Երբ սիրահարվում ես

Երբ սիրահարվում ես

Երբ սիրահարվում ես,
ժամանակի քառակուսիները շարվում են մոռացության մեջ,
դժբախտությունը լցվում` հրաշքներով
վախը վերածվում ` համարձակության,
իսկ մահը դուրս չի գալիս իր քարայրից.
սիրահարվելը անվճար նախանշան է`
դեպի նոր ծառը բացված պատուհան,
զգացմունքների սխրագործություն,
համարյա անտանելի անխռովություն,
վարժանք` ընդդեմ անհաջողության,
և հակառակը` չսիրահարվելը`
նշանակում է` մարմինը տեսնել այնպիսին, ինչպիսին` կա
և ոչ այն մյուս հայացքով, որ հորինում էր նրան,
այն վերադարձ է` ավելի խեղճ, հին առեղծվածին,
և տխրությամբ հայելու մեջ նայելը:

Մարիո ԲԵՆԴԵՏՏԻ

Մարիո Օրլանդո Հարդի Բրեննո Բենեդետտի Ֆառուգիա (1920 թվ. սեպտեմբերի 14, 2009 մայիսի 17), առավել հայտնի է որպես Մարիո Բենեդետտի` ուրուգվայցի գրող, բանաստեղծ, «45 սերնդի» ներկայացուցիչ: Նրա գրական գործունեությունը ներառում է առավել քան 80 գիրք, որոնցից շատերը թարգմանվել են ավելի քան 20 լեզուներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում