USD
EUR
RUB

Գիրք նվիրելու մշակույթը վերադառնում է

Գիրքը որպես նվեր ընտրելու մշակույթը զարգանում է Հայաստանում։ Սրա մասին է վկայում տոնական օրերին վաճառված գրքերի քանակը։ Panorama.am-ի հետ զրույցում Երևանի գրախանութների աշխատակիցներն ընդգծեցին՝ անքննելի է, որ գրքի նկատմամբ հետաքրքությունը մեծանում է։

«Նախատոնական օրերին գրքի վաճառքի աշխուժությունն ակնհայտ էր։ Որպես նվեր ավելի շատ գնել են մանկական գրքեր»,- մեզ հետ զրույցում նշեց «Բուկինիստ» գրախանութի PR-մենեջեր Անի Ղազարյանը։

Նա նշեց, որ ընդհանրապես ավելացել է հայերեն լեզվով գրքերի վաճառքը, ինչը վերաբերում է թե թարգմանություններին, թե հայ հեղինակներին։

«Հինգ տարի առաջ ավելի շատ գնում էին ռուսերեն լեզվով գրքեր»,- ասաց մեր զրուցակիցը։

Գրախանութի աշխատակիցը տեղեկացրեց, որ տոնական օրերին նոն ֆիքշն՝ ոչ գեղարվեստական գրքերից ամենավաճառվածներն են՝ «Dorling Kindersley» հրատարակչության «Գիտելիքների հանրագիտարան» գրքի հայերեն թարգմանությունը, Սամվել Գևորգյանի «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» և Վահագն Դիլբարյան «100 բիզնես գաղտնիքներ» գրքերը։

«Բուկինիստ»-ում գեղարվեստական գրքերից ամենավաճառվածն են Նարինե Աբգարյանի «Մանյունյան», Մարկ Արենի «Վայրի վարդերը», որոնց տպաքանակն այդ օրերին ամբողջությամբ սպառվել է, իսկ երրորդ ամենավաճառվածը Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքն է եղել։

Panorama.am-ի հետ զրույցում «Զանգակ» գրատան տնօրեն Արմեն Գասպարյանը ևս նշեց, որ տոներին հիմնականում մանկական գրքեր են վաճառվել։

«Ամենաշատը գնել են Հադսոն Բառնեթի «Խորհրդավոր պարտեզը», Օլդոս Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհը», Լուիս Բորխեսի «Բաբելոնյան գրադարանը», ավելի թարմ թարգմանվածներից՝ Հարի Փոթերի փաթեթը,- ասաց Արմեն Գասպարյանը։

Էդիթ Պրինտ հրատարակչությունից էլ տեղեկացրեցին, որ իրենց թարգմանությամբ գրքերից ընթերցողներն առավել շատ գնել են «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն, դրան հաջորդել է «100 բիզնես գաղտնիքներն» ու Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը։ Բեսթսելլերների շարքում է հայտնվել նաև «Աննա Ֆրանկի օրագիրը», «Դորիան Գրեյի դիմանկարն» ու «Երեք ընկերը» գրքերը։

Լրահոս
«Թաբոր լեռան վրայ» Պյոտր Սվիտալսկի․ «Սարյանը Հայաստանի այցեքարտն է Եվրոպայում» Մենք հաճախ կենտրոնանում ենք բաժակի վրա՝ մոռանալով վայելել սուրճի համը Ռուբեն Սևակ․ Դուն Հրաշքն ես Սերժ Սարգսյանը՝ ՀՀ ապագա նախագահի մասին․ «Նա պետք է վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել» Նախագահ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Հայոց եկեղեցու կացությունը Սովետական իշխանության արշալույսին ՈՒրիշ ձկներ են ջրում Սոս Ջանիբեկյանը, Մաց Լանգբական, Տատյանա Սպիվակովան ու Նաիրա Զաքարյանը՝ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմում Քելե, քելե Սարկավագուհիների ավանդույթի վերականգման հարցում պետք է զգույշ լինել. Վահրամ քահանա Մելիքյան Արտերկրում գործող միակ պետական հայկական թատրոնի դերասանները հնրավորություն կունենան հանդիսատեսին ներկայանալ սեփական, վերանորոգված թատրոնի շենքում Էլ իմաստ չունի... Ընտրուեց Գերմանիոյ Հայոց Թեմի համար Առաջնորդական Տեղապահը Նախանձի մասին (բարոյախրատական պատում) Դեպի բանակ ճանապարհը անցնում է եկեղեցով Շքեղ հայկական թատրոն Հայաստանի սահմաններից դուրս․ Տիգրան Վիրաբյանի գրառումը Երաժշտական դեգերումներ՝ Դանիել Երաժիշտի հետ Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում, ինձ օգնեցին մարդ տեսակին ճանաչելու ավելի խորը. Մովսես Նիկողոսյան Սբ. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն Ամեն ինչ խաղ է: Ես դուրս մնացի խաղից Մարդու իմաստությունը ինչո՞ւ Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը հայերեն թարգմանությամբ կներկայացվի ընթերցողին Նապաստակն ու դերձակները Պատրանք Հայկական գինու երեկո Մինսկում Կյանքը մահվան շեմին Մարդ Հույս «Թե մի ճյուղ ես անգիտակցաբար կոտրել՝ տասը ծառ տնկիր» Ցուցահանդեսում որպես Մոդիլիանիի աշխատանք ներկայացված 20 գեղանկար կեղծ է ճանաչվել Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվանակոչությունը. հունվարի 13-ին Օպերային թատրոնը 2018-ի խաղաշրջանը կբացի փետրվարի 4-ին՝ «Անուշ» օպերայով Ես դրսում ո՛չ ապրելու, ո՛չ էլ բնակարան ձեռքբերելու նպատակ չունեմ. Ավետ Բարսեղյանը Հայաստանում նոր գործ է պատրաստում Ամերիկյան կինոակադեմիան ավարտել է «Օսկար»-ի թեկնածուների ընտրությունը Ինչու Ռուզան Վիթը չի վերադառնում թատրոն Արյան կանչը «Մեծապատիվ մուրացկաններ»․ ռեժիսորը և ժամանակը Հիսուսի անվան մասին
website by Sargssyan