Նոր տարվա նվեր

Նոր տարվա նվեր

Այս հին մոլորակը քեզնով նորանում՝ 
Երեկվա տարին նոր հուշ է դառնում,
Բաց են դռները լազուր երկնքի
Խաչվել են իրար Հին ու Նորը կրկին։

Ինձ նվեր պետք չէ Նոր տարվա տոնին
Մի մեծ աշխարհ է՝ ժպիտը դեմքիդ,
Թող ամենուրեք սերը թևածի,
Տարին ոնց սկսվի այնպես էլ կանցնի։

Վերջին րոպեներն են երկնքից կախված,
Տասներկու զանգեր ու սկսվեց հանկարծ․
Մեր նոր ճանապարհը մաքուր ու սպիտակ
Աշխարհը դարձրեց մի ձնե գնդակ։

ՈՒ այդ գնդակի սպիտակ երեսը,
Թե կարմիր գույնով երբևէ ներկվի
Թող ներկվի գինով, նռան հատիկի
Գուցե երեզաքս կատարվի,
Գուցե երազանքս կատարվի․․․

Խոսք՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Երաժշտություն և կատարում՝ Սոնա ՌՈՒԲԵՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում