USD
EUR
RUB

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբը ելույթ կունենա Էլբֆիլհարմոնիայում․ համերգի տոմսերը վաղուց վաճառված են

 
 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (նախկինում՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ) անվանափոխությունից հետո մեծ լիցքերով մուտք է գործել 2018 թվական։

Նվագախումբը շարունակում է իր հաղթարշավը. նոր կարգավիճակում կոլեկտիվը հանդես է գալու նոր ծրագրերով, հյուրախաղերով և հետաքրքիր նախաձեռնություններով և այս ամենը՝ ուղղված հայկական երաժշտական ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2018թ. առաջին հյուրախաղը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կայանալու է մարտի 28-ին Գերմանիայում՝ դարի ամենահեղինակավոր մշակութային նախագիծը համարվող Էլբֆիլհարմոնիայի (Elbphilharmonie) Մեծ դահլիճում։

Elbphilharmonie-ն գտնվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Համբուրգում, Էլբայի ափին։ Այսօր այն Եվրոպայի զբոսաշրջային և մշակութային ամենահայտնի օջախներից է։ Ջրի վրա լողացող նավ հիշեցնող Էլբֆիլհարմոնիան ինքնատիպ մի կառույց է՝ ճարտարապետության նորարարական լուծումներով։ Միլիոնավոր այցելուներ ունեցող բազմաֆունկցիոնալ այս շինությունն աչքի է ընկնում լավագույն չափանիշներով կառուցված և հիանալի ակուստիկա ունեցող համերգասրահներով։ Այստեղ հյուրընկալվում են աշխարհի լավագույն նվագախմբերը, դիրիժորներն ու արտիստները, այդ թվում՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Վիեննայի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբերը, Սեմյոն Բիչկովը, Քենթ Նագանոն, Քրիստոֆ Էշենբախը, Ալան Գիլբերթը, Վլադիմիր Յուրովսկին, Թոմաս Հենգելբրոքը, Ռիչարդ Գալիանոն, Ջոն Մալկովիչը, Վադիմ Ռեպինը, Ջորդոն Կրեմերը, Գոտիե Կապյուսոնը և այլն։

Էլբֆիլհարմոնիայում մատուցվում է տարբեր ժանրերի և ոճերի երաժշտություն` սիմֆոնիկ համերգներից և օպերաներից մինչև ջազ, ժամանակակից իմպրովիզացիաներ և էլեկտրաերաժշտություն: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Էլբֆիլհարմոնիայում ներկայացնելու է հայկական երաժշտություն. երեկոյի առաջին մասում երաժշտասերները կունկնդրեն համաշխարհային պրեմիերա՝ Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտը, մենակատար՝ Նարեկ Հախնազարյան, երկրորդ հատվածում հնչելու է Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ Զանգերով սիմֆոնիան։

Նշենք, որ համերգի տոմսերը դեռևս 2017թ. դեկտեմբերից վաճառված են։ Թերևս մի քանի տոմս եռակի բարձր արժեքով շրջանառվում է վերավաճառողների մոտ։

Անվանափոխության արդյունքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հնարավորություն է ստանում նվաճելու նորանոր ու կարևոր հարթակներ՝ աշխարհին բարձր մակարդակով ներկայացնելով հայկական մշակույթն ու կատարողական արվեստը։

Մամուլի հաղորդագրություն

Լրահոս
Կոմիտասի ծննդյան 150 ամյակին ընդառաջ Մայր թատրոնում «Սասնա ծռեր» էպոսի բեմադրությունը խիզախ քայլ են համարում «Բրոդվեյի հիթերից» մինչեւ փակ աչքերով ներկայացումներ՝ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ում Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին գալու են Հայաստան Չար մշակների առակը (Մատթ. 21:33-41; Մարկ. 12 1-9; Ղուկ. 20:9-16) Սրտի խորքից խոսք քեզ հետ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի այս տարվա խորագիրն է «Կիսվելու արվեստը» Վահան Տերյան․ Բանաստեղծություններ... Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում Մեկնարկում է «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում Երևանում և Գյումրիում կներկայացվի «Սասունցիների պարը» բալետը Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին
website by Sargssyan