USD
EUR
RUB

Ինչու Ռուզան Վիթը չի վերադառնում թատրոն

 
 

Դերասանուհին «փակագծեր» է բացում

Որեւէ ճանաչված արվեստագետի նույնիսկ կարճատեւ «անհետանալը» տարաբնույթ խոսակցությունների ալիք է բարձրացնում: Այս դեպքում նկատի ունենք դերասանուհի Ռուզան Վիթին, թեեւ նա շուրջ 4 տարվա լռությունից հետո 2017թ. հայտնվեց մեծ էկրանին (նկատի ունենք «Սուպեր մամա-2» ֆիլմը) եւ հեռուստասերիալներում՝ «Օտարը», «Նռան հատիկ»: Մինչդեռ այսօր տարբեր առիթներով դերասանուհուն մտաբերում են կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» (2006թ.), Գայանե Գասպարյանի «Լռության նախերգանք» եւ 2013թ. Արշակ Ամիրբեկյանի «Ավելորդը» ֆիլմերում մարմնավորած գլխավոր դերերից:

Մասնագետները դեռեւս հիշում են 1990-ականների սկզբներից մեկ-երկու թատրոններում նրա տարբեր աշխատանքները, օրինակ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում խաղացել է Ա. Վոլոդինի «Մողեսը», Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ծննդյան տոները սինյոր Կուպելոյի տանը», Ռոզովի «Երջանկություն որոնելիս» ներկայացումներում, «Համազգային»-ում՝ «Անբան Հուռին», «Օսկար», «Լիր արքա» եւ այլ բեմադրություններում, Ազգային ակադեմիականում էլ՝ «Մերժվածը» բեմադրության մեջ եւ այլն: Թվարկած աշխատանքներում դերասանուհին հանդես է եկել միայն գլխավոր կերպարներում: Արվեստագետի կյանքում եղել է «ֆրանսիական» շրջան. 1990-ականների կեսերին նկարահանվել է Փարիզում, «Անցնող երազներ» ֆիլմում (ռեժիսոր՝ Հիներ Սալեմ), ճանաչված անուններ Ժաքի Ներսեսյանի, Օլիվյե Սիտրուկի, Անեմոնի, Պատրիկ Բուշիտեի ընկերակցությամբ, դարձյալ գլխավոր՝ Զառայի դերում, «Մենություն» ֆիլմում՝ Լիլիի կերպարում, խաղընկերներ ունենալով Իվան Ֆրանեկին, Հաննա Շիգուլային, 2000-ականների սկզբներին «Լիմոնի օղի» ֆիլմում՝ Զինեի դերում:

Դերասանուհին բազմաշնորհ է. «Լիմոնի օղի» ֆիլմում ոչ միայն գլխավոր դերակատարն է, այլեւ զգեստների նկարիչը, իսկ 1990-ականների կեսերին Լայզա Մինելիին նվիրված շոու ծրագրում «Կաբարե տրիոյի» կազմում հանդես է եկել որպես պարուհի: Նրա շնորհների շարքում նշվում է նաեւ 2012թ. «Հարճը» ֆիլմի սցենարը, որտեղ համահեղինակ է դրամատուրգ Վալերի Թումասյանի հետ: Էլ չենք խոսում «Տարվա լավագույն դերասանուհի» մրցանակների մասին, որոնք ստացել է 2006թ. Հայաստանում եւ 2009թ.՝ Նյու Յորքում, «Քրմուհի» ֆիլմում գլխավոր դերակատարման համար:

Դերասանուհու հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվեցինք՝ նախ՝ ինչո՞ւ չի վերադառնում թատրոն եւ ի՞նչը նրան դրդեց տարվել հեռուստասերիալով: «Դիմել եմ «Համազգային» թատրոն, բնականաբար՝ վերադառնալու համար, ասացին, որ ազատ հաստիք չկա: Խորհուրդ տվեցին դիմել Սունդուկյան թատրոն, քանի որ «իմ տեղը մեծ բեմում է»: Դիմեցի, նույն պատասխանը: Հետո արդեն նախկին մշակույթի նախարարին դիմեցի: Խոստացավ, բայց… Բախվեցի այն իրականությանը, որ անփորձ, բեմական կենսագրություն չունեցող դերասաններ են ընդունվում… Վերջապես հասկացա՝ եթե իմ կարիքը չունեն, ապա, գոնե այս շրջանում, պետք է ապրել այնպես, ինչպես թելադրում է կյանքը»,- ասաց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը՝ ձեր խոսքերից ելնելով՝ կյանքը թելադրեց մուտք գործել հեռուստասերիալ, Ռուզան Վիթը պատասխանեց. «Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որտեղ թագավորում է քաոսը: Իսկ նման իրավիճակում կոնկրետ ծրագրեր իրականացնելն անհնար է: Իսկ ես ընտրել եմ այս մասնագիտությունը եւ պարզապես ժամանակ չունեմ սպասելու: Հավելեմ նաեւ, որ բարիկամեցողներս ասում են՝ ախր հայ ռեժիսորներն ինչպե՞ս քեզ հրավիրեն, չէ՞ որ դու արտաքնապես նման ես օտարազգի…»: Իսկ թե ավելի քան 15 տարի անց ինչպե՞ս համաձայնեց առաջին անգամ հանդես գալ կատակերգական կերպարով, Ռուզան Վիթն ասաց. «Այո, առաջին անգամ հանդես եմ եկել կոմեդիայի ժանրում եւ բախտս բերել է: Այս առումով հիշում եմ իմ ստեղծագործական կյանքի ֆրանսիական շրջանը. շրջապատված էի իսկապես տաղանդավոր մարդկանցով՝ մեզանում ճանաչված անուններ Հայկ եւ Արամ Մարությաններ, Վահագն Խաչատրյան, Սերգեյ Հարությունյան, Վարդան Հակոբյան եւ այլն: Կերազեի երբեւէ աշխատել այս թիմի հետ եւս մեկ անգամ ու վայելել նման ստեղծագործական ընթացք»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Եկեղեցին Հայկական Ջորջ Մարտինը խոստացել է «Գահերի խաղի» շարունակությունը Ժողովուրդը չի կարող ղեկավարել պետությունը. Հենրիկ Էդոյան Անապատի նկարիչը Մեր պատմիչները և մեր գուսանները Տոն Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի «Մարդի՛կ, ուշքի եկեք» Ստամբուլում առաջին անգամ բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես Արշակ Չոպանյան․ Հայկական դյուցազներգությունը Հայից Հայ․ Արա Շիրազ Սա այն թթխմորն է, որ այսօր հրամցնում են մեզ Երաժշտասերները վայելեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Համազգային թատրոնի դերասանները դադարեցնում են գործադուլը Սպիտակի նախկին գլխավոր ճարտարապետը հեռվից հեռու էլ տեղյակ է խնդիրներին Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը Ռազմիկ Դավոյան Համբերություն Հայրենիքում Կյանքը ափի մեջ. Մրո Ալեքսեյ Շորին շնորհվեց Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում Արմենուհի Մանուկյան. «Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը պետք է ունենա իր շենքը» Նախկին նախարարի հետ շփումներից հետո նախարարների բանավոր խոսքին չեմ հավատում. Ռեժիսոր Հովհաննես Գալստյան Մոսկվայում տեղադրվելու է Շառլ Ազնավուրի հուշարձանը Հայր մեր.Կոմիտասեան Վերդիի «Ռեքվիեմի» ցնցող մեկնաբանությունը օպերային թատրոնում ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի Պարույր Սևակի մտքերից Վիգեն Չալդրանյանը դեռևս անդրդրվելի է. Համազգային թատրոնի դերասան «Թուրքիայի նախագահին նամակով խնդրեցի ընդունել Ցեղասպանությունը» Queen խմբի հիթը դարձել է 20-րդ դարից եկած ամենահայտնի երգը Նոր նշանակումներ Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսորին Հայաստան Երբեք չմեռնես. Հովհաննես Գրիգորյան. մաս 1-ին Համերգային երեկո՝ նվիրված Հայկանուշ Դանիելյանին «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք» Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները բնագրից առաջին անգամ թարգմանվել են հայերեն Հանձնվել է այլընտրանքային Նոբելյան մրցանակը Քամիները բոլոր․․․Ռազմիկ Դավոյան Մոցարտի «Ռեքվիեմ»-ը ներկայացվեց Գյումրու Սև բերդում Երաժշտությունն ամոքիչ ուժ ունի. Սերգեյ Սմբատյան
website by Sargssyan