Լույսը աչքերիդ

Լույսը աչքերիդ

Սեւ, անթափանց վարագույրի հետեւից
քո աչքերի լույսը
լապտերի նման
ցույց է տալիս ճանապարհը
դեպի հավերժություն։
Էնտեղ ինձ չեն սպասում,
բայց ոտքերս ենթարկվում են քո լռությանը
Հնազանդաբար։
Ես վաղուց արդեն մեռել եմ
առանց դրա մասին խոսելու,
բայց ձայնդ դեռ պտտվում է գլխումս
թեյնիկի խշշոցի նման՝
բութ, անհանգիստ, նյարդայնացնող։
Մոխրագույնը պատրանք չէ՝
կյանք է,
ու ես դրանով եմ ներկել անկառավարելի երազներս։
Գիշերային թանձր լռության մեջ քո բույրը՝
անծանոթ ու հաճելի,
շոյում է զգայություններս։
Լուռ ես ու բացակա, սթափեցնող ես սակայն։
Ու ես քայլում եմ լուսնոտի պես,
դեպի պատուհանդ բաց,
ուր կաս դու ու լույսը աչքերիդ՝
մեռնող աստղերի նման՝
ավելի հեռու
ու ավելի իրական….

Գայանե ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում