USD
EUR
RUB

Ամենամեծ ձեռքբերումս երեխաներս և թոռնիկս են. Հրանտ Թոխատյան-60

 
 

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը հունվարի 10-ին տոնում է ծննդյան 60-ամյակը: Դերասանն իր տարեդարձը նշելու է հարազատների և ընկերների միջավայրում: Այս կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է դերասանի հետ:

«Տրամադրությունս շատ բարձր է: Միշտ լավ է, բայց այսօր` առավել, քանի որ նաև տղայիս ծննդյան օրն է: Նշելու ենք որդուս տարեդարձը, երևի կհիշենք նաև իմը»,-կատակեց նա:

Սիրված դերասանն անձնական կյանքում ամենամեծ ձեռքբերում է համարում իր երեխաներին ու թոռանը, ստեղծագործական կյանքում`յուրաքանչյուր ծնված ներկայացում: 60-ամյակին ևս մեկ բեմադրություն է պատրաստվում նվիրել իրեն: Այն դեռ անվանում չունի:

«Իմ կատարած աշխատանքներից ինձ համար ամենակարևորը «Մեր Այբբենարանը» ֆիլմաշարն է, իսկ ներկայացումներս բոլորը սիրում եմ, քանի որ դրանք պարտադրված չեն ստեղծվել. ծնվել են սրտից, հոգուց, մտքից: Դրանցից յուրաքանչուրն իր ուրույն տեղն ունի իմ կյանքում: Բոլոր դերերը, որոնք ես երբևէ կերազեի խաղալ, խաղում եմ»,-ասաց Թոխատյանը:

Անդրադառնալով այն ամենին, ինչի համար ափսոսում է, և իր երազանքներին` դերասանը խոստովանեց, որ կյանքում լինում են բաներ, որոնց համար ափսոսում ես: «Միգուցե կյանքում որևէ մեկին նեղացրած լինեմ, բնականաբար, դրա համար վատ եմ զգում, կլինեն բաներ, որոնք այնպես չեմ արել, ինչպես կցանկանայի, դրա համար նույնպես ափսոսում եմ: Այսօր վաթսուն տարեկան եմ և իմ ընկերների, հարազատների աչքերին պարզ հայացքով եմ նայում, քանի որ փորձել եմ կյանքս նորմալ ապրել:

Միշտ փորձել եմ իմ երազանքն իրականություն դարձնել, որ ծնվի նորը: Այսօր երազում եմ հնարավորինս արագ ունենալ իմ բեմը, թատերական դպրոցը, որը շուտով կկառուցվի, երազում եմ մանկական թատրոն ստեղծել»,- եզրափակեց Հրանտ Թոխատյանը:

Լրահոս
Անցողիկ միայնություն Ապահովել երեխայի բարոյական անվտանգությունը Խաչը հայ մշակույթում Տիգրան Համասյան. «Մարկոսն ու Մարկոսը» Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Մասիս քաղաքի ուխտավորներին Եթովպական պատարագները «եվրոպականացրած» հայազգի կոմպոզիտորը կներկայանա մեծակտավ երկերով «Արմենիա» միջազգային փառատոնը Հայաստան է հրավիրում մեծահամբավ երաժիշտների «Մշակույթը մեռնում է եւ վիրահատական միջոցներ են անհրաժեշտ» Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղղեկավարի ընտրությունը հետաձգվել է «Մեր հավատարմությունն ենք վերահաստատում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ նրա գահակալի հանդեպ» Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Ի՞նչն էր Իջևանի մի խումբ երեխաների բերել Հայաստանի Ազգային պատկերասրահ Հռոմում ցուցադրվել է Լեոնարդո դա Վինչիի ամենավաղ աշխատանքը Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» և աշխարհի արարումը Սոնա Վան Փշրանքներ Մարդը որպես արժեք և բնություն Տոն Սուրբ թագմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի Ստանիսլավսկու անվան թատրոնում հնարավոր է այսօր գեղ.ղեկավարի ընտրություն տեղի չունենա Արեւ Պետրոսյան. «Չէի պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է շարժել նկարս» Առաջին անգամ Հայաստանը կհյուրընկալի 1֊ին կամ 2֊րդ լիամետրաժ ֆիլմի կինոռեժիսորների՝ Փոքր Կովկասի 4 երկրից Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Բջնիի ուխտավորներին Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին Սիրելիս Հին պայտի նման Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Թարգմանչաց վարժարանի ուսուցիչներին Ստանիսլավսկու անվան թատրոնն արդեն ութ ամիս է առանց գեղարվեստական ղեկավարի է Հայկո․ Որինչ չի մնա Արևի շնչառությունը Բոլորը մեկին չպիտի սպասեն «Հարսանիք թիկունքում»․ աղմուկ հանած ներկայացումը թատրոն է բերել դատախազներին, ԱԱԾ աշխատակիցներին Ռաֆայել Իսրայելյանի ստեղծած խաչքարը կներառվի հուշարձանների ցանկում Կրոնական տեսակետ էֆթանազիայի մասին Լեւոն Աբրահամյան. «Ուզում եմ տեսնել ավելի հայրական մոտեցմամբ մարդու» Մոխրավուն փողոցը և մի տուփ գունավոր մատիտ Կատալոնիայի մի քանի միությունների կողմից կատարված հայտարարության վերաբերյալ. Տ․ Սիփան վարդապետ Գևորգյան Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Նախանձի վնասները Ներս Աշխարհը լույս է, աշխարհը սիրելու մասին
website by Sargssyan