Կապույտ Մանուշակ

Կապույտ Մանուշակ

– Սիրո՛ւն մանուշակ, ինչո՞ւ ես թոռմել
Կապույտ աչիկներդ ինչո՞ւ ես փակել
Քեզ ո՞վ նեղացրեց, ո՞վ վատ բան ասեց,
Քո անուշ հոտով ո՞վ չի զմայլեց։

– Սիրո՛ւն մանկիկներ, դուք ինձ սիրեցիք,
Իմ ծաղիկներից փնջեր կապեցիք,
Բայց կոշտ ձեռքերից, կոպիտ ճանկերից
Ինձ չազատեցիք, չպահպանեցիք։

 Ծաղիկ ես ծաղկաց, սիրո՛ւն մանուշակ,
Բա՚ց քո գեղանի աչքերդ կապուտակ,
Անխիղճ են մարդիկ, բայց մենք կպահենք,
Որ չընկնես երբեք նրանց ոտքի տակ։

Խոսք՝ Անահիտ ԳԱԼՍՏՅԱՆ
Կատարում՝ Լիլիթ ՊԻՊՈՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում