USD
EUR
RUB

Ինքս մարազմատիկ ժանրի մեծ սիրահար եմ, բայց ոչ այս աստիճան. Արման Գևորգյանը՝ էկրանային բացակայության և այսօրվա հումորային նախագծերի մասին

 
 

Ընդամենը մի քանի տարի առաջ նրանց սերունդը էկրանային հումորային նախագծերի ֆավորիտն էր, սակայն ինչպես յուրաքանչյուր ոլորտում, սերնդափոխությունն անխուսափելի էր: Նախկին «32 ատամ»-ցիների մի մասն այսօր շարունակում է մնալ էկրաններին, մի մասն էլ օվկիանոսից այն կողմ է փնտրում հաջողության իր բանալին: Հայաստանում բնակվող, բայց էկրաններից բացակայողներն էլ քիչ չեն. նրանք էլ իրենց հետաքրքրությունն են գտել բնագավառին մոտ մեկ այլ գործունեության մեջ:

Aysor.am-ը մերօրյա հումորային շուկայի բացերի ու առավելությունների, դաշտում տիրող ամենաթողության ու էկրանային բացակայության մասին է զրուցել դերասան, շոումեն Արման Գևորգյանի հետ:

- Արման, վստահ եմ` վերջին շրջանում Ձեր բոլոր հարցազրույցների ժամանակ Ձեզ առաջնահերթ այս հարցն են տալիս՝ ինչո՞ւ չեք երևում հեռուստաէկրաններին:

- Հեռուստաէկրանին երևալ՝ դա դեռ չի նշանակում լինել գագաթնակետին կամ փայլել, կամ ներկայանալ այն ասելիքով, որն այսօր պետք է լսի հանդիսատեսն ու հեռուստադիտողը: Շատերն են հեռուստաէկրանին, ու ի՞նչ (ժպտում է՝ հեղ.):

- Այնուամենայնիվ, էկրաններ վերադառնալու մասին չե՞ք մտածում:

- Հատուկ այդ մտքի վրա սևեռված չեմ, իսկապես՝ չեմ մտածում, քանի որ, նախ ուզում եմ հեռուստատեսությունն իր ամբողջ էությամբ քայլի դեպի դրականը, դեպի որակյալն ու ուսուցողականը: Միգուցե այս տարիքում եմ արդեն այսպես մտածում, գուցե տարիներ առաջ ինձ այդքան այս հարցը չի անհանգստացրել, քանի որ այն ժամանակ երեխաներ չեմ ունեցել: Իսկ հիմա իսկապես ցանկանում եմ, որ երեխաներս որակյալ նյութ տեսնեն էկրաններին: Ու ոչ միայն երեխաները, այլ նաև մենք՝ մեծահասակներս: Ինքս մարազմատիկ ժանրի մեծ սիրահար եմ, բայց ոչ այս աստիճան: Եվ հետո, ցավոք նկատում եմ, որ հեռուստատեսությունը մեռնում է…

- Բացառություններ չկա՞ն:

- Դե իհարկե, ասածս միանշանակ չէ, հավանաբար, մի քանի բացառություններ կլինեն, բայց քանի որ հեռուստացույցից բոլորովին հրաժարվել եմ ու չեմ նայում, չեմ կարող նշել, թե կոնկրետ որոնք են այդ բացառությունները (ժպտում է՝ հեղ.): Հավատացեք, անձամբ ես գրեթե հեռուստացույց չեմ միացնում: Եթե միացված է, ուրեմն մուլտֆիլմ կամ մանկական ու ոչ հայկական ալիք են դիտում դստրերս:

- Կարելի՞ է ասել՝ Ձեր տեղը զիջել եք նոր սերնդին:

- Երբ փորձեմ իմ տեղը զիջել նոր սերնդին, ուրեմն դա կնշանակի, որ ես արդեն վաթսունն անց երիտասարդ եմ (ծիծաղում է՝ հեղ.): Նոր սերնդին տեղս զիջելուն դեռ մի 25 տարի ունեմ: Եթե, իհարկե, նորը, դա նույն մոռացված հինն է լինելու:

- Հետևո՞ւմ եք այսօրվա հումորային մշակույթին: Օբյեկտիվորեն՝ Ձե՞ր սերունդն է զիջում, թե՞ նոր սերունդը:

- Հումորային մշակո՞ւյթ (ծիծաղում է՝ հեղ.) Լավ էր ասված… Հետևում եմ, ինչքանով, որ հասցնում եմ: Այ որ Ձեր նշած «մշակույթ» ասվածին համապատասխան լիներ այսօրվա մակարդակը, իսկապես կհետևեի: Պապայի արև (ծիծաղում է՝ հեղ.):

- Արման, Ձեր ընկերներից, գործընկերներից ոմանք վերջին 1-2 տարիների ընթացքում Հայաստանից հեռացան: Դերասան-շոումենների գործն այսօր այստեղ այդքան վա՞տ է, որ բռնում են արտագաղթի ճանապարհը: Հատկապես, որ հումորային նախագծերը, սիթքոմները, կարծես թե, մեծ պահանջարկ ունեն:

- Նրանցից շատերը գնացին այլ երկրներ՝ հույսի և գունավոր պատկերացումների ակնկալիքով: Տա Աստված՝ նրանց հույսերն իսկապես արդարանան: Գիտեք, իրականում, շատ բծախնդիր և պրոբլեմատիկ բնագավառի ներկայացուցիչներ ենք մենք, ու մեր բնագավառում «դուրսն» ու «ներսը» չի փրկում: Միևնույնն է՝ ուշ, թե շուտ, բոլորս էլ հասկանալու ենք, որ հումորի ոլորտում որոշակի սահման գոյություն ունի, որից առաջ անցնել, պարզապես, չի ստացվելու: Եթե, իհարկե, պետք է աշխատենք միայն հայ լսարանի համար: Իսկ հումորային նախագծերն ու սիթքոմները, կարծում եմ, մեծ պահանջարկ ունեն միայն մի քանիսիս ենթադրության շրջանակներում: Մեծ մասով, ազգիս դա չի հետաքրքրում:

- Ի դեպ, ինքներդ պատրաստվո՞ւմ եք բռնել տղաների ճանապարհը:

- Ես մի քանի անգամ արդեն բռնել եմ այդ ճանապարհը, բոլորից ավելի շուտ, քանի որ նմանատիպ հարցերում միշտ շուտ եմ կողմնորոշվում և մի քանի քայլ առաջ եմ անում այն ամենն, ինչն այսօր նոր են փորձում անել ընկերներս: Եթե նախօրոք թվարկածս քայլերն արած չլինեի, վստահ չէի կարող պատասխանել նախորդ հարցին (ժպտում է՝ հեղ.):

- Գիտեմ, որ տարբեր կորպորատիվ միջոցառումներ եք կազմակերպում ու վարում: Եկամուտի առումով՝ արդյունավե՞տ աշխատանք եք համարում: Հնարավո՞ր է միայն այդ գործունեությամբ ընտանիք պահել:

- Իմ փրոդաքշնը և՛ կազմակերպում է ամբողջական մասով բոլոր տեսակի միջոցառումները, և՛ ինքս վարում եմ ցանկացած միջոցառում: Իսկ արդյունավետ եմ համարում այնքանով, որ, այո՛, լիարժեք կարողանում եմ հոգալ և ապահովել իմ ու ընտանիքիս բոլոր կարիքները:

- Եթե գաղտնիք չէ, ի՞նչ արժի մեկ միջոցառման կազմակերպումն ու վարումը:

- Գաղտնիք չէ, իհարկե, ինտրիգաների սիրահար չեմ գործունեությանս մեջ: Ցանկացած միջոցառում վարում եմ 300-ից 400 հազար դրամի սահմաններում:

- Ո՞րն է գնային տարբերության քաղաքականությունը:

- Դա կախված է մի քանի գործոններից: Նախ նշանակություն չունի մարդկանց քանակը, քանի որ 10 հոգու և 1000 հոգու համար նույն չափով էներգիա եմ վատնում և ծրագրի նույն կետերն եմ իրականացնում: Եթե ծառայությունների ամբողջական մասով նույնպես իմ թիմը պետք է կազմակերպի և մատուցի, ապա, բնականաբար, վարելու համար փոքր-ինչ թեթև կլինի կոնկրետ իմ հոնորարը:

- Ընկերների, ծանոթների դեպքում զեղչեր լինո՞ւմ են:

- Իհարկե, նման բացառություններ լինում են իմ հոնորարի մասով, երբ ինձ են դիմում իմ ընկերներն ու շատ մոտ մարդիկ: Եվ հետո, լինում են բացառություններ նաև բոլորովին անծանոթ պատվիրատուների շրջանակներում, երբ զգում եմ, որ պատվիրատուն կոնկրետ ինձ ու իմ որակն է նախընտրում, բայց նաև ի վիճակի չէ իմ նշած գումարի չափը վճարել: Նմանատիպ իրավիճակներում նույնպես շարժվում եմ, այսպես ասած, ժողովրդիս սրտով:

- Հետաքրքիր է՝ ի՞նչ պահանջներ են առավել շատ դնում հայ պատվիրատուները (շատ կենացներ, անեկդոտներ, պատմություններ…):

- Ծրագրում անեկդոտներ չէ, բայց կոնկրետ ինձանից հումոր ակնկալում են պատվիրատուները՝ հաշվի առնելով իմ բնագավառն ու պրոֆիլը: Բայց ես ճիշտ եմ համարում միջոցառումներն անց կացնել դասականի և ժամանակակիցի միքսային խառնուրդի մեջ, ինչը և՛ հաճելի է, և՛ ցանկալի, և՛ գրագետ: Իսկ հումորային մասը մնում է միայն իրավիճակային իմպրովիզի վրա:

- Կհիշե՞ք որևէ զավեշտալի դեպք, որ պատահել է Ձեզ հետ աշխատանքի ընթացքում:

- Ամենազավեշտալի վերջին դեպքը, որ պատահել է ինձ հետ աշխատանքի ընթացքում, 2017 թվականի դեկտեմբերի 15-ին է եղել: Հարսանյաց երեկոյի ընթացքում գործընկերուհիներիցս շնորհալի երգչուհի Աստղիկ Տեր-Տաճատյանն իր իսկ կամքով մասնակցեց հարսիկի կողմից իրականացվող «ծաղկի նետում» արարողությանն՝ այն ակնկալիքով, որ գոնե այս անգամ իրեն բաժին կընկնի այն ծաղկեփունջը, որը խորհրդանշում է մոտակա ամուսնությունը: Ահագին ծիծաղեցինք, շատ պոզիտիվ երեկո ստացվեց (ժպտում է՝ հեղ.):

- Արման, մի պահ Արմեն Թադևոսյանի հետ էիք համագործակցում: Ինչո՞ւ ընդհատվեց համագործակցությունը:

- Այո՛, իմ կողմից շատ հարգված և բանիմաց ընկեր-գործընկեր Արմեն Թադևոսյանի հետ նույնպես որոշ ժամանակ ներկայացրեցինք մի ժանր, որի անունն է «Ստենդ Ափ»: Մենք մեծագույն սիրով էինք աշխատում և հանդիսատեսին ներկայացնում մեր աշխատանքը: Բայց մի քանի ներկայացումից հետո հասկացանք, որ հանդիսատեսը դեռ չի ընկալում այս ժանրը: «Չխեղդեցինք» հանդիսատեսին, թողեցինք, որ ինքը իր իսկ ուժերով, հանգիստ տեմպի մեջ հասնի ընկալման այն աստիճանին, երբ իր ոտքով, իր անկեղծ ցանկությամբ կգա այս ժանրը վայելելու: Եթե, իհարկե, կարելի է այս ժանրը վայելել… Իրականում, սա մի ժանր է, որը նույնիսկ Ռուսաստանի պես ամեն առումով կամ բոլոր առումներով մեծ դաշտում չի լինում վայելել: Այսինքն՝ նույնիսկ Ռուսաստանում այս ժանրը մեդիամագնատների և պրոֆեսիոնալ իրականացնողների կողմից չի համարվում նպատակ, այլ համարվում է պարզապես համեմունք: Իսկ մենք փորձում ենք Հայաստանում այս համեմունքը դարձնել կոնկրետ ուտեստ, ինչը, կարծում եմ, կամ չի ստացվի, կամ ժամանակը ցույց կտա:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Լրահոս
Չար մշակների առակը (Մատթ. 21:33-41; Մարկ. 12 1-9; Ղուկ. 20:9-16) Սրտի խորքից խոսք քեզ հետ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի այս տարվա խորագիրն է «Կիսվելու արվեստը» Վահան Տերյան․ Բանաստեղծություններ... Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում Մեկնարկում է «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում Երևանում և Գյումրիում կներկայացվի «Սասունցիների պարը» բալետը Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում
website by Sargssyan