USD
EUR
RUB

Մի քանի տարի առաջ սրտի հետ կապված խնդիրներ ունեի, բայց ինձ կյանք պարգևեցին. Ռուբեն Մաթևոսյանը՝ ծննդյան 2 օրերի և հաղթահարած դժվարությունների մասին

 
 

ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Aysor.am-ի հետ զրույցում հոբելյարը խոստովանեց՝ երկու ծննդյան օր ունի՝ 1941 թվականի դեկտեմբերի 12 և 1942 թվականի հունվարի 12: Առաջինն իր իրական ծննդյան օրն է, երկրորդն՝ իր ընտրությունը:

«Ես ծնվել եմ դեկտեմբերի 12-ին՝ Երևանում, բայց անձնագրումս ամրագրված է՝ հունվարի 12, Սպիտակ: Իմ ցանկությամբ հորս ծննդյան օրն ու ծննդավայրն եմ վերցրել, արդյունքում էլ՝ մեկ ամսով փոքրացել եմ: Ես երջանիկ եմ, որ 2 ծննդյան օր ունեմ: Ավելին՝ գտնում եմ, որ մարդն ամեն օր պետք է արթնանա այն գիտակցումով, որ հենց այդ օրն իր ծննդյան օրն է, որն Աստված իրեն է շնորհել: Ինձ համար ծննդյան օր է նաև սեպտեմբերի 1-ը, քանի որ 1961 թվականի այդ օրվանից մինչ այսօր աշխատում եմ Հայաստանի Հանրային ռադիոյում», - նշեց ժողովրդական երգի վարպետը:

Թեև դեկտեմբերի 12-ին երգիչն արդեն նշել է ծննդյան տարեդարձը, սակայն այսօր էլ բազմաթիվ շնորհավորական զանգեր է ստացել:

«Ավելի մեծ գնահատական, քան այն, որ մարդիկ հիշում ու քեզ հիշեցնում են քո ծննդյան օրը, չկա: Իմ հարազատները, ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերներն ինձ հենց դեկտեմբերի 12-ին էլ շնորհավորում են: Կողքիս են լինում 3 զավակներս ու 5 թոռնիկներս, դրանից առավել մեծ ջերմություն աշխարհում չկա: Նրանք իմ գիտակցությունն են, իմ կյանքի նպատակը: Փոքրիկը թղթի վրա ինչ-որ փոքրիկ բան է նկարում ու այնպիսի գոհունակությամբ ու ջերմությամբ է ինձ նվիրում, որ քիչ է մնում երջանկությունից արտասվեմ: Ես փոքր-ինչ ռոմանտիկ եմ, առանց որի, երևի թե արվեստագետը գոյության չի ունենա», - ժպիտով նկատեց նա:

Ժողովրդական արտիստն ընդգծեց՝ իրեն զերծ է պահում վատ սովորույթներից, երբեք չի կոպտում մարդկանց.

«Համենայնդեպս, ես իմ ծնունդով միայն օգուտ, մնայուն երգ բերեցի, որն այսօր յուրաքանչյուր հայի ականջին է: Ամեն մեկը 56 տարիների ընթացքում երևի թե մի 100 անգամ լսած կլինի ինձ: Չեմ սիրում մեծամտանալ, բայց կողքից ինձ նայելուց չեմ հրաժարվում: Կոչումը կրում եմ ոչ թե նրա համար, որ հպարտանամ, այլ, որ այն առավել արժևորեմ: Որքան էլ մարդը համեստ լինի, միևնույն է, պետք է ինքն իրեն լավ ճանաչի ու իր արածն արժևորի»:

Ավելացող թվերը ժողովրդական երգի վարպետին երբեք չեն վախեցնում: Ասում է՝ հիմա էլ նույն ձևի է տեսնում, լսում ու աշխատում, ինչպես 10 տարի առաջ: Միակ բանը, որ փոխվել է, պատասխանատվության առավել մեծ չափաբաժինն է.

«Մարդը ծնվել է ապրելու համար, իսկ թե երբ կանէանա, ոչ ոք չգիտի: Ես շարունակելու եմ զինվորագրված մնալ իմ գործին, աշխատանքին: Ես շատ ուշադիր եմ ոչ միայն իմ առողջության ու ընտանիքիս բարեկեցությանը, այլ նաև միշտ պատրաստ եմ պահապան լինելու հայ երգին»:

76 տարիների ընթացքում կորուստներ էլ են եղել, ցավոք, մարդկային կորուստներ: Բայց դժվարությունները փորձել է հաղթահարել:

«Իմ կորուստներն իմ ընկերների բացակայությունն են, որոնք փորձել եմ հաղթահարել: Նրանք չկան, բայց նրանց գործը մնայուն է, շարունակվում է: Մի քանի տարի առաջ սրտի հետ կապված խնդիրներ ունեի, բայց ինձ կյանք պարգևեցին: Ես բոլորովին չեմ ընկճվել անգամ այդ օրերին: Այն մարդկանցից չեմ, ովքեր անընդհատ բողոքում են, տխրում: Եթե այդ ժպիտը, ներքին հպարտությունը, նվիրվածությունն ու գիտակցությունը չլինի, երբեք չի կերտվի նոր ստեղծագործություն: Քեզ համար միայն սևը գոյություն կունենա, իսկ դա գույն չի, մթություն է: Ես պայծառություն, արև եմ սիրում: Երբ եղանակը մի փոքր մռայլ է լինում, տան բոլոր լույսերը վառում եմ, որ չզգամ այդ մռայլությունը», - նշեց մեր զրուցակիցը:

Aysor.am-ի հետ զրույցում նախորդ տարի Ռ. Մաթևոսյանը խոստովանել էր՝ թեև նյութական նվերների հետ մեծ սեր չունի, սակայն կցանկանար մի փոքրիկ անկյուն, տուն ունենալ, որտեղ կկարողանար բնակվել կնոջ և որդու հետ: Հոբելյարի երազանքն իրականացավ աշնանը. Էրեբունի-Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ Երևանի ավագանին նրան երկու սենյականոց բնակարան հատկացրեց:

«Նախորդ տարին ինձ համար նշանավորվեց նաև 600 էջանոց մի գրքով, որտեղ իմ մասին բավական տեղեկություններ կան: Այն ներկայացնում է ոչ միայն իմ անցած ուղին, այլև՝ իմ մտքերն ու նաև ինձ ուղղված գնահատականները՝ ժամանակի մեծերի կողմից: Բնակարանն էլ, իհարկե, ինձ համար կարևոր էր, թեկուզ զավակներիցս մեկն իմ կողքին լինի, բայց այն անկյունը, որտեղ ես ապրում եմ, հանգիստ կլինի: Մենք մեծ ընտանիք էինք», - շեշտեց երգիչը:

Նրա ցանկությունն այլևս մեկն է՝ Աստված շարունակի իրեն նայել այն նույն բարի աչքով, որով մինչ այսօր է նայել, որպեսզի կարողանա մշտապես նվիրվել հայ երգ ու երաժշտությանը:

«Ուզում եմ՝ առողջ լինենք բոլորս՝ ես, զավակներս, հանդիսատեսը, մեր միտքը: Թող Հայաստան աշխարհը լավ ու խաղաղ ապրի, մեր զինվորներն այսուհետ սահմանին կանգնեն ոչ թե մեզ պաշտպանելու համար, այլ դեմքով՝ մեզ, խաղաղությամբ նայելով, թե ինչ հրաշալի երկիր ունեն: Ապրեն իրենք, որ կարողանում են խաղաղության մեջ պահել մեզ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ռուբեն Մաթևոսյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Լրահոս
Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում Մեր երեխաների քայլերը մանկուց ուղղենք դեպի Աստված ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգին հանդես կգա «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը (Ղուկ. 18: 2-5) Արծաթագործությունից մինչեւ Վանի հայկական նշխարները Հալեպի միջանդարյան միջնաբերդը մաքրվում է «Հանճարեղ ստեղծագործությունը չի կարող «ծերանալ» Սուրբ Ներսես Մեծ և Խադ եպիսկոպոս «Ստացել եմ առաջարկներ «դրսից», բայց գիտակցել եմ, որ իմ գնալով թատրոնը կփլուզվի»
Ամենաընթերցված
website by Sargssyan