USD
EUR
RUB

Հաստատակամ Յուն Սուն

 
 

Մի ժամանակ Ֆուչժոուի մոտերքում ապրում էր մի փոքրիկ տղա՝ Յուն Սու անունով։ Նրա հայրը շուտ է մահանում, մնում են ինքն ու մայրը։ Նրանք աղքատ էին, տունը՝ դատարկ․ պատահում էր, որ նույնիսկ մի բուռ բրինձ էլ չէին ունենում, որ ուտեն։

Երբ Յուն Սուն մեծանում է ու պետք է արդեն ուսում ստանար, չուներ ոչ թուղթ, ոչ թանաք, ոչ էլ վրձին։ Բայց նա հաստատակամորեն որոշում է․ «Պետք է սովորեմ»։ Նա երկար է մտածում, թե ինչպես խորամանկորեն ազատվի կարիքից։

Առավոտյան գնում է իր հարուստ հարևանի մոտ և ասում․

- Ես լսել եմ, որ Դուք տան աշխատող եք փնտրում։ Ընդունեք ինձ։ Ճիշտ է, տարիքով մեծ չեմ, բայց ես շատ բան չեմ էլ ուզում աշխատանքի դիմաց, թույլ տվեք ինձ միայն երբեմն նայել, թե ինչպես են սովորում Ձեր որդիները, և ես գոհ կլինեմ։

Հարուստն ուրախանում է․ անվարձ աշխատողն իր ոտքով է եկել, և համաձայնում է։

Յուն Սուն առավոտից երեկո աշխատում էր, չարչարվում հարուստի տնը։ Բոլոր կեղտոտ ու ծանր աշխատանքները թողնում էին նրան։ Բայց դրա փոխարեն նա կարողանում էր երբեմն նայել այն գրքերին, որոնցով սովորում էին տանտիրոջ երեխաները։ Մեկ-մեկ հաջողվում էր լսել ամբողջ դասը։ Երբ գալիս էր նրանց ուսուցիչը, Յուն Սուն թաքնվում էր անկյունում, նստում և ականջ էր դնում։ Մեկ տարի անց նա արդեն շատ բառեր էր սեվորել, գիտեր դրանց իմաստը, բայց դժբախտությունն այն էր, որ գրել չգիտեր։ 

«Ի՞նչ անել», - մտածում էր Յուն Սուն։ Երկար մտածելուց հետո հնարը գտնում է։
Յուն Սուն ու իր մայրն ապրում էին ծովափին՝ փոքրիկ տնակում։ Ալիքներն ամբողջ օրը հարթում էին ծովափնյա մանր ավազը։ Յուն Սուն վերցնում էր մի երկար ձող ու գնում ծովափ։ Նա արագ-արագ մի բառ էր գծագրում ավազի վրա։ Ալիքը գալիս և գրածը սրբում էր։ Նորից էր գծագրում, ուրիշ մի ալիք դարձյալ սրբում էր նրա գրածը։ Այդպես նա կարողանում էր անվերջ գրել՝ առանց վրձնի ու թղթի, բայց հիմա էլ գրքեր չուներ։

Մի անգամ Յուն Սուն մոտենում է իր հարուստ տիրոջն ու ասում․

- Ես Ձեզ համար աշխատու եմ առանց վարձատրության։ Հիմա ուզում եմ խնդրել, որ ինձ վարձատրեք։ Բայց եթե թույլ տաք ինձ կարդալ Ձեր գրքերը, ես համաձայն եմ աշխատել էլի մեկ տարի։

Տանտերը չէր ուզում կորցնել այդպիսի ձեռնտու աշխատողին, ուստի և համաձայնում է։

Յուն Սուն արդեն գրքեր էլ ուներ։

Մոտենում էր ձմեռը։ Օրերն սկսել էին կարճանալ։ Նա աշխատում էր մինչև մութն ընկնելը։

Ցերեկվա ժամերն արդեն չէին բավականացնում նրան։ Յուն Սուն այնքան աղքատ էր, որ չէր կարող նույնիսկ ձեթ գնել ճրագի համար։ Բայց համառ էր ու հաստատակամ։ Լուսնկա գիշերները Յուն Սուն կարդում ու գրում էր լուսնի լույսով, իսկ երբ լուսինն ամպերի հետևից չէր երևում, նա հավաքում էր խոտերում փայլփլող լուսատտիկներն ու կպցնում բամբակի ձողին։ Դրանց արձակած թույլ լույսի տակ աշխատասեր պատանին կարդում էր նաև մութ գիշերով։

Տարիներ անցան։ Յուն Սուն հասավ իր նպատակին․ նա դարձավ մեծ գիտնական։ Մինջև այսօր էլ մարդիկ հիշում են փոքրիկ, աղքատ Յուն Սուի հաստատակամությունը։

Չինական ժողովրդական հեքիաթ
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

 

Լրահոս
Չար մշակների առակը (Մատթ. 21:33-41; Մարկ. 12 1-9; Ղուկ. 20:9-16) Սրտի խորքից խոսք քեզ հետ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի այս տարվա խորագիրն է «Կիսվելու արվեստը» Վահան Տերյան․ Բանաստեղծություններ... Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում Մեկնարկում է «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում Երևանում և Գյումրիում կներկայացվի «Սասունցիների պարը» բալետը Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում
website by Sargssyan