տա՛, ինձ մոտ չկա:
Ես ձեզ համար մի-մի հարմար
Գիրք եմ բերել՝ մեջը պատկեր:
Սրա նման ուրիշ մի բան
Էլ չգտա՝ իբրև ընծա:
Գիրքն է տալիս մտքեր բարի,
Երգ, ցնծություն, խաղեր սիրուն:

Հայրապետ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում