USD
EUR
RUB

Հավերժական ներկը՝ որդան կարմիրը

 
 

Հայ արքայական մենաշնորհը

Հայկական որդան կարմիրն աշխարհին հայտնի է նաև «արարատյան որդան» անունով: Աշխարհում մի քանի տեղերում այս որդի տեսակներից կարմիրի երանգերով ներկեր են ստացել: Հայտնի են արարատյանի բազմաթիվ ցեղակիցներ, որոնցից միայն երկուսն են օգտագործվում ներկանյութի ստացման համար` մեքսիկականն ու լեհականը:

Մասնագետներն ասում են, որ հայկականն իր որակով մի քանի անգամ ավելի բարձր է մյուսներից: Այն լույսի, քամու ու ժամանակի նկատմամբ շատ ավելի դիմացկուն է, նրանից հնարավոր է ստանալ ամենատարբեր երանգներ` տաք դեղինից մինչև կարմրամանուշակագույնը: Վերջինս հայտնի է եղել ծիրանագույն կամ ծիրանի անունով:

Հնում գիտնականները նշում էին, որ ծիրանին կարողանում են ստանալ միայն հայկական ներկատներում և միայն արարատյան որդան կարմիրից: Հենց այդ պատճառով էլ այդ գույնը համարվում էր հայկական արքայական ընտանիքների մենաշնորհը: Ծիրանին վկայում էր արժանապատվության մասին: Ոչ ոք արքայից բացի իրավունք չուներ կարմիր կամ ծիրանագույն հագուստ ու կոշիկներ կրել, եթե արքայի հատուկ թույլտվությունը չէր ստացել: Ծիրանի է կոչվել նաև արքայական հանդիսավոր թիկնոցը: Իսկ բյուզանդական արքունիքում ծիրանու երանգներով էին որոշվում պալատականների տարիքն ու դասը:

Ամենահին ներկը

ՀՀ ԳԱ Կենդանաբանության ու հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնորա Մկրտչյանը, ով շուրջ 45 տարի զբաղվում է որդան կարմիրի ուսումնասիրությամբ, պատմում է, որ որդան կարմիրի ամենահին գործածողները Նոյի զավակներն են եղել, ովքեր տիրապետել են այդ նյութը ստանալու գաղտնիքներին:

Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ իր զգալի տեղն ուներ այս ներկը` արևելքում չափազանց մեծ էր նրա պահանջարկը: Դրա մասին դրվատանքի շատ խոսքեր են թողել արաբ պատմիչները: Նրանք որդան կարմիրը կոչում էին «ղըրմըզ»` որդից ստացած ներկ: Հայկական գրավոր աղբյուրներում որդան կարմիրի մասին առաջին անգամ հանդիպում ենք Ղազար Փարպեցու մոտ՝ V դարում:

Ուսումնասիրողները գրում են, որ չնայած իր հռչակին, արդեն XIII դարում որդան կարմիրի արտահանումը Հայաստանից սկսում է նվազել: Արքայական դինաստիաների կործանումն էլ ավելի է նպաստում ներկի գաղտնիքի անհետացմանը: XVI դարում արտահանումը գրեթե վերանում է, քանի որ Եվրոպա էր մուտք գործել իր ցեղակից մեքսիկական որդանից ստացվող ներկը:

Նոր աշխարհից բերվող այդ ներկը երկար ժամանակ եղել է իսպանական արքաների գաղտնիքը: Եվ քանի որ տնտեսապես այն ավելի շահավետ էր, բազմաթիվ երկրներ նախընտրում էին իրենցից գնել: Եթե արարատյանը տարեկան մեկ անգամ է սերունդ տալիս, ապա մեքսիկականը` 5: Եթե արարատյանն ապրում է բույսերի արմատներին, ապա մեքսիկականն ապրում է հատուկ կակտուսների վրա. նրա հավաքումն ավելի դյուրին է: Կարճ ասած` մեքսիկականն ավելի առատ «արտադրանք» է տալիս: Եվ չնայած այս ամենին` որակով այն զիջում է հայկականին:

Հենց այդ հանգամանքն էլ XIX դարում ռուսական կայսրությունում հետաքրքրություն է առաջացնում որդան կարմիրի շուրջ: Արքայական գիտությունների ակադեմիայից գիտնականներ են գործուղվում Հայաստան` որդի ուսումնասիրությամբ զբաղվելու: Այդ ուսումնասիրություններից հետո հայկական որդան կարմիրը ստանում է իր նոր` գիտական անունը՝ ի պատիվ իր ուսումնասիրող Ջ. Համելի` Porphyrophora hamelii Brandt:

Ռուսական հետաքրքրության հաջորդ ալիքը բարձրանում է 1929-ին: Նոր խումբ է գործուղվում Հայաստան: Այս անգամ նպատակն ավելի շոշոփելի էր թվում. կառավարությունը որոշել էր բնական կարմիրի ստացման համար օգտագործել հայկական որդան կարմիրը: Հայրենական Մեծ պատերազմը խանգարում է այդ գործընթացին: Միայն 1971-ին նորից անդրադառնում են այս հարցին, և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի հրամանով ԳԱ Կենդանաբանության ինստիտուտում ստեղծվում է արարատյան որդան կարմիրի գիտահետազոտական լաբորատորիա, որը զբաղվում է այս միջատի ուսումնասիրությամբ:

Որդան կարմիրն արդեն գրանցված է Կարմիր գրքում, արգելվում է այս միջատին արտադրական և այլ նպատակներով օգտագործել: Դրա փոխարեն թույլատրելի է նրանց բազմացումը արհեստական պայմաններում: Արդեն հայտնի է, որ թե՛ մեքսիկական և թե՛ լեհական որդերի կարմիր գույնը պաշտպանական միջոց է, այն նախ զգուշացնում, ապա նաև տհաճ համ է պարգևում իրեն ուտող կենդանիներին: Իսկ արարատյանի կարմիր գույնը դեռ հայտնի չէ, թե ինչ նշանակություն ունի, այն բնավ թունավոր ու վնասակար չէ, ինչպես հավաստում են գիտնականները:

Նոյեմի ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Լրահոս
Եկեղեցին Հայկական Ջորջ Մարտինը խոստացել է «Գահերի խաղի» շարունակությունը Ժողովուրդը չի կարող ղեկավարել պետությունը. Հենրիկ Էդոյան Անապատի նկարիչը Մեր պատմիչները և մեր գուսանները Տոն Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի «Մարդի՛կ, ուշքի եկեք» Ստամբուլում առաջին անգամ բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես Արշակ Չոպանյան․ Հայկական դյուցազներգությունը Հայից Հայ․ Արա Շիրազ Սա այն թթխմորն է, որ այսօր հրամցնում են մեզ Երաժշտասերները վայելեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Համազգային թատրոնի դերասանները դադարեցնում են գործադուլը Սպիտակի նախկին գլխավոր ճարտարապետը հեռվից հեռու էլ տեղյակ է խնդիրներին Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը Ռազմիկ Դավոյան Համբերություն Հայրենիքում Կյանքը ափի մեջ. Մրո Ալեքսեյ Շորին շնորհվեց Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում Արմենուհի Մանուկյան. «Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը պետք է ունենա իր շենքը» Նախկին նախարարի հետ շփումներից հետո նախարարների բանավոր խոսքին չեմ հավատում. Ռեժիսոր Հովհաննես Գալստյան Մոսկվայում տեղադրվելու է Շառլ Ազնավուրի հուշարձանը Հայր մեր.Կոմիտասեան Վերդիի «Ռեքվիեմի» ցնցող մեկնաբանությունը օպերային թատրոնում ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի Պարույր Սևակի մտքերից Վիգեն Չալդրանյանը դեռևս անդրդրվելի է. Համազգային թատրոնի դերասան «Թուրքիայի նախագահին նամակով խնդրեցի ընդունել Ցեղասպանությունը» Queen խմբի հիթը դարձել է 20-րդ դարից եկած ամենահայտնի երգը Նոր նշանակումներ Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսորին Հայաստան Երբեք չմեռնես. Հովհաննես Գրիգորյան. մաս 1-ին Համերգային երեկո՝ նվիրված Հայկանուշ Դանիելյանին «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք» Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները բնագրից առաջին անգամ թարգմանվել են հայերեն Հանձնվել է այլընտրանքային Նոբելյան մրցանակը Քամիները բոլոր․․․Ռազմիկ Դավոյան Մոցարտի «Ռեքվիեմ»-ը ներկայացվեց Գյումրու Սև բերդում Երաժշտությունն ամոքիչ ուժ ունի. Սերգեյ Սմբատյան
website by Sargssyan