USD
EUR
RUB

Ֆրունզիկի ևԴոնարայի կարճատև սիրո պատմությունը

 
 

Նայելով հաջողակ և հայտնի մարդկանց լուսանկարներին՝ տպավորություն է ստեղծվում, որ նրանց շրջանցում են բոլոր ցավերն ու դառնությունները: Բայց իրականում այդպես չէ: «Աստղային» ընտանիքներում նույնպես ողբերգություններ են լինում: Սակայն միշտ չէ, որ այդ մասին իմանում են երկրպագուները: Չէ՞ որ էկրաններին սիրելի դերասանները նույն սրամիտ կատակներն են անում: Այս ամենը լիարժեք կերպով արտացոլում է Ֆրունզիկ Մկրտչյանի ընտանիքի կյանքը, որին ճակատագիրը դժվար փորձություններ էր բաժին հանել, տեղեկացնում է Aravot.am-ը։

Ֆրունզիկ Մկրտչյան

Այս դերասանին ներկայացնելու կարիք չկար. ԽՍՀՄ-ում նրան ճանաչում էին բոլորը: Իսկ հայրենիքում՝ Հայաստանում, նա մինչ այժմ ազգային հերոս է, նրա նկարները կարելի է տեսնել Երևանի փողոցներում: Դերասանի ամբողջական անունը՝ Ֆրունզե Մուշեղի Մկրտչյան: Բայց հայրենիքում նրան ավելի շատ անվանում էին Մհեր, ինչը թարգմանաբար նշանակում է «լուսավոր»: Մհեր-Ֆրունզեն ծնվել է Հայաստանի ԽՍՀ Լենինական քաղաքում 1930թ. հուլիսի 4-ին: Այժմ այդ քաղաքը կոչվում է Գյումրի:

Ֆրունզեի ծնողները Թուրքիայում Հայոց Ցեղասպանությունից փրկված գաղթականներ էին: Նրանց՝ միայնակ 5 տարեկան երեխաներին, գտել էին ճանապարհին և ուղարկել մանկատուն: Եղբոր հիշողություններում Ֆրունզիկն իսկապես հենց մանկությունից շատ բարի և լուսավոր մարդ էր: Նա նիհար էր, մեծ քթով, տարօրինակ, և բոլորը նրան ծաղրում էին: Բայց շուտով պարզվեց, որ այդ մեծ քթով և թախծոտ աչքերով տղային բնությունն օժտել է հսկայական տաղանդով: Դերասանական տաղանդը նրա մոտ դրսևորվել է մանկությունից: 10 տարեկանից տղան ներկայացումներ էր կազմակերպում տեղի երեխաների համար: Ֆրունզիկ Մկրտչյանը վաղ հասակում թողել է դպրոցը և փորձել տարբեր մասնագիտություններ: Բայց դերասանի մասնագիտության մասին երբեք չի մոռացել: Սկզբում նա խաղում էր տեքստիլ կոմբինատի թատերական խմբակում, հետո գնաց սովորելու Լենինականի դրամատիկական թատրոնի ստուդիայում: Իսկ 1947թ. ներառվեց դրա թատերախմբում: Ֆրունզիկը սկզբում հայտնի դարձավ հայրենի Հայաստանում՝ նկարահանվելով ֆիլմերում և խաղալով թատրոնում: Իսկ հետո «Կովկասի գերուհի» ֆիլմում նկարհանվելուց հետո նրա փառքը տարածվեց ամենուր:

Մկրտչյանին պաշտում էր ոչ միայն հանդիսատեսը, այլև գործընկերները, ինչը հաճախ հանդիպող երևույթ չէ: Մայրն էլ նրան մյուս երեխաներից ավելի շատ էր սիրում, ինչը հաճախ նեղացնում էր նրանց: Իսկ ահա անձնական կյանքում դերասանը երջանիկ չէր:

Առաջին անգամ նա ամուսնացավ է իր համակուրսեցու՝ Քնարի հետ: Բայց ամուսնությունը երկար չտևեց, և մեկ տարի անց նրանք ամուսնալուծվեցին:

Դոնարա Փիլոսյան

Երկրորդ անգամ Ֆրունզիկն ամուսնացավ երիտասարդ դերասանուհի Դոնարա Փիլիոսյանի հետ: Երբ նրանք ծանոթացան, Ֆրունզիկն արդեն մոտ 30 տարեկան էր, իսկ նա՝ 18: Երիտասարդ գեղեցկուհուն գրավեց հայտնի դերասանի հմայքը: Եթե կինոյի այսօրվա երկրպագուներին հարցնենք՝ ով է Դոնարա Փիլոսյանը, հազիվ թե որևէ մեկը, բացի հայերից, պատասխանի այդ հարցին: Բայց նրան տեսել են և գիտեն բոլորը: Նա Գայդայի պաշտամունքային «Կովկասի գերուհին» ֆիլմում մարմանվորել է ընկեր Սաախովի անձնական վարորդ ընկեր Ջաբրաիլովի կնոջը: Իսկ 1977թ. ամուսնու հետ նա նկարահանվել է «Բաղդասարը բաժանվում է կնոջից» կատակերգությունում:

Դոնարան Հայաստանում հայտնի թատերական դերասանուհի էր: Ֆիլմերում նա հազվադեպ էր նկարահանվում, և Հայաստանի սահմաններից դուրս էլ շատ հայտնի չէ: Իսկ Ֆրունզիկին մեծ ժողովրդականություն էին բերում հենց ֆիլմերում դերերը: Նա կնոջ հետ տեղափոխվում է Երևան, մեքենա գնում: Սկզբում ծնվում է նրանց դուստրը՝ Նունեն, հետո որդին՝ Վազգենը: Ֆրունզիկը պաշտում էր իր երեխաներին, շատ էր սիրում նրանց խաղալիքներ նվիրել, և ինքն էլ այդ խաղալիքներով խաղում էր նրանց հետ: Իհարկե, ամենաշատը նա սիրում էր դրանք մասերի բաժանել՝ հասկանալու համար՝ ինչպես են աշխատում: Դրանից հետո ոչ միայն նա, այլև ոչ մի վարպետ արդեն չէր կարող հավաքել մասերի բաժանված խաղալիքները: Ընտանեկան դրամա Թվում էր՝ ամեն ինչ լավ է ընթանում: Բայց Դոնարայի բնավորությունն անբացատրելի կերպով սկսեց փչանալ: Նա չէր ցանկանում թողնել դերասանական կարիերան և երեխայի հետ մնալ տանը: Սկզբում Ֆրունզիկը ենթադրում էր, որ նա նախանձում է իր դերասանական կարիերային և հույս ուներ, որ երկրորդ երեխայի ծնունդից հետո ամեն ինչ կհարթվի: Բայց ժամանակի հետ իրավիճակը միայն բարդացավ: Ասում են, որ ընկերները հենց սկզբից փորձում էին Ֆրունզիկին հետ պահել ամուսնությունից՝ դա պատճառաբանելով Դոնարայի բռնկվող և անկանխատեսելի բնավորությամբ: Հնարավոր է՝ դա նկարելի էր դեռ երիտասարդ տարիներին: Այժմ արդեն կինը ամուսնու սարսափելի տեսարաններ էր սարքում ամուսնու գլխին, խանդում նրան առանց առիթի: Դերասանի կյանքը վերածվել էր դժոխքի:

Ընկերների խորհրդով՝ Ֆրունզիկը կնոջը տարավ մասնագետների մոտ: Եզրակացությունը սփոփիչ չէր. ոչ թե բնավորությունն էր, այլ լուրջ հոգեբանական հիվանդություն: Ընդ որում՝ անբուժելի: Ընտանիքում եղած խնդիրների պատճառով 70-ականներին Ֆրունզիկը հրաժարվում էր բազմաթիվ հիանալի դերերից և սկսեց չարաշահել ալկոհոլը: Բանը հասավ նրան, որ ալկոհոլի չարաշահման պատճառով գործնականում տապալում էր նկարահանումները: Երեխաների հետ էլ ամեն ինչ հարթ չէր: Ամուսնությունից հետո դուստրը՝ Նունեն, ամուսնու հետ տեղափոխվեց Արգենտինա: Ընդմիշտ: Ասում էին, որ նա մահացել է ավտովթարի հետևանքով, և դա հավելյալ վիշտ էր Ֆրունզիկ Մկրտչյանի առանց այն էլ դժվար կյանքին: Բայց դա այդպես չէ. Նունեն չէր մահացել. նա հորից 5 տարի երկար է ապրել: Նման խոսակցությունների պատճառ էր դարձել Ֆրունզիկի այն արտահայտությունը, որ դուստրն այլևս չկա: Բոլորը կարծել էին, որ նա մահացել է, և այլևս հարցուփորձ չէին արել: Հավանաբար, Ֆրունզիկը նկատի ուներ, որ իր հետ դուստրը գործնականում չի շփվում: Դերասանը բոլոր ձևերով փորձում էր բուժել սիրելի կնոջը՝ սկզբում Հայաստանում, հետո տեղափոխեց Ֆրանսիայի հոգեբուժարան: Բայց ամեն ինչ ապարդյուն էր: Վերջին անգամ Դոնարան բեմ դուրս եկավ 1982թ: Հետո նա հավերժ փակվեց հոգեբուժարանում: Վերջին տարիները Ֆրունզիկի որդու մոտ նկատվում էին նույն հիվանդության ախտանշանները, ինչ մոր մոտ: Նրան նույնպես տեղափոխեցին հիվանդանոց, փորձեցին բուժել: Ու դարձյալ առանց նկատելի հաջողության:

Ֆրունզիկ Մկրտչյանն ամուսնացավ երրորդ անգամ, բայց ամուսնությունը երկար չտևեց, և երրորդ կնոջից նա բաժանվեց: Կյանքը վերջին նա բոլորովին մենակ էր՝ չնայած երկրպագուների մեծ բանակին: Ֆրունզիկ Մկրտչյանն այդ ժամանակ ֆիլմերում գրեթե չէր նկարահանվում. ասում էր, որ իր տարիքում դա այլևս իմաստ չունի: Հիմնականում նա զբաղվում էր սեփական թատրոնով և բացարձակապես չէր հետևում առողջությանը:

1993թ. դեկտեմբերի 29-ին Ֆրունզիկ Մկրտչյանը մահացավ սրտի կաթվածից, քնի մեջ: Սիրելի դերասանին հուղարկավորեցին դեկտեմբերի 31-ին Երևանում: Հարազատները կարծում են, որ նա այդպես էլ չկարողացավ ապրել այն վշտից հետ, որ նրան պատճառել էր կնոջ և որդու հիվանդությունը: Դոնարա Մկրտչյանն այդպես էլ դուրս չեկավ հոգեբուժարանից: Մտքի պայծառության պահերին նա զարմանում էր՝ ինչու են իրեն փակել այդ սարսափելի հպատակության մեջ և թույլ չեն տալիս գնալ տուն՝ ամուսնու և երեխաների մոտ: Երբեմն, նա կրկնում էր իր դերերից հատվածներ և անգամ հիվանդանոցում կազմակերպում էր դրամատիկական խմբակներ: Դոնարա Նիկոլաևնան մահացավ 2011թ. Հայաստանի Սևան քաղաքում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Լրահոս
Չար մշակների առակը (Մատթ. 21:33-41; Մարկ. 12 1-9; Ղուկ. 20:9-16) Սրտի խորքից խոսք քեզ հետ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի այս տարվա խորագիրն է «Կիսվելու արվեստը» Վահան Տերյան․ Բանաստեղծություններ... Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում Մեկնարկում է «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում Երևանում և Գյումրիում կներկայացվի «Սասունցիների պարը» բալետը Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում
website by Sargssyan