Broadwayworld-ն անդրադարձել է ամերիկաբնակ մեր հայրենակից Արթուր Էլբակյանի հաջողություններին: Պարբերականը մասնավորապես գրել է, որ Նյու-Յորքի և Մոնրեալի հաջողություններից հետո, մրցանակակիր Արթուր Էլբակյանը «Իմ խելագար Շեքսպիրը» բեմադրությունը ներկայացրեց Լոս-Անջելեսում:

Նոյեմբերի 9-ին Ալեքս թատրոնում Արթուր Էլբակյանը կազմակերպեց թատրոնի հրաշալի ու անմոռանալի տոն: Այդ օրը «Իմ խելագար Շեքսպիրը» բացառիկ գեղեցիկ և պրոֆեսիոնալ ներկայացման պրեմերայով Արթուր Էլբակյանը ազդարարեց «Ամերիկայի ազգերի թատրոնի» ստեղծումը: Դա մի թատերական հարթակ է, որ միավորելու է ԱՄՆ-ում ապրող և ստեղծագործող տարբեր ազգերի թատերական մշակույթը:

Բեմադրությանը կարճ կարելի է հետևյալ ձևակերպումը տալ: Այսօրվա Ժամանակակից թատրոնի հրաշալի բեմադրության վառ ապացույց: Բեմական գեղեցիկ ձևավորում և անկասկած մեր ժամանակի խոշոր դերասանի համեստ ներկայություն բեմում`ավելի ճիշտ դերասանական զուսպ խաղ, առանց պաթետիկ զեղումների: Դերասանական բացառիկ պրոֆեսիոնալիզմ, վարպետություն:

Հանդիսատեսի երկարատև ծափահարությունները Արթուր Էլբակյանի ներկայացման հաջողության մասին են խոսում: Երկար կյանք և ավելի մեծ հաջողություններ«Ամերիկայի ազգերի թատրոնին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում