USD
EUR
RUB

Արտերկրում ուսանած բալետի արտիստները ցանկանում են ներուժն իրացնել հայրենիքում

 
 

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ բալետի երիտասարդ արտիստներ Նարե Սուքիասյանն ու Էդմոնդ Բաղդասարյանը ուսանելով արտերկրի հեղինակավոր մասնագիտական հաստատություններում եւ ունենալով բազում հաջողություններ, վերադարձել են հայրենիք:

Մեզ հետ հանդիպման ժամանակ երիտասարդ արվեստագետները հավաստիացրին, որ մեծ ցանկություն ունեն համալրել օպերային թատրոնի բալետային խումբը, կարիերա անել հայրենիքում, ինչի առիթով խնդրել են Արմեն Գրիգորյանին՝ առայժմ թույլատրել իրենց՝ մասնակցելու դասական պարի պարապմունքներին: Նարե Սուքիասյանն ասաց, որ ուսանել է Լիսաբոնի պարարվեստի կոնսերվատորիայում, ժամանակին Մարիինյան թատրոնի պրիմա պարուհի Իրինա Զազիալովայի ղեկավարությամբ: Այդ ժամանակահատվածում բեմ է բարձրացել հեղինակավոր այնպիսի թատրոններում, ինչպիսիք են Orient, Camoes մշակութային օջախները:

Մեր զրուցակիցը նաեւ հավելեց. «Ի սկզբանե ցանկություն եմ ունեցել ստեղծագործական կյանքս զուգահեռել նաեւ բեմադրական աշխատանքների հետ: Այդ թատրոններում ինչ-որ չափով իրականացրի երազանքս: Մի շարք համարների թվում բեմադրեցի նաեւ Կոմիտասի «Չինար ես»-ը ու հանդես եկա լեհ համակուրսեցուս հետ»: Հավելեց նաեւ, թե այժմ ուսանում է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա ֆակուլտետում: Բալետի արտիստը նշեց նաեւ, թե Լիսաբոնում ուսումնառության տարիներին մասնակցել է վարպետության դասընթացների:

Առանձնացրեց դրանցից մեկը. «Դրեզդենի համալսարանում վարպետության դասեր եմ ստացել ազգությամբ շվեդ, ճանաչված Մաց Էքի նախկին սանից, որն այժմ նրա փորձավարներից է: Պատրաստեցի Սմոքի մենախոսությունը Առվո Փերթիի երաժշտությամբ՝ նույնանուն բալետից: Սա իսկապես մեծ փորձություն էր ինձ համար»:

Մեկ այլ բալետային պատմություն ունի Էդմոնդ Բաղդասարյանը, որը դեռեւս Երեւանի պարարվեստի քոլեջի երկրորդ կուրսից տեղափոխվել է Մոսկվա, ուսումը շարունակել Լավրովսկու անվան պարարվեստի ուսումնարանում՝ Ռոման Մալենկոյի արվեստանոցում: Այդ ընթացքում մասնակցել է Ֆրանսիայում եւ Էստոնիայում կայացած մրցույթ-փառատոների: Երիտասարդ պարողի խոսքերով՝ «2017-ին հանդես գալով Բազիլի վարիացիայով Մինկուսի «Դոն Կիխոտում», արժանացա մեծ ուշադրության, ինչի արդյունքն էր մասնակցությունս Ստանիսլավսկու եւ Դանչենկոյի թատրոնում վարպետության դասընթացներին, հայտնի անուն Սերգեյ Ֆիլինի ղեկավարությամբ: Ընդ որում, այդ առաջարկն արել էր անվանի Մարգարիտա Դրոզդովան: Ստացվեց այնպես, որ ընդունվեցի աշխատանքի դարձյալ Մոսկվայի Նատալի Ի Սացի բալետի ակադեմիական թատրոնում, որտեղ աշխատեցի ընդամենը մեկ շաբաթ: Իսկ հիմա, ինչպես տեսնում եք՝ Երեւանում եմ»: Հետաքրքրությանը՝ վերադարձել են հայրենիք ու փաստորեն որոշել բալետի արտիստի կարճատեւ կյանքը կապել Երեւանի թատրոնի հետ, մեր երկու զրուցակիցները պատասխանեցին, այո, եթե իրենց «գտնեն» Երեւանի թատրոնում եւ ապահովված լինեն բարեկեցիկ ստեղծագործական կյանքով:

Արմեն Գրիգորյանը գովեստի խոսքեր հնչեցրեց նաեւ բալետի արտիստ Դավիթ Գրիգորյանի հասցեին, որին առայժմ հանդիպել ենք Խաչատրյանի «Սպարտակ» բալետում եւ Բիզեի «Կարմեն» օպերայում՝ անսամբլային դերապարերով: Այս արտիստի մասին, որը դեռեւս 5 տարի է՝ թատրոնում է, մեզ հետ զրույցում հիացմունքով էր արտահայտվել նաեւ Ռիմա Պիպոյանը, որի բեմադրությունները Դավիթ Գրիգորյանի եւ Թագուհի Մարկոսյանի ներկայացմամբ՝ նրան հաջողություն էին բերել դեռեւս 2016թ.՝ մոսկովյան «Դիանա Վիշնյովա կոնտեքստ», ապա Սերբիայում կայացած խորեոգրաֆների եւ բալետի արտիստների մրցույթներում:

2017-ին էլ հիշյալ զույգը՝ դարձյալ պիպոյանական խորեոգրաֆիայով, մասնակցելով «Global Fest Մոսկվա» մրցույթին «Blessed» բեմադրությամբ, իրեն հավասարը չի ունեցել «Ժամանակակից պար» անվանակարգում: Այս մրցույթն ունեցել է ներկայացուցչական ժյուրի, որի կազմում են եղել նաեւ հիմնադիրները՝ բալետային արվեստի դեմքեր Ալլա Սիգալովան եւ Եգոր Դրուժինինը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Անցողիկ միայնություն Ապահովել երեխայի բարոյական անվտանգությունը Խաչը հայ մշակույթում Տիգրան Համասյան. «Մարկոսն ու Մարկոսը» Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Մասիս քաղաքի ուխտավորներին Եթովպական պատարագները «եվրոպականացրած» հայազգի կոմպոզիտորը կներկայանա մեծակտավ երկերով «Արմենիա» միջազգային փառատոնը Հայաստան է հրավիրում մեծահամբավ երաժիշտների «Մշակույթը մեռնում է եւ վիրահատական միջոցներ են անհրաժեշտ» Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղղեկավարի ընտրությունը հետաձգվել է «Մեր հավատարմությունն ենք վերահաստատում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ նրա գահակալի հանդեպ» Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Ի՞նչն էր Իջևանի մի խումբ երեխաների բերել Հայաստանի Ազգային պատկերասրահ Հռոմում ցուցադրվել է Լեոնարդո դա Վինչիի ամենավաղ աշխատանքը Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» և աշխարհի արարումը Սոնա Վան Փշրանքներ Մարդը որպես արժեք և բնություն Տոն Սուրբ թագմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի Ստանիսլավսկու անվան թատրոնում հնարավոր է այսօր գեղ.ղեկավարի ընտրություն տեղի չունենա Արեւ Պետրոսյան. «Չէի պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է շարժել նկարս» Առաջին անգամ Հայաստանը կհյուրընկալի 1֊ին կամ 2֊րդ լիամետրաժ ֆիլմի կինոռեժիսորների՝ Փոքր Կովկասի 4 երկրից Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Բջնիի ուխտավորներին Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին Սիրելիս Հին պայտի նման Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Թարգմանչաց վարժարանի ուսուցիչներին Ստանիսլավսկու անվան թատրոնն արդեն ութ ամիս է առանց գեղարվեստական ղեկավարի է Հայկո․ Որինչ չի մնա Արևի շնչառությունը Բոլորը մեկին չպիտի սպասեն «Հարսանիք թիկունքում»․ աղմուկ հանած ներկայացումը թատրոն է բերել դատախազներին, ԱԱԾ աշխատակիցներին Ռաֆայել Իսրայելյանի ստեղծած խաչքարը կներառվի հուշարձանների ցանկում Կրոնական տեսակետ էֆթանազիայի մասին Լեւոն Աբրահամյան. «Ուզում եմ տեսնել ավելի հայրական մոտեցմամբ մարդու» Մոխրավուն փողոցը և մի տուփ գունավոր մատիտ Կատալոնիայի մի քանի միությունների կողմից կատարված հայտարարության վերաբերյալ. Տ․ Սիփան վարդապետ Գևորգյան Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Նախանձի վնասները Ներս Աշխարհը լույս է, աշխարհը սիրելու մասին
website by Sargssyan