Ձյուն

Ձյուն

Ձյունը մթնոլորտային տեղումների տեսակներից է։ Այն նախ ներքևից բարձրանում է վերև՝ մթնոլորտ, ջրային գոլորշու տեսքով, և հետո վերևում՝ ջերմաստիճանի սառեցման հետևանքով, վերածվում սառցե բյուրեղիկների։

Երբ բյուրեղիկների շերտը ծանրանում է` թափվում են երկիր։ Բյուրեղիկները գրկելով մեկը մյուսին առաջացնում են ձյան շերտ։

Գիտե՞ք, որ ձյան փաթիլը կարող է ապակու պես կոտրվել: Իսկ գիտե՞ք, որ ձյունը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև շատ օգտակար:

Ձյան ծածկույթը պաշտպանում է բույսերին ցրտից և նրանք չեն ցրտահարվում, պահպանում է հողի ջերմությունը, մաքրում է օդը:

Պիստակը ձյան մասին ավելին գիտի: Ուշադիր լսեք նրան:

Մուլտը՝ Շողակաթ հեռուստաընկերության

Հետևեք մեզ նաև Telegram-ում