Եթե կարողանայի

Եթե կարողանայի

Եթե կարողանայի կյանքս նորից ապրել,
հաջորդ կյանքում կփորձեի ավելի շատ սխալներ անել:
Չեի փորձի լինել այսպես կատարյալ, ավելի շատ կթուլանայի:
Ավելի հիմար հիմար կլինեի, քան եղել եմ
իսկապես այնքան քիչ բանի լուրջ կվերաբերվեի:
Պակաս զգուշավոր կլինեի,
ավելի շատ վտանգի կդիմեի,
ավելի շատ կճամպորդեի,
ավելի շատ մայրամուտներ կնայեի,
ավել ի շատ լեռներ կբարձրանայի, ավելի շատ գետերում կլողայի:
Ավելի շատ վայրեր կգնայի, որտեղ չեմ եղել
ավելի շատ պաղպաղակ կուտեի և պակաս բակլա,
ավելի շատ իրական խնդիրներ կունենայի և պակաս մտացածին:
Ես այն մարդկանցից մեկն եղա, ով ապրեց խոհեմ,
և բեղմնավոր իր կյանքի յուրաքանչյուր րոպեն
իհարկե ուրախության պահեր նույնպես ունեցել եմ:
Բայց եթե կարողանայի վերադառնալ, կփորձեի
միայն լավ պահեր ունենալ:
Բայց եթե չգիտեք, ասեմ` կյանքը դրանցից է ստեղծված`
միայն պահերից. ուրեմն այս պահը բաց չթողնես:
Ես այն մարդկանցից էի, որ երբեք
ոչ մի տեղ չէր գնում առանց ջերմաչափի,
տաք ջրով շշի,
անձրևանոցի և օդապարիկի,
եթե կարողանայի կրկին ապրել, ավելի թեթև կապրեի:
Եթե կարողանայի կրկին ապրել,
գարնան գալու հետ
կսկսեի բոկոտն քայլել`
և կշարունակեի բոկոտն մնալ մինչև աշնան վերջը:
Ավելի շատ կշրջեի կառքով,
ավելի շատ մայրամուտներ կնայեի,
ավելի շատ կխաղայի երեխաների հետ,
եթե միայն առջևում կրկին կյանք ուենայի:
Բայց դե տեսնում եք, ութսունհինգ տարեկան եմ….
Արդեն գիտեմ, որ քիչ-քիչ մեռնում եմ:

Խորխե Լուիս Բորխես

Խորխե Լուիս Բորխես, (իսպ.՝ Jorge Luis Borges (1899 թ. օգոստոսի 24 – 1986 թ. հունիսի 14) ազգությամբ արգենտինացի գրող, էսսեիստ, թարգմանիչ։ Հայտնի է որպես արկածային և դետեկտիվ ժանրի հեղինակ: Բացի գրական գործունեությունից՝ Խորխե Լուիս Բորխեսը աչքի է ընկել իր քաղաքական պահպանողական հայացքներով, ինչպես նաև մի շարք փիլիսոփայական վերլուծություններով։ Միջազգային ճանաչում ձեռք է բերել 1960-ական թվականներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում