USD
EUR
RUB

Աշխատանքը և դրա պտուղները

Սուրբ Գիրքը վկայում է աշխատանքի հանդեպ բարոյական երկու մղումների մասին. աշխատել ինքնուրույն սնվելու համար՝ որևէ մեկին չծանրաբեռնելով, նեղություն չտալով և աշխատել կարիքավորին օգնելու համար: Ս. Պողոս առաքյալը գրում է. «… թող աշխատի իր ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարո՛ղ լինի տալու նրան, ով կարիքի մեջ է» (Եփեսացիներ Դ 28): Նման աշխատանքը դաստիարակում է մարդու հոգին և ամրապնդում մարմինը, քրիստոնյային հնարավորություն տալիս դրսևորել իր հավատն աստվածահաճո գործերով և մերձավորների հանդեպ սիրով (տե՛ս Մատթեոս Ե 16): Բոլորս ենք հիշում սուրբ Պողոս առաքյալի խոսքերը. «Ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի» (Բ եսաղոնիկեցիներին Գ 10):

Եկեղեցու հայրերը և ուսուցիչները միշտ շեշտում են աշխատանքային գործընթացների էթիկական նշանակությունը: Սուրբ Հովհան Ոսկեբերանը կոչ էր անում անվանել «անպատվություն ոչ թե աշխատանքը, այլ պարապությունը»: Աշխատանքային ճգնակեցության օրինակ են եղել բազմաթիվ վանքերի վանականներ: Նրանց տնտեսական գործունեությունը շատ առումներով ընդօրինակելի է, իսկ վանական խոշոր համալիրների հիմնադիրները հոգևոր բարձր հեղինակության հետ մեկտեղ նաև ջանասեր աշխատավորի համբավ ունեին:

Եկեղեցին օրհնում է մարդկանց բարօրությանն ուղղված ցանկացած աշխատանք: Ընդ որում նախընտրություն չի տրվում մարդկային գործունեության տեսակներից որևէ մեկին, եթե այդ գործունեությունը համապատասխանում է քրիստոնեական բարոյական նորմերին: Աստվածաշնչային առակներում Հիսուս Քրիստոս մշտապես հիշեցնում է զանազան մասնագիտությունների մասին՝ չառանձնացնելով դրանցից որևէ մեկը: Նա խոսում է սերմնացանի (Մարկոս Դ 3-9), ծառաների և տնտեսի (Ղուկաս ԺԲ 42-48), վաճառականի և ձկնորսների (Մատթեոս ԺԳ 45-48), տանուտերի և այգու մշակների (Մատթեոս Ի 1-16) մասին:

Սակայն արդի ժամանակաշրջանը ծնունդ է տվել մի ամբողջ արդյունաբերության զարգացման՝ ուղղված հատուկ ցոփությանը և մեղքի քարոզմանը, այնպիսի կործանարար կրքերի և սովորույթների բավարարմանը, ինչպիսիք են հարբեցողությունը, թմրամոլությունը, անառակությունը և ամուսնական անհավատարմությունը: Եկեղեցին վկայում է գործունեության նման տեսակներին մասնակցության մեղսալից բնույթի մասին, քանի որ դրանք բարոյապես քայքայում են ոչ միայն աշխատավորներին, այլև հասարակությունն ընդհանրապես:

Աշխատավորն իրավունք ունի օգտվել իր աշխատանքի պտուղներից. «Ո՞վ այգի կտնկի և նրա պտղից չի ուտի: Ո՞վ հոտ կարածացնի և հոտի կաթից չի խմի» (Ա Կորնթացիներ 7): Եկեղեցին ուսուցանում է, որ ազնիվ աշխատանքի դիմաց վճարելուց խուսափելը ոչ միայն հանցագործություն է մարդու դեմ, այլև մեղք է Աստծո հանդեպ:

Սուրբ Գրքում ասվում է «… Նույն օրը տուր նրան վարձը, քանի դեռ արևը մայր չի մտել, որովհետև նա տնանկ է, և դա է նրա հույսը: Նա քո մասին թող չբողոքի Տիրոջը, և քեզ վրա որպես մեղք թող չբարդվի» (Բ Օրենք ԻԴ 14), «Վա՜յ նրան, ով կկառուցի իր տունը, բայց ոչ արդարությամբ… Նրա մերձավորը նրա համար ձրի գործ կանի, բայց նրա վարձը նա չի հատուցի նրան» (Երեմիա ԻԲ 13), «Ահավասիկ, ձեր դաշտերը մշակած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք. ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ Ամենակալ Տիրոջ ականջին» (Հակոբոս Ե 4):

Միևնույն ժամանակ աստվածային պատվիրանը հրահանգում է հոգ տանել այն մարդկանց մասին, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող վաստակել իրենց ապրուստը, այսինքն՝ տկարների, հիվանդների, եկվորների (փախստականների), որբերի ու այրիների մասին, և նրանց հետ կիսել իրենց աշխատանքի պտուղները, «…որպեսզի քո Տեր Աստվածը քեզ օրհնի բոլոր այն գործերում, որոնց ձեռնարկում ես» (Բ Օրենք ԻԴ 19):

Շարունակելով աշխարհում ծառայությունը Քրիստոսի, Ով Իրեն նույնացրեց հենց ընչազուրկների ու թշվառականների հետ, Եկեղեցին պաշտպանում է խոնարհներին և անզորներին: Դրա համար էլ Եկեղեցին կոչ է անում աշխատանքի պտուղների արդարացի բաշխման, որի դեպքում հարուստը սատարում է աղքատին, առողջը՝ հիվանդին, աշխատունակը՝ ծերին: Հասարակության բարօրությունը և ինքնապաշտպանությունը հնարավոր են միայն այն դեպքում, երբ նյութական միջոցները բաշխելիս բոլոր քաղաքացիների կյանքի, առողջության և նվազագույն բարեկեցության ապահովումը համարվում է անվերապահ առաջնահերթություն:

Ռուսերենից թարգմանեց
Լարիսա ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Լրահոս
«Թաբոր լեռան վրայ» Պյոտր Սվիտալսկի․ «Սարյանը Հայաստանի այցեքարտն է Եվրոպայում» Մենք հաճախ կենտրոնանում ենք բաժակի վրա՝ մոռանալով վայելել սուրճի համը Ռուբեն Սևակ․ Դուն Հրաշքն ես Սերժ Սարգսյանը՝ ՀՀ ապագա նախագահի մասին․ «Նա պետք է վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել» Նախագահ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Հայոց եկեղեցու կացությունը Սովետական իշխանության արշալույսին ՈՒրիշ ձկներ են ջրում Սոս Ջանիբեկյանը, Մաց Լանգբական, Տատյանա Սպիվակովան ու Նաիրա Զաքարյանը՝ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմում Քելե, քելե Սարկավագուհիների ավանդույթի վերականգման հարցում պետք է զգույշ լինել. Վահրամ քահանա Մելիքյան Արտերկրում գործող միակ պետական հայկական թատրոնի դերասանները հնրավորություն կունենան հանդիսատեսին ներկայանալ սեփական, վերանորոգված թատրոնի շենքում Էլ իմաստ չունի... Ընտրուեց Գերմանիոյ Հայոց Թեմի համար Առաջնորդական Տեղապահը Նախանձի մասին (բարոյախրատական պատում) Դեպի բանակ ճանապարհը անցնում է եկեղեցով Շքեղ հայկական թատրոն Հայաստանի սահմաններից դուրս․ Տիգրան Վիրաբյանի գրառումը Երաժշտական դեգերումներ՝ Դանիել Երաժիշտի հետ Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում, ինձ օգնեցին մարդ տեսակին ճանաչելու ավելի խորը. Մովսես Նիկողոսյան Սբ. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն Ամեն ինչ խաղ է: Ես դուրս մնացի խաղից Մարդու իմաստությունը ինչո՞ւ Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը հայերեն թարգմանությամբ կներկայացվի ընթերցողին Նապաստակն ու դերձակները Պատրանք Հայկական գինու երեկո Մինսկում Կյանքը մահվան շեմին Մարդ Հույս «Թե մի ճյուղ ես անգիտակցաբար կոտրել՝ տասը ծառ տնկիր» Ցուցահանդեսում որպես Մոդիլիանիի աշխատանք ներկայացված 20 գեղանկար կեղծ է ճանաչվել Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվանակոչությունը. հունվարի 13-ին Օպերային թատրոնը 2018-ի խաղաշրջանը կբացի փետրվարի 4-ին՝ «Անուշ» օպերայով Ես դրսում ո՛չ ապրելու, ո՛չ էլ բնակարան ձեռքբերելու նպատակ չունեմ. Ավետ Բարսեղյանը Հայաստանում նոր գործ է պատրաստում Ամերիկյան կինոակադեմիան ավարտել է «Օսկար»-ի թեկնածուների ընտրությունը Ինչու Ռուզան Վիթը չի վերադառնում թատրոն Արյան կանչը «Մեծապատիվ մուրացկաններ»․ ռեժիսորը և ժամանակը Հիսուսի անվան մասին
website by Sargssyan