Շարունակում եմ կարոտել քեզ

Շարունակում եմ կարոտել քեզ

Չգիտես, թե որքան եմ կարոտում
ձայնիդ,
հայացքներիդ,
այն խոսքերին, որ միշտ սիրտս լցնում էին,
քո ներքին խաղաղությանը,
շուրթերիդ լույսին:
Այլևս չեմ կարող այսպես:
…Այլևս… չեմ կարող
միտքս չի ուզում մտածել
ուրիշ ոչնչի մասին չի կարող մտածել` բացի քեզնից:
Կարոտում եմ ձեռքիդ ծաղկին,
քո բոլոր արարքների այն համբերությանը,
այն արդարությանը, որով ինձ ներշնչում ես,
որ հետո փուշ դարձավ,
կյանքիս աղբյուրը չորացավ,
մոռացության ուժով…
Հիմա ես վառվում եմ
այն, ինչ պետք է,
արդեն գտել եմ
բայց դեռ….
Շարունակում եմ կարոտել քեզ:

Մարիո ԲԵՆԴԵՏՏԻ

Մարիո Օրլանդո Հարդի Բրեննո Բենեդետտի Ֆառուգիա (1920 թվ. սեպտեմբերի 14, 2009 մայիսի 17), առավել հայտնի է որպես Մարիո Բենեդետտի` ուրուգվայցի գրող, բանաստեղծ, «45 սերնդի» ներկայացուցիչ: Նրա գրական գործունեությունը ներառում է առավել քան 80 գիրք, որոնցից շատերը թարգմանվել են ավելի քան 20 լեզուներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում