Մշո գորանի

Մշո գորանի

Էն Մշո դաշտ, կըսին, հինգ հարիր գեղ էր,
Էն Մշո ջուր, կըսին, հիվընդի դեղ էր:
Յարե հո, յարե հո, յարըմ գորանի:
Յարե հո, յարեհո, Մշո գորանի:

Ալաշկերտ, Մանազկերտ դուրանու տեղ էր,
Շնչիդ մոտ կշընչիս, հիվընդի դեղ էր:
Յարե հո, յարե հո, յարըմ գորանի:
Յարե հո, յարեհո, Մշո գորանի:

Էն քամբախ Մշո դաշտ ինչ անուշ տեղ էր,
Մեղրագետի ջուր հիվընդի դեղ էր:
Յարե հո, յարե հո, յարըմ գորանի:
Յարե հո, յարեհո, Մշո գորանի:

Մեր Մըշո դաշտը դուրան,
Յարըմ գորանի,
Սուրբ գազպեն կիջներ վերան,
Մըշո գորանի:
Յարըմ գորանի, Մըշո գորանի,
Յարըմ գորանի, վայ, վայ,
Մըշո գորանի:

Հարցում՝ լուսնակ, ո՞ւր կէրթաս,
Յարըմ գորանի,
Կէրթամ վեր Սասնա սարին,
Մըշո գորանի:
Յարըմ գորանի, Մըշո գորանի,
Յարըմ գորանի, վայ, վայ,
Մըշո գորանի:

Քառսուն գոգնոց աղջիկ, հեյ,
Յարըմ գորանի,
Գարնան կելնինք Ծովասար,
Մըշո գորանի:
Յարըմ գորանի, Մըշո գորանի,
Յարըմ գորանի, վայ, վայ,
Մըշո գորանի:

Ժողովրդական երգ 
Կատարում է ՍԱՂՄՈՍ երգչախումբը

Հետևեք մեզ նաև Telegram-ում