«Էրվում եմ», «Շողեր ջան»

«Էրվում եմ», «Շողեր ջան»

Էրվում եմ, էրվում,
Կարմիր քարը տաշած ա,
Էրվում եմ, էրվում,
Բոյս վրեն քաշածա:
Էրվում եմ, էրվում,
Ի՞նչ անեմ, որ քաշած ա,
Էրվում եմ, էրվում,
Սիրտս հալած մաշածա:
Էրվում եմ, էրվում եմ․․․

Շողեր ջան

Ամպել ա, ձուն չի՛ գալի,
Շողե՜ր ջան,
Սարիցը տուն չի՛ գալի,
Շողե՜ր ջան,
Դու շորորա՛, դուն օրորա՛
Շողե՜ր ջան,
Ամպի տակին ձուն կերևա,
Շողե՜ր ջան:

Սիրտս կըրակով լըցված,
Շողե՜ր ջան,
Աչքիս քուն չի գալի,
Շողե՜ր ջան,
Դու շորորա՛, դուն օրորա՛
Շողե՜ր ջան,
Ամպի տակին ձուն կերևա,
Շողե՜ր ջան:

Հայ ժողովրդական «Էրվում եմ» և «Շողեր ջան» երգերը կատարում է Իզաբել ԲԱՅՐԱԿԴԱՐՅԱՆԸ
Մշակումը՝ ԿՈՄԻՏԱՍԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում